Երևան
12 °C
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն օրերս հայտարարեց, որ Հայաստանը Իրանի հետ բանակցում է ներքին սպառման գազ ստանալու համար: Նշենք, որ նախորդ շաբաթ Գրիգորյանը Թեհրանում էր, որտեղ մասնակցում էր հայ-իրանական տնտեսական գործակցության հանձնաժողովի նիստին, նաեւ հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Գրիգորյանի խոսքով՝ Իրանի հետ բանակցությունը միայն սկսված է եւ ներկայում չունի որեւէ թվայնացված պայմանավորվածության տեսք, բայց քննարկումը սկսված է եւ այն էլ՝ առաջին անգամ: Նա նաեւ նշել է, որ քննարկվում է ներքին սպառման գազ ստանալու եւ դրա դիմաց էլեկտրաէներգիայով կամ այլ ապրանքով վճարելու բանաձեւ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իրանական գազը որակական առումով զիջում է ռուսական գազին:
- Պարոն Մանուկյան, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը բանակցում է Իրանի հետ ներքին սպառման գազ ստանալու համար: Նման բանակցությունները սովորաբար ինչքա՞ն ժամանակ են տեւում:
- Բանակցություններն ավարտվում են այն ժամանակ, երբ բոլոր դետալները քննարկվում են: Մամուլում սպրդած տեղեկություններով՝ բանակցություններում կետ կա, որ իրանական կողմից վճարման պայմաններն են քննարկվում: Դա բերելու է ինչպես դրական, այնպես էլ բացասական բաների, որովհետեւ իրանական արժույթը շատ ավելի հակված է ցնցումների կամ ունի շատ ավելի ցածր դիմադրողականություն: Ժամկետ չեմ կարող ասել, բայց, անխոս, այդ բանակցություններն առնվազն մշտական բնույթ պետք է ունենան՝ հենց միայն մեր ազգային անվտանգության տեսանկյունից ռիսկերի դիվերսիֆիկացման առումով: Թե երբ կավարտեն եւ էլ ավելի կմեծացնեն մեր բարեկամական հարաբերություններն Իրանի հետ՝ ես չեմ կարող ասել:
- Ինչպե՞ս եք վերաբերում Իրանից գազ ստանալու դիտարկվող տարբերակին եւ ի՞նչ կարող է սա տալ Հայաստանին:
- Մեր գազամատակարարման կառուցվածքում, եթե նայեք, պարսկական գազի բաղադրիչը որոշակիորեն ավելացել է: Այսինքն՝ մենք հիմա էլ ենք այդ հարաբերություններ իրականացնում: Երեւի թե այստեղ խոսքն էլ ավելի մեծացնելու մասին է: Եթե մենք հիմա գազի դիմաց միայն էլեկտրաէներգիա տարբերակով ենք առաջնորդվում, այս պարագայում զուտ միայն գազի հիման վրա է իրականացվել: Սա ունի իր դրական եւ բացասական կողմերը: Դրական կողմերից պետք նշենք այն, որ սա հնարավորություն է ընձեռում նաեւ ուղղակիորեն դիվերսիֆիկացնել եւ էլ ավելի մեծացնել մեր բանակցային ուժը գործընկերների հետ հարաբերություններում: Ինչո՞ւ, քանի որ երբ ունենում ես այլընտրանք, կոնկրետ 1 մատակարարից քո կախվածությունն ու նրա բանակցային ուժը որոշակիորեն նվազում են: Բացասական կողմերից պետք նշեմ, որ եթե մենք այլ հավասար պայմաններում ուսումնասիրում ենք իրանական գազի որակական բաղադրիչը՝ այսպես ասած՝ գազի կալորիականությունը, եւ ուսումնասիրում ենք ռուսական գազն ու դրա կալորիականությունը, ապա իրանական գազը զիջում է, իսկ մեր սպառողի համար, ըստ էության, միեւնույն է, թե ինքը որ գազն է սպառում, էական է, թե այդ գազն ինչ ջերմատվություն է ապահովում իր համար: Այս առումով պետք է նշել, որ այլ հավասար պայմաններում իրանական կողմը պետք է շատ ավելի լավ պայմաններ առաջարկի, քան ռուսական գազն է, քանի որ, էլի եմ ասում, առաջին տպավորությամբ ռուսական գազը շատ ավելի մրցակցային է:
- Փաստորեն, իրանական ու ռուսական գազը որակական առումով իրարից բավականաչափ տարբերվո՞ւմ են:
- Այո, եւ եթե որպես երկիր դիտարկում եք ու համալիր էֆեկտն եք գնահատում, այստեղ ոչ միայն գազի գինն է կարեւոր, այլ նաեւ կարեւոր է այդ գազի իրական գինը: Այս առումով ուզում եմ շեշտադրել, որ որակական բաղադրիչը եւս չափազանց կարեւոր է:
- Հաշվի առնելով հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները՝ արդյոք Իրանից գազ ստանալու տարբերակը կարո՞ղ է ազդել դրանց վրա:
- Չեմ կարծում, որովհետեւ մենք հիմա էլ ենք ստանում: Այստեղ արդեն կամայական պետությունը՝ այդ թվում նաեւ Ռուսաստանը, ձգտում է իր երկրի շահերն առաջ տանել՝ նույնիսկ ռազմավարական գործընկերների հետ հարաբերություններում: Դրա դասական օրինակներից մեկը հենց այս շուկան է: Եթե մենք ուսումնասիրում ենք նույն ԵԱՏՄ-ն, որի հիմքում նաեւ որոշակիորեն դրված է ռուսական օրենսդրությունը, ապա ԵԱՏՄ համագործակցության համատեքստում՝ էներգետիկ բնագավառում, որպես երկարաժամկետ տեսլական էներգահամակարգերի ինտեգրացման գործընթացն է: Դա ենթադրում է, որ ռուսական սուբյեկտները, որոնք հավելյալ մրցակցային առավելություններ են ստանում՝ ի շնորհիվ էժան էներգետիկ ռեսուրսների, դրանով ավելի լավ պայմաններում են, քան տնտեսական միավորի մեջ գտնվող երկրները: Այս առնչությամբ եւս պետք է իրականացվի որոշակիորեն բալանսավորված քաղաքականություն, մինչդեռ մենք տեսնում ենք, որ կարծես թե այդ միտումները չկան:
- Գնային առումով որքա՞ն տարբերություն կարող է տալ, եթե, օրինակ, գազի մատակարարման համար հիմնական աղբյուրը դառնա Իրանը:
- Ես չափազանց սկեպտիկ (կասկածամիտ) եմ, որ մեր ամբողջ աղբյուրը կարող է լինել հավասարապես փոխարինելի: Անկախ նրանից, թե ով է այդ մատակարարը, կլինի դա Իրանը, Ռուսաստանը, երբ դու կախված ես մեկից, դա մեծ ռիսկ է: Ինչո՞ւ, որովհետեւ տեսաք՝ նույն էներգոհամակարգում եւ այլ բնագավառներում ինչքան դիվերսիֆիկացված հարաբերություններ ես ունենում՝ այդքան լավ է: Այս տեսանկյունից մենք կարող ենք խոսել, որ ապագայում պետք է ամեն ինչ անենք, որ իրանական գազի մասնաբաժինը որոշակիորեն նաեւ բարձրանա: Բայց չեմ կարծում, որ շատ մոտ ապագայում կտեսնենք այն, որ էլ ընդհանրապես Ռուսաստանից գազի մատակարարում չի լինի: Ինչո՞ւ, որովհետեւ դա առաջնային է: Ռուսաստանը աշխարհի մակարդակով խոշորագույն խաղացող է եւ, ըստ էության, բավականաչափ մրցակցային գներով է կարողանում եվրոպական երկրների համար մատակարարումներ իրականացնել: Ու, ինչպես նշեցի, որակական տեսանկյունից նույնպես գերազանցում է իրանական գազին: Բայց ակնհայտ է, որ մենք պետք է այս առնչությամբ փորձենք է՛լ ավելի սերտացնել իրանական կողմի հետ բանակցությունները ու այս կոնտեքստում՝ նաեւ մեր բանակցային ուժը այդ քննարկումներում:
- Փոխվարչապետը հայտարարել է գազի դիմաց էլեկտրաէներգիայով կամ այլ ապրանքով վճարելու բանաձեւի մասին: Ունե՞նք այդքան ռեսուրս այդպիսի փոխանակման համար, եւ արդյոք դրանք իրար համարժե՞ք են:
- Գնահատականները կարող են տարբեր լինել: Բայց, այնուհանդերձ, ես մի կարեւոր բան պետք է ասեմ: Էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց հարաբերությունը, որը մենք իրականացնում ենք Իրանի հետ, այն հարաբերությունն է, որն անկախ ԱՄՆ-ի կամ եվրամիության՝ Իրանի դեմ կիրառած պատժամիջոցներից, շարունականաբար բնույթի է ունենալու: Ինչո՞ւ, որովհետեւ դա հիմնված է ապրանքափոխանակության կամ, այսպես ասած, բարտերի հիման վրա: Այսինքն, այդտեղ զուտ ֆինանսական միջոցների շարժ եւ դրա հետեւանքով նաեւ հավելյալ վերահսկողական կամ կարգավորիչ ստանդարտների հասկացություն չկա: Կարծում եմ՝ չափազանց արդյունավետ համագործակցություն է հայ-իրանական հարաբերություններում, քանի որ ապրանքափոխանակություն է լինում, եւ դա մինչեւ այսօր ենթակա չի եղել որեւէ կարգի հավելյալ սահմանափակումների՝ նույնիսկ պատժամիջոցների ժամանակաշրջանում:
Մեր արտադրական հզորությունն այս պահին թերբեռնված է: Մեր տնտեսության մեջ էներգետիկ սպառումը դեռեւս այդ աստիճան չի մեծանում: Արդյունաբերական գիգանտ ձեռնարկություններ չկան, որ էականորեն մեծացնեն դրա սպառումը: Ասվածով հանդերձ՝ մենք պետք է հասկանանք, որ մեր ներքին սպառումը վստահաբար շատ ագրեսիվ աճի միտումներ ցույց չի տալիս: Ու որպեսզի մենք մեծացնենք մեր դերատակարումը, պետք է նաեւ ձեռնամուխ լինենք մեր հարեւանների՝ մասնավորապես Վրաստանի հետ այդ հարաբերությունների խորացմանը՝ հաշվի առնելով նաեւ Իրանի համար որպես տրանզիտ երկիր լինելու հնարավորությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT