Երևան
12 °C
Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սագսյանի եւ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի (Ծառուկյան խմբակցության նախկին պատգամավոր) դեմ նոր հաղորդում է ներկայացվել:
Հաղորդումը ներկայացվել է սույն թվականի մարտին: Այն ներկայացրել է գործով արդեն տուժող ճանաչված Հակոբ Հովհաննիսյանի (նա այլ գործով դատապարտյալ է,-հեղ․) ընկերը՝ Տիգրան Սարգսյանը: Մեր զրույցում Հովհաննիսյանի եղբայրը (նա չցանկացավ հրապարակել իր անունը) պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել 2012թ. դեկտեմբերի 23-ին. եղբայրը համակուրսեցու՝ Էրիկ Բալթայանի հետ գումարային խնդիր է ունեցել, վերջինս էլ դիմել է իր մորաքրոջ որդուն՝ նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանին: Խոսակցության մասին պարզաբանումներ ստանալու համար Հակոբ Հովհաննիսյանը ընկերների հետ գնացել է Երեւան քաղաքի Կողբացի փողոցում գտնվող գետնանցում, որտեղ գտնվող սենյակներից մեկում եղել են Արթուր Մանուկյանը, Նարեկ Սարգսյանը եւ վերջինիս թիկնապահները:
Տուժողի եղբայրը նշեց, որ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, ինչից հետո Նարեկ Սարգսյանն իր մոտ եղած ատրճանակով կրակել է Հակոբ Հովհաննիսյանի ուղղությամբ, սակայն կրակոցը նրան չի դիպել, որից հետո Նարեկ Սարգսյանն իր մոտ գտնվող կենցաղային դանակով հարվածել է Հակոբ Հովհաննիսյանի կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ «Մոտ երեք ժամ սահմանափակել են իր ազատությունը՝ փակելով սենյակի դուռը: Հետո Նարեկը հրահանգել ա իր անվտանգության աշխատակցին լվացվելու նպատակով դուրս հանի սենյակից: Այդ ընթացքում Հակոբը դիմել է փախուստի, սակայն, հասնելով «Մոսկվիչկա» սուպերմարկետի մոտ, ուժասպառ ա եղել, օգնության են հասել քաղաքացիները, շտապօգնություն եւ առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո հրաժարվել ա հիվանդանոց տեղափոխվել՝ հետագա քաշքշուկներից խուսափելու համար»,- պատմեց տուժողի եղբայրը՝ հավելելով, որ դեպքից հետո հաղորդում չեն ներկայացրել:
Հաղորդումը ներկայացվել է երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո: «Հակոբի ընկերը, որն ականատես է եղել դեպքին, հասկանալով, որ հեղափոխություն է եղել ու նախկին իշխանությունը որեւէ դեր չի խաղա, այդ մասին հայտնել է ոստիկանություն»,- հավելեց մեր զրուցակիցը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքրի 131 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելը): Քրեական գործի նախաքննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն: Հարուցված քրեական գործի շրջանակներում Հակոբ Հովհաննիսյանը տուժողի կարգավիճակ ունի, իսկ Արթուր Աբրահամի Մանուկյանը՝ վկայի:
Նախօրեին Հակոբ Հովհաննիսյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են իրականացվել: Նրա եղբայրը պատմեց, որ Հակոբ Հովհաննիսյանն առերեսվել է իր համակուրսեցու՝ Էրիկ Բալթայանի, ինչպես նաեւ ընկերոջ հետ: «Արթուր Մանուկյանի հետ առերես հարցաքննությունից հրաժարվել է, քանի որ փաստաբան չի ունեցել, հիմա ժամանակ է տրամադրվել, որպեսզի փաստաբան հատկացնեն, նոր մասնակցի քննչական գործողություններին»,- ասաց նա: Մեր հարցին՝ եղբայրը նախկինում Նարեկ Սարգսյանին ճանաչե՞լ է, նրա հետ որեւէ հարաբերություն ունեցե՞լ է, թե՞ ոչ, նա պատասխանեց, որ դեպքից հետո անընդհատ պատճառներ է փնտրել վրեժխնդիր լինելու համար:
Հակոբ Հովհաննիսյանը սեպտեմբերի 3-ին վաղակետ ազատ կարձակվի: «Իր ազատ արձակվելը ոչ մի կապ չունի Նարեկ դեմ տված հաղորդման հետ: Հակոբը նաեւ կոչով դիմում է իր ընկերներին (որոնք ականատես են եղել դեպքին,-հեղ.), որ դուրս գալուն պես հոգ կտանի բոլորի անվտանգության մասին»:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը մեր զրույցում ասաց, որ հարուցված քրեական գործի շրջանակներում դեռ կասկածյալներ կամ մեղադրյալներ չկան:
Նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանն էլ մեր զրույցում ասաց, որ վերոնշյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Մեր հարցին՝ դուք 2012 թվականին հանդիպե՞լ եք Հակոբ Հովհաննիսյանին եւ փորձել հարցեր պարզել, Մանուկյանը պատասխանեց. «Իհարկե ոչ, նման դեպք որ չի եղել, ես էնտեղ ինչ պետք է անեի»: Ճշտող հարցին՝ Էրիկ Բալթայանը ձեր բարեկա՞մը չէ, նախխկին պատգամավորն արձագանքեց. «Այդքանը, մնացածը․․․»: Հարցին՝ հարցաքննվե՞լ եք քրեական գործի շրջանակներում, Մանուկյանն արձագանքեց. «Դրա համար նույնիսկ դրսից ես թռել եկել եմ Հայաստան»: Մանուկյանը չցանկացավ պատասխանել դեպքի վերաբերյալ մեր այլ հարցերի:
Ալեքսանդր Սարգսյանի 37-ամյա որդին՝ Նարեկ Սարգսյանը գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։ Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է Պրահա 5 թաղամասում գտնվող բնակարաններից մեկում՝ Պրահայի տարածքային ոստիկանության քրեական հետախուզման բաժնի աշխատակիցների կողմից: Նա հիմա գտնվում է նախնական կալանքի տակ: Պրահայում հայտնաբերման պահին Նարեկ Սարգսյանը ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։ Ըստ ԱԱԾ ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ Նարեկ Սարգսյանին պատկանող բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են խոշոր չափի թմրանյութեր, ինչպես նաեւ զենք-զինամթերք:
Նարեկ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մեկ այլ դրվագով եւս՝ մարդ առեւանգելու եւ ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT