Երևան
12 °C
Մետրերով ձգվող ոսկորների, մեծ ու փոքր գանգերի, առանձնացված ծնոտների ու ատամների բլուրներ, կիսափուլ ու հրդեհված շենքեր, ջարդուփշուր եղած գույք, ագռավների խմբեր ու քար լռություն: Այսպիսին է Գյումրու բաց անասնագերեզմանոցը, որը գտնվում է նախկին Մսի կոմբինատի տարածքում:
Այս պատկերը Մսի կոմբինատի լավագույն տարիների հուշերն են: Բաց երկնքի տակ, առանց հատուկ առանձնացված տարածքի ու ծածկի կոմբինատում սպանդի ենթարկված անասունների ոսկորներն ու մնացորդներն ուղղակիորեն նետվել են բաց դաշտ, մնացել, հոտել են, հիմա արդեն քայքայվում են:
Անասնաբուժական գիտությունների թեկնածու Գեւորգ Պետրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ տարածքում եղել, ոսկորաբլուրները տեսել է: «Ըստ էության, տարածքը բացօթյա անասնագերեզմանոց է, որը չի կարող վտանգավոր չլինել: Ցանկացած գերեզմանոց, մարդու, թե կենդանու, բարձր վտանգավորության տարածք է, եթե նույնիսկ 1.5 մետր խորությամբ թաղված է: Այդ տարածքում կարող են լինել վտանգավոր միկրոբներ, պահպանվեն հողում եւ հետո տարբեր միջոցներով փոխանցվեն մարդկանց ու կենդանիներին եւ տարբեր հիվանդությունների պատճառ դառնան: Իսկ բացօթյա վիճակում, երբ դրանք այդպես լցված են, հասանելի են բոլոր կենդանիներին՝ աղվեսներ, շնագայլեր, առնետներ, այլ տեսակի կրծողներ, թռչուններ եւ այլն: Եւ դրանք բոլորը կարող են հանդիսանալ վտանգավոր միկրոօրգանիզմների տարածման պատճառ»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը:
Կենդանաբան Անահիտ Գրիգորյանն այս օրերին տարբեր մասնագիտական գրականություններ է ուսումնասիրել, համացանցում հնարավոր բոլոր տարբերակներով որոնել է, որ պարզ դառնա, թե աշխարհում է՞լ որտեղ կա Գյումրու բաց անասնագերեզմանոցից: «Ոչ մի տեղ»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանը: «Սա անփութության, անպատասխանատվության արդյունք է: Սարսափելի բան է: Էկոլոգիական աղետ է, պարզապես մեր աչքից հեռու է գտնվել: Աշխարհում նման բան չկա, ոչ մի տեղ: Սա աշխարհում երեւի եզակի դեպք է, որովհետեւ ոչ մի տեղ ոսկորը նման թափոնների տեսքով չի լինում, եթե չեն մշակում որպես պարարտանյութ, դրանք անպայման թաղում են»:
Մսի կոմբինատի անտերության մատնված անծայրածիր տարածքներում մետրերով ձգվող ոսկորները որքան էլ վտանգավոր եւ սարսափեցնող լինեն, դեռ երկար են մնալու: 30 եւ ավելի տարի մնացել են, էլի կմնան, մինչեւ փոշիացածները վերանան, քամին քշի, լցնի ամենուր, քայքայվածներն էլ բռնեն փոշիացման ճանապարհը, քանի որ նախկին կոմբինատը չունի պատասխանատու: Փոխարենը 90-ականներից ունի սեփականատեր, որոշ տեղեկություններով էլ 3 սեփականատերեր կան, որոնց սակայն, Գյումրիում չեն ճանաչում, չգիտեն ովքեր են:
90-ականների մութ ու ցուրտ տարիներին, երբ ամբողջ Գյումրին թաղված է եղել խավարի մեջ, Մսի կոմբինատն աշխատեցրել եւ տնօրինել է այդ տարիներին երկրի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ազգականը, անունը՝ Մարտին:
Գյումրեցիները նաեւ ՀԺ-ին պատմեցին, որ խորհրդային տարիներին կոմբինատին հարակից թաղամասերում ժամանակ առ ժամանակ վառված ոսկորի գարշահոտություն է տարածված եղել: «Անասունների եղջյուրներից, կճղակներից, եղունգներից սոսինձ են ստացել, թութխալ էր կոչվում,-պատմեց բնապահպան Գեւորգ Պետրոսյանը: «Երկար եփում էին, կոլագենը քայքայվում էր, անցնում ջրի մեջ, չորացնում էին: Հետո, հենց պետք էր լինում, տաք ջրում եռացնում, օգտագործում էին որպես սոսինձ»:
«Տեխնիկական ճարպ ու սոսինձ էին ստանում ժամանակին: Ջերմային մշակման ենթարկելու դեպքում կարող է լավ պարարտանյութ լինել: Մեզ համար էլ էր սա նորություն, եւ տխրեցի, որ մեր քաղաքին տեր չենք կանգնում»,-ասաց Անահիտ Գրիգորյանը:
Տարածքում բնակելի եւ սեփական տներ կան, եւ շենքեր: Շատ երեխաների համար ոսկորների հարակից հատվածը խաղահրապարակ է, ինչն, ըստ մասնագետների, անթույլատրելի է: Արգելել, սակայն, անհնար է, տարածքը բաց է, ամուր նյարդեր ունեցող ցանկացած մեկը կարող է «զմայլվել» տհաճ ու վայրենի տեսարաններով:Ո՞վ է պատասխանատու ստեղծված հակասանիտարական վիճակի համար, եւ ինչպե՞ս պետք է խնդիրը լուծել: ՀԺ-ի հարցի պատասխանը չունի ո՛չ Շիրակի մարզպետարանը, ո՛չ Գյումրու քաղաքապետարանը: Երկու դեպքում էլ ասելիքը մեկն էր՝ տարածքը սեփականաշնորհված է: Այսինքն, հանրապետության երկրորդ քաղաքը, պատմական Գյումրին, որը հավակնում է դառնալ երկրի զբոսաշրջության կենտրոն, կախվածության մեջ է ինչ-որ անհայտ սեփականատիրոջից կամ սեփականատերերից, մարդկանցից, ովքեր ժամանակին հսկայական տարածքները զավթել, կերել-խմել, հարստացել, իրենց հետեւից սակայն աղբը չեն հավաքել: Մնացել են անպատիժ եւ շարունակում են մնալ անձեռնմխելի: Իսկ նախկին Մսի կոմբինատի բակում ինքնափլուզվում են հսկայական մասնաշենքերը, ոչնչանում են մանրաքանդակները եւ որմնանկարները:
ԵՊՀ-ի համար ձեռք է բերվել շուրջ 3 մլրդ դրամի սարքավորում. վարչապետը ծանոթացել է լաբորատոր կարողություններին
Մի խումբ ուսանողների և դասախոսների ներկայացրեցի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. վարչապետն այցելել է ԵՊՀ
Կիսամյակային և տարեկան գնահատականների ամփոփումն անհրաժեշտ է կատարել առաջիկա 10 աշխատանքային օրում. ԿԳՄՍՆ
Կփոխանակեն ծանր հիվանդներին և վիրավորներին. ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքները
Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան
Այսօր Իտալիան առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար. նախագահը՝ Իտալիայի դեսպանին. տեսանյութ
Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել. նախաքննությունն ավարտվել է
Ամերիաբանկն արժանացել է FEAS Champions League մրցանակաբաշխության բրոնզե մրցանակին․ տեսանյութ
«ՈՒԱԶ»-ն ընկել է Արգավանդ գյուղի լիճը
ԲՏԱ նախարարն այցելել է «Ինժեներական քաղաք», տեղում ծանոթացել բիզնես աքսելերատորի շենքի շինարարությանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9, այնուհետև կբարձրանա 5-6 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանի փողոցներից և պողոտաներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն
Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները
Գարեգին Բ-ն Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է հրավիրել
Աստծուն խաբողը բոլորին կխաբի, տված երդումը ուրացողները չեն կարող լինել հոգևոր հովիվներ. Չախոյան
Lոռի բերդում շարունակվում են վերականգնման աշխատանքները, Քոբայրավանքում՝ հնագիտական պեղումները
Ապակենտրոնացված համագործակցությունը ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական հարաբերությունների հենասյուներից մեկն է. Վարդանյան
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 2-ին
Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը
Եթե պարզվի՝ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել կաթողիկոս. վարչապետ
Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ է ընտրվել Վասակ Դարբինյանը
Հիանալի արդյունք, որին պատրաստվել են 1,5 տարի. Զելենսկին մեկնաբանել է «սարդոստայն» գործողությունը
Լոռու մարզպետը կնշանակվի ՀՀ ոստիկանության պետ
Ինչպիսին է լինելու ամբողջ հունիս ամսվա եղանակը
Լոռու մարզպետը հրաժարական է ներկայացրել
Ռուբինյանը ԳԴՀ ԱԳՆ վարչության ղեկավարի գլխավորած պատվիրակությանն է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակը
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել
Ամբողջ ժողովրդավարությունը վտանգված է, եթե այն վտանգի տակ է Հայաստանում. Ժիլբեր-Լյուկ Դըվինազ
Արգելվել է 213 տոննա ձմերուկի մուտքը Հայաստան. նմուշներում շեղումներ են հայտնաբերվել
Շնորհակալություն բոլորիդ. Արամ Հովհաննիսյանը հրաժեշտի ուղերձ է հրապարակել
Ներկայացվել են ԽՍՀՄ խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման մայիսի ցուցակներում ներառված հերթական համարները
Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 2012 թվականից հետախուզվող
Պաշտոնանկություն ՀՀ քննչական կոմիտեում
Վարչապետը մեկնաբանել է իր գրառումը, ավելացնելու որևէ բան չունեմ. ԿԳՄՍ նախարար
Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունը
Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից և ոստիկանության ծառայությունից
Պե՞տք է Հայ առաքելական եկեղեցին ֆինանսապես հաշվետու լինի պետությանը. Հովհաննիսյանը հարցում է անցկացրել
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության համաժողովի անցկացումը Սյունիքում ռազմավարական կարևորություն ունի. Խուդաթյան
Հանդիսությունների սրահներից մեկում հարսանիքն ավարտվել է ծեծկռտուքով ու փեսայի եղբոր դանակահարությամբ
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են 2025 թվականի Fellowship ծրագրի մասնակիցներին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT