Երևան
12 °C
Լոռու մարզում այս տարի նախատեսվում է խոշորացնել Սպիտակի եւ Գուգարքի տարածաշրջանների համայնքները, նաեւ՝ Վանաձորը: Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, որը մարզպետարանի համապատասխան պաշտոնյաների հետ անձամբ է հանդիպումներ ունենում խոշորացման ենթակա համայնքների բնակիչների հետ, ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ թեպետ վերջնական ժամկետներ նշված չեն, սակայն այս փուլը նախատեսվում է իրականացնել 2019-2020թթ-ին. «Այս պահին դեռեւս վերջնական ձեւավորված չեն խմբերը: Մարզպետարանում առաջին փուլով հանդիպումներ ենք ունեցել համայնքների ղեկավարների հետ, քննարկել ու լսել տեսակետները: Արդեն հանդիպումներ ենք ունեցել Սպիտակի տարածաշրջանի մոտ 25 համայնքների բնակիչների հետ: Հաջորդ շաբաթ կմեկնարկեն Գուգարքի տարածաշրջանի բնակիչների հետ հանդիպումները»,-ասաց մարզպետի տեղակալը:
Գայանե Մարկոսյանն ասում է, որ նախնական տվյալներով՝ նախատեսվում է 45 համայնքները միավորել ու դարձնել 13 համայնք. «Սա նախնական տեսակետ է, հնարավոր է, որ այս քննարկումների արդյունքում անհրաժեշտություն առաջանա կրկին հանդիպումներ ունենանք բնակիչների հետ»:
ՀԺ-ին հասած տեղեկություններով՝ Լեռնապատ համայնքին պետք է միանան Բազում, Ազնվաձոր եւ Արջուտ համայնքները, ինչին, սակայն, հատկապես Ազնվաձոր եւ Բազում համայնքների բնակիչները կտրականապես դեմ են: Վանաձորին ցանկանում են միացնել հարակից Դարպաս գյուղը, որը Վանաձորի մեջ է գտնվում, եւ կողքից նաելով տպավորություն է ստեղծվում, որ Դարպասը Վանաձորի մի թաղամաս է պարզապես: Լեռնանցք համայնքը նախատեսվում է միացնել Սպիտակ քաղաքին, որպես շրջկենտրոն կլինի Արեւաշողը, Մեծ Պարնի համայնքը շրջկենտրոն կլինի հարակից գյուղերի համար, Ջրաշեն համայնքը միավորվելու դեպքում կլինի Լեռնավան եւ Սարամեջ համայնքների կենտրոնը. «Մյուս համայնքների մասով էլ դեռ հստակ իրավիճակ չկա, օրինակ, մենք փորձում ենք հասկանալ՝ Սպիտակի հարակից համայնքները կցանկանային միանալ ասենք Սպիտակ քաղաքի՞ն, թե՞ Արեւաշող գյուղին»:
ՀԺ-ի դիտարկմանը, որ խոշորացմանը բնակչության մեծ մասը կարծես թե դեմ է արտահայտվում, փոխմարզպետն ասաց. «Մի քանի մոտեցում կա այս մասով՝ բնակիչներ ունենք, որոնք գիտակցում են, որ իրենց համայնքի բյուջեով հնարավոր չի ոչինչ անել ու տասնամյակներ շարունակ ոչինչ չի արվել, եւ խոշորացումը շանս է, որ իրենք կարողանան որպես խոշորացված համայնք ավելի արագ քայլերով առաջ շարժվել: Երկրորդ մոտեցումն այն է, որ մարդիկ մտավախություն ունեն, որ իրենք խնդիրներ կունենան ասենք օրինակ տեղեկանքներ վերցնելու համար պարբերաբար ճանապարհ կտրել ու շրջկենտրոն հասնել, մենք բացատրում ենք, որ որեւէ տեղեկանքի համար բնակիչը չի հասնելու կենտրոն, եւ որ վարչական ղեկավարը ունենալու է լիազորություն՝ տալ ցանկացած տիպի տեղեկանք: Երրորդ մոտեցումն էլ այն է, երբ կոնկրետ համայնքներում կոնկրետ համայնքապետերն են ուղղորդում բնակիչներին՝ դրսեւորելով անհանդուրժողական վեաբերմունք խոշորացման վերաբերյալ, ու երբեմն դա անցնում է թույլատրելիի սահմանը համայնքապետի թողտվությամբ»:
Մարզպետի տեղակալն ասում է, որ հանդիպումների ժամանակ, երբ բնակիչները կտրուկ են արտահայտվում, առանց հիմնավորման, թե ինչու են դեմ, մենք օրինակ ենք բերում գյուղապետերի աշխատաոճն ու տարիներ շարունակ գյուղի համար արած-չարածը, ու նաեւ հիշեցնում ենք, որ խոշորացումը անձի խնդիր չէ, եւ պետք է շարժվել համայնքի շահով. «Շատ համայնքներում համայնքի ղեկավարներն ու ավագանու անդամները շատ հաճախ գործել են ի շահ իրենց, ունեցել են վախեր, համայնքապետին ավագանին է պարգեւատրել, կողմ են քվեարկել համայնքապետի որոշումներին, համայնքապետերն էլ սոցաջակցություն են ցուցաբերել ավագանու անդամների հարազատներին, արտոնություններ են տվել, ու նրանք այսօր խնդիր ունեն ամեն գնով պահել իրենց լծակները, բայց գովելին այն է, որ բոլոր համայնքներում էլ ունենք բնակիչներ, ովքեր հասկանում են, որ 2 մլն դրամ սեփական եկամուտ ունեցող համայնքի կողմից 5 մլն դրամ աշխատավարձի ֆոնդ ունենալը գյուղը չի տանի զարգացման, հետեւաբար, խոշորացումը անհրաժեշտություն է»,- ասաց տիկին Մարկոսյանը՝ օրինակ բերելով Սարրամեջ համայնքը. «Սարամեջը ունի 6.5 մլն դրամ սեփական եկամուտ, բայց աշխատավարձի ֆոնդը կազմում է 22 մլն դրամ՝ 3.5 անգամ ավել, ունեն 13 աշխատող, 1475 բնակիչ, 36 մլն դրամ դոտացիա, ստացվում է՝ այս համայնքը գոյատեւում է դոտացիայի հաշվին, ու այս ամենի հետ մեկտեղ Սարամեջի համայնքապետը կտրականապես դեմ է խոշորացմանը, ու նույն կերպ նաեւ բնակիչներին է տրամադրում: Նույն պատկերն է նաեւ Քարաձոր համայնքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ
Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան
Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
Վանաձորում ավտոմեքենա է այրվել
Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան
«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ
Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան
Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է
Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի
Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն
Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան
14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը
2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ
Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը
Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան
Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին
Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան
2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին
Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն
Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին
ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ
Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին
Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն
Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է
Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին
Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT