Երևան
12 °C
Արդեն երրորդ օրն է՝ Տավուշի մարզի Իջեւան քաղաքում բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Ապօրինի ծառահատմամբ զբաղվողները պահանջում են թույլատրել ծառ հատել՝ նշելով, որ ընտանիք են պահում, աշխատատեղ չկա: Հիշեցնենք, երեկվա ակցիայի ժամանակ էլ բախում տեղի ունեցավ, քաղաքացիները քարեր էին նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի պատճառով մոտ 2 տասնյակ ոստիկան վնասվածքներ էր ստացել:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հնարավոր է՝ սրա հետեւում նախկին պաշտոնատար անձինք կանգնած լինեն:
- Պարոն Չոբանյան, տեղեկություններ ունենք, որ Իջեւանում տեղի ունեցող բողոքի ակցիայի հետ առնչություն ունի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Դուք տեղեկություն ունե՞ք այդ մասին:
- Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, ավելի լավ է իրավապահ մարմինները դրան անդրադառնան:
- Ուղղորդվա՞ծ են ակցիաները, թե մարդիկ ինքնաբուխ են դուրս եկել եւ իրոք խնդիր ունեն:
- Իմ տպավորությունն այն է, որ ուղղորդված է:
- Դուք նշել եք, որ մարզում 200 աշխատատեղ կա: Ինչո՞ւ ակցիայի մասնակիցները չեն գալիս այդտեղ աշխատելու:
- Որովհետեւ իրենք սովորել են գողությամբ գերշահույթ ստանալ:
- Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ օրը 10 հազար դրամով չի գա աշխատելու: Որքա՞ն գումար են նրանք աշխատում ծառահատումներ իրականացնելով:
- Չեմ կարող ասել, բայց հետեւություն կարող ենք անել, որ վաստակում են շատ ավելի շատ: Ակցիայի մասնակիցների մի մասը բավականին կայուն մարդիկ են՝ բարձր եկամտով, մի քանի տներով, մեքենաներով եւ ես, ճիշտն ասած, զարմանում եմ՝ ինչպես կարող են իրենց արժանապատվությունը գցել ու իրենց երեխաների աչքերին նայել այն բանից հետո, երբ լացում են, թե իրենց ընտանիքը չեն կարողանում պահել:
- Ո՞րն է հիմնական պատճառը, որ նրանք այս պահին բողոքի ակցիա են իրականացնում: Այլեւս չե՞ն կարողանում անտառ մտնել:
- Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը այս հարցում անկոտրում կանգնած է օրինականության ապահովման գործընթացի վրա: Մինչ այժմ անտառն ամեն ինչի ծառայել է՝ գռփելու, թալանելու, ընտրակաշառքի, քաղաքական դիվիդենտների եւ այլն, բայց ոչ պետությանը: Առաջին անգամ պետությունը հաստատակամորեն կանգնած է անտառը պահելու, պահպանելու, կոռուպցիոն սխեմաները, որոնք տասնամյակներով ստեղծվել են, վերացնելու գործընթացի մեջ: Բնականաբար, այդ մարդիկ պիտի դիմադրեն:
- Խնդրի լուծումը ինչպե՞ս եք տեսնում: Կոմպրոմիսային տարբերակ կարո՞ղ է լինել:
- Խնդրի լուծումն այնպիսին է, ինչպիսին, որ ընթանում է: Ոչ մի կոմպրոմիս օրինականության ապահովման հարցում: Ոչ մի կոմպրոմիս պետության հետ շանտաժի լեզվով խոսողների հետ: Այս գործընթացը պետք է շարունակել ու տանել մինչեւ վերջնական ավարտ, մինչեւ որ մենք բոլոր կոռուպցիոներներին արմատախիլ կանենք այս համակարգից:
- Մարզ այցելեց նաեւ ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը, որոնց հետ միասին խորհրդակցություն անցկացրեցիք: Ի՞նչ տվեց այդ խորհրդակցությունը եւ ի՞նչ եզրահանգման եկաք:
- Խորհրդակցության ժամանակ մենք համայնքապետերի հետ միասին քննարկեցինք առկա խնդիրները եւ որոշակի եզրակացությունների եկանք «Հայանտառ»-ի գործունեության վերաբերյալ առաջարկությունների առումով: Ինչպես նաեւ պայմանավորվեցինք, որ համայնքապետերը շատ ավելի մեծ դեր պիտի խաղան համայնքային կայունության ապահովման, իրենց համայնքներում օրինականության ապահովման՝ այդ թվում ծառահատումների մասով, ինչպես նաեւ նմանատիպ ակցիաների դեպքում իրենց անմիջական եւ ուղղակի ներգործության առումով: Կարծում եմ՝ այս առումով շատ կարեւոր քննարկում եւ որոշում էր, որտեղ եկանք որոշակի եզրակացության:
- Այս պահին այդ 200 աշխատատեղը, որի մասին խոսվել է, իսկապես կա՞:
- Մենք ունենք ավելի շատ աշխատատեղեր: Այս պահին մենք հայտարարել ենք 200 աշխատատեղի մասին: Ընդամենը ստացել ենք ինը, թե 11 աշխատանքի ընդունման դիմում եւ նրանց կառաջարկվի աշխատանք:
- Քաղաքացիներին փորձե՞լ եք տեղեկացնել, որ կա այդքան աշխատատեղ: Նրանցից մեկը նշում էր, թե ոչ մի աշխատատեղ չկա:
- Առաջին իսկ օրվանից եւ նույնիսկ դրանից առաջ պարբերաբար հայտարարություններով, համայնքապետարաններ շրջաբերականներ ուղարկելով տեղեկացրել ենք: Այլ բան է, որ այդ քաղաքացին այդ առաջարկը չի ընդունում, ինչպես որ նշեցիք այդ քաղաքացու դեպքը, որն ասել է, թե 10 հազարով չի աշխատի:
Ցավոք սրտի, մենք տարիներ շարունակ սովորեցրել ենք մեր ժողովրդին չաշխատել եւ նպաստ ստանալ: Այդտեղ էլ մենք ինքներս մեր ներսում խնդիր ունենք լուծելու: Վերջապես քայքայիչ ծրագիրը պետք է վերացնենք, որպեսզի կարողանանք իրական կանխարգելիչ գործունեություն ծավալենք սոցիալական ապահովության տեսանկյունից եւ ոչ թե հետեւանքները վերացնենք: Ցավոք սրտի, կան ավանդույթներ, ստերեոտիպեր:
- Նախկին պաշտոնատար անձինք առնչություն ունե՞ն այս ակցիաների հետ:
- Տեղեկություն չունեմ, բայց շատ հնարավոր է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT