Երևան
12 °C
Օրերս ՀՀ վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել, համաձայն որոնց՝ 2018 թվականին Հայաստանում մոտ 100 հյուրանոց է ավելացել: Եթե 2017-ին երկրում հյուրանոցների թիվը կազմել է 556, ապա նախորդ տարում այն հասել է 652-ի:
Հանրապետությունում հյուրանոցային համարների քանակը 9521-ից հասել է 10 հազար 274-ի: Միայն Երեւանում բացվել է 70 հյուրանոց: Ըստ տվյալների՝ մայրաքաղաքում 2018-ին, ընդհանուր առմամբ, գործել է 390 հյուրանոց: Հյուրանոցային տնտեսության օբյեկտների աշխատողների տարեկան միջին ցուցակային թվաքանակը նույնպես աճել է՝ 4093-ից հասնելով 4748-ի, իսկ հասույթը՝ 28.427 մլրդ դրամից՝ 34.497 մլրդ դրամի:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հյուրանոցների թվի ավելացման պահանջարկ կա:
- Պարոն Ապրեսյան, 2018-թվականին 2017-ի համեմատ Հայաստանում մոտ 100 հյուրանոց է ավելացել: Ինչո՞վ է սա պայմանավորված, զբոսաշրջության աճո՞վ:
- Զբոսաշրջության աճ, իհարկե, կա, պահանջարկ կա եւ, ի պատիվ իրենց, մեր մասնավոր հատվածն էլ բավականին արագ արձագանքում է ստեղծված իրավիճակին: Այսինքն՝ ձեւավորված միջավայրը եւ նաեւ գնալով աճող պահանջարկը նպաստում են, որ ներդրումային ակտիվություն լինի ու այստեղ մասնավոր հատվածը բավականին արագ արձագանքում է: Երեւում է, որ հյուրանոցներ են կառուցում ե՛ւ Երեւանում, ե՛ւ Երեւանից դուրս: Նույնիսկ միջազգային հեղինակավոր հյուրանոցային ցանցեր են մուտք գործում Հայաստան: Մենք դեռ չունենք վարչական ռեգիստր, որը, սակայն, անհրաժեշտ է: Այդտեղ արդեն շատ հստակ տվյալներ կունենանք, թե որքանով են ավելանում հյուրանոցները: Այս տվյալները զբոսաշրջության կոմիտեի արած աշխատանքների արդյունքն են՝ համագործակցությամբ մարզպետարանների, Երեւանի քաղաքապետարանի հետ, հավաքագրում են տվյալներ՝ անընդհատ թարմացնելով դրանք: Բայց, ցավոք, դրանք 100 տոկոսանոց չեն: Որքանով էլ հարցումների միջոցով հավաքես, հստակ տվյալ չես ունենա: Զբոսաշրջության կոմիտեում օրենքի մի նախագիծ կա, որն անհրաժեշտ է օր առաջ դնել շրջանառության մեջ: Այդ նախագծով առաջարկվում է վարչական ռեգիստր վարել ոլորտում, նաեւ հյուրանոցային տնտեսության բոլոր օբյեկտները պետք է գրանցված լինեն այդտեղ՝ ըստ տեսակների, համարների քանակի: Այդ դեպքում մենք կարող ենք հստակ ասել, թե ինչ քանակով, ինչ տեսակի հյուրանոց, հանգստյան տուն, առողջարան, զբոսաշրջային տուն կա: Այդ դեպքում հստակ կիմանանք, թե ինչքանով ենք աճ ունենում:
- Հյուրանոցների ավելացումը գների նվազման բերո՞ւմ է, եւ արդյոք այդ գները մատչելի՞ են զբոսաշրջիկների համար:
- Անպայման, եթե մենք ունենում ենք առաջարկի ավելացում, բնականաբար, շուկայում առաջարկ-պահանջարկ հարաբերակցությունը գնի վրա անդրադառնում է: Լավ է, որ առաջարկն ավելանում է, թե որքանով՝ դա դեռեւս հստակ չենք կարող ասել:
- Վերջին տարիներին Հայաստանում աճում է թե՛ զբոսաշրջիկների թիվը, թե՛ նրանց ծախսած գումարների չափը: Ինչո՞վ է պայմանավորված սա: Ի՞նչն է զբոսաշրջիկներին այդքան գրավում, Հայաստանն այդքան մատչելի՞ երկիր է:
- Մենք 2000 թվականից առ այսօր միշտ ունեցել ենք Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների աճ: Միայն 2018 թվականին է, որ աճ չենք ունեցել, այն էլ հիմնականում պայմանավորված է եղել Ռուսաստանում ռուբլու՝ դոլարի փոխարժեքի նկատմամբ էապես նվազմամբ: Դա բացասաբար անդրադարձավ Ռուսաստանից արտագնա զբոսաշրջության վրա, այդ թվում՝ նաեւ դեպի Հայաստան: Ե՛ւ Ռուսաստանից, ե՛ւ Վրաստանից այդ տարի եղավ նվազում, չնայած մյուս բոլոր եվրոպական երկրներից աճ ունեինք, բայց Ռուսաստանի եւ Վրաստանի նվազումը թույլ չտվեց այդ տարի աճ ունենալ:
Այս տարիների ընթացքում շատ լավ, զգալի ռեսուրս է ձեւավորվել: Ենթակառուցվածքներ ենք զարգացրել, Հայաստանի ճանաչելիությունն է բարձրացել, մենք միջազգային խաղացող ենք դարձել, մեզ մոտ լավ զբոսաշրջային արդյունաբերություն է ձեւավորվել: Այդ ամենը ձեւավորված ռեսուրսով է պայմանավորված, բայց նաեւ հեղափոխական գործընթացների շնորհիվ ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված էր Հայաստանի վրա: Սա էապես բազմապատկեց Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում: Ես միայն չեմ խոսում զբոսաշրջության գրավչությունից: Հայաստանի մասին, ցավոք, դեռեւս ոչ բոլորը գիտեն աշխարհում եւ մենք խնդիր ունենք մեր ճանաչելիությունը բարձրացնելու: Հեղափոխական գործընթացները դրական ազդեցություն ունեցան մեր ճանաչելիության բարձրացման եւ բազմապատկման համար: Սրա արդյունքը մենք ավելի շատ տեսնելու ենք առաջիկա տարիներին: Դժվար թե կարողանանք ասել, որ հենց հեղափոխության տարում էական աճ գրանցեցինք, որովհետեւ այդպես միանգամից չի լինում: Որոշակի ազդեցություն անպայման ունենում է, բայց էական ազդեցությունը զգում ենք հաջորդող տարիներին: Բացի դրանից՝ շատ կարեւոր է, երբ գալիս են եւ իրենց սպասումները գերազանցած են վերադառնում: Բարձր տպավորություններով գնում իրենց հարազատներին պատմում են՝ ինչ լավ երկիր է, ինչը շատ կարեւոր է:
- Զբոսաշրջիկները մարզե՞ր են ավելի շատ ցանկանում այցելել, թե՞ Երեւանում են կենտրոնանում:
- Զբոսաշրջությունը Երեւանից դեպի մարզեր ապակենտրոնացնելու խնդիր ունեցել ենք, ունենք եւ միշտ էլ պետք է ունենանք՝ որպես ոլորտի քաղաքականություն, եւ դա կարծես թե հաջողվում է: Դուք խոսեցիք հյուրանոցների քանակի ավելացման մասին, մեր հյուրանոցային տնտեսության օբյեկտների ավելի քան 60 տոկոսը մարզերում են: Սա ցուցանիշ է, որը խոսում է այդ ապակենտրոնացման քաղաքականության հաջողության մասին, բայց դեռեւս անելիքներ շատ կան: Եթե մի քանի տարի առաջ զբոսաշրջիկները գալիս, մնում էին Երեւանում, այցելում էին մարզ ու նույն օրը հետ էին գալիս, որ գիշերեն Երեւանում, այսօր արդեն պատկերը զգալիորեն փոխվել է: Նրանք Երեւանից դուրս են գալիս, մարզերով շրջագայում են, այնտեղ էլ գիշերակաց են ունենում: Այնտեղ էլ արդեն բավականին շատ հանրային սննդի օբյեկտներ կան եւ ավելանում են: Բայց դա քիչ է, պետք են նաեւ այլ ժամանցի, զվարճանքի օբյեկտներ, պետք են խանութներ: Այն, ինչը զբոսաշրջիկները կգտնեին Երեւանում, պետք է ունենալ նաեւ մարզերում: Այդ զարգացումը ավելի գրավիչ կդարձնի մարզը եւ կյանքը մարզերում ավելի բարեկեցիկ կդառնա ու կակտիվանա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT