Երևան
12 °C
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը կասկածներ ունի, որ իր աշխատասենյակի խուզարկությունը կարող է կապ ունենալ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը:
Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են սույն թվականի հուլիսի 16-ին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները: Շատերը սույն խուզարկությունը կապում են Քոչարյանի հետ նաեւ այն պատառով, որ ըստ նրա պաշտպանի՝ խուզարկությամբ առգրավել են նաեւ Քոչարյանի գործի վերաբերյալ նյութեր:
Մոտ 2 օր տեւած լռությունից հետո այսօր դատախազությունը հանդես եկավ պարզաբանմամբ, որում թեեւ մանրամասն նշված էր, թե ինչի հիման վրա է սույն թվականի փետրվարին քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացվել, սակայն չկար որեւէ հստակ պատասխան՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ նյութերը ՀՔԾ-ն առգարվել է, թե՝ ոչ եւ ինչ գործ ունի քաղաքացիական գործը Քոչարյանի գործի հետ:
Բանն այն է, որ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Նախաքննական մարմինը դեռեւս այս տարվա փետրվարի 18-ին որոշել է այդ հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժել։ Մերժման որոշումը հաստատվել է նաեւ գործը հսկող դատախազի կողմից։ Սակայն նրա պաշտպան Գեորգի Մելիքյանի պնդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումից հետո, երբ գործն ուղարկվեց Սահմանադրական դատարան, Քոչարյանը ազատվեց կալանքից, իրավապահները որոշել են թարմացնել այն ու դրա հիման վրա էլ խուզարկություն է կատարվել։ Դատախազությունն այս առնչությմաբ այսօր պարզաբանեց, որ քաղաքացին հաղորդմամբ հայտնել է, որ քրեական հետապնդման մարմինների որոշումների դեմ դատարան ներկայացրած բողոքի նյութերի ուսումնասիրությամբ պարզել է, որ դրանց կցվել է բողոքի քննությանն իրեն կանչելու մասին ծանուցում, մինչդեռ իրեն նման ծանուցում չի ուղարկվել, այդ կերպ ստեղծվել է պատրանք, թե կողմերին ուղարկվել են ծանուցումներ, սակայն նրանց չներկայանալու արդյունքում դատական նիստը չի կայացել, իսկ դատական նիստերի արձանագրությունների եւ ձայնագրման կրիչի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ օրը դատական նիստ տեղի չի ունեցել: Ըստ դատախազության՝ հիշյալ հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով 2019 թվականի փետրվարի 18-ին ՀՔԾ քննիչի կողմից կայացված որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժվել է՝ նկատի ունենալով, որ թեեւ խնդրո առարկա ծանուցումը կցված է եղել դատական գործին, սակայն այն կողմին չուղարկելու հանգամանքն ընդունել է դատավորը՝ դա պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությամբ: «Քննիչի որոշման դեմ բերված բողոքը մերժվել է վերադաս դատախազի կողմից 2019 թվականի մարտի 12-ին կայացված որոշմամբ՝ նկատի ունենալով, որ ինչպես ներկայացված բողոքը, այնպես էլ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված փաստական տվյալները քրեական գործ հարուցելու բավարար հիմքերի առկայության մասին տեղեկություններ չեն պարունակել, որոնք թույլ կտային դատախազին վերացնել բողոքարկված որոշումը և հարուցել քրեական գործ:
Հաղորդում տված անձի կողմից, սակայն, քննիչի եւ դատախազի որոշումները այս տարվա մայիսին բողոքարկել են նաեւ ՀՀ գլխավոր դատախազին: Ներկայացված այս բողոքով քաղաքացին հայտնել է առավել հիմնավոր փաստարկներ: Մասնավորապես՝ կոնկրետ փաստարկներ են ներկայացվել ոչ թե նիստի ծանուցման մասին, ինչի տպավորությունը համառորեն փորձ է արվում ստեղծել լրատվական միջավայրում, այլ դատական նիստի արձանագրության կեղծված լինելու վերաբերյալ, որոնք առերեւույթ վկայել են պաշտոնեական կեղծիքի օբյեկտիվ հատկանիշների մասին: ՀՀ գլխավոր դատախազի կողմից բողոքի բավարարումը եւ քրեական գործի հարուցման որոշում կայացնելը պայմանավորված է եղել բացառապես այդ հանգամանքով եւ ներկայացված հանգամանքները լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությամբ պարզելու անհրաժեշտությամբ:
Վերոնշյալը նաեւ փաստում է, որ դատախազությունն այդ նյութերը վերանայել է ոչ թե իր նախաձեռնությամբ, ինչի տպավորությունը եւս արհեստականորեն փորձ է արվում ստեղծել, այլ հաղորդում ներկայացրած քաղաքացու կողմից ՀՀ գլխավոր դատախազին օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում ներկայացված բողոքի քննարկման արդյունքում»,-մասնավորապես ասված է դատախազության պարզաբանման մեջ:
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի անդամները ԲԴԽ-ում հանդիպեցին դատավոր Գրիգորյանի հետ՝ քննարկելու, թե ինչ ընթացակարգ է տեղի ունեցել, ՀՔԾ-ի իրականացրած խուզարկությունն ինչպե՞ս է ազդել դատավորի գործունեության, անկախության վրա:
Դավիթ Գրիգորյանը թե՛ հանդիպումից առաջ եւ թե՛ հետո խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին: Նա միայն խնդրեց հարգել իր անմեղության կանխավարկածը: Հարցին՝ ինչո՞ւ չի ցանկանում մանրամասներ հայտնել, Գրիգորյանը պատասխանեց. «Որովհետեւ դա կխանգարի հետագայում այն գործողություններին, որոնք ես նախատեսել եմ իրականացնել իմ իրավունքների իրացման առումով»,- ասաց Դավիթ Գրիգորյանը:
Հանդիպման ավարտին ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստվում են դիմել հսկող դատախազին՝պարզաբանումներ ստանալու վերաբերյալ: «Ուսումնասիրել ենք Դավիթ Գրիգորյանի գրությունը, քննարկեցինք իր բոլոր մտահոգությունները, տվեցինք մեզ հուզող բոլոր հարցերը՝ կապված եւ իր եւ մեր մտահոգությունների հետ, որովհետեւ մենք էլ ունեինք որոշակի հարցեր, որոնք պետք է ստանան պատասխաններ: Հիմա մենք դիմելու ենք հսկողություն իրականացնող դատախազին՝ պարզաբանումներ ստանալու վերաբերյալ, որովհետեւ մի կողմի դիրքորոշումը մեզ համար դեռ բավարար չէ»,- ասաց Բեքմեզյանը: Մեր հարցին՝Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ անդամներին արդյոք հայտնե՞լ է՝ ի վերջո Քոչարյանի գործի վերաբերյալ գործի նյութեր առգրավվել են, թե ոչ՝ Բեքմեզյանն ասաց, որ այդ մասին որեւէ բան չի կարող ասել, քանի որ գաղտնի է: Բեքմեզյանն ասաց, որ ԲԴԽ անդամների կարծիքով՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի վրա դեռեւս ճնշումներ չկան:
Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը հուլիսի 9-ից 31-ը գտնվում է արձակուրդի մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT