Երևան
12 °C
Երեւանում ընթացող Եվրո 2019-ի կիսաեզրափակչում իսկական պատերազմ է սպասվում եզրափակչի ուղեգրի համար: Եթե գործող չեմպիոնի՝ Պորտուգալիայի ու Իռլանդիայի դիմակայության դեպքում ֆավորիտի վերաբերյալ հարցեր չեն առաջանում, ապա Ֆրանսիա-Իսպանիա խաղը խոստանում է թեժ լինել:
Ֆրանսիան այս մրցաշարի քառակի չեմպիոն է, իսկ Իսպանիան ռեկորդակիրն է. հաղթել է 7 անգամ: 2007 թվականից հետո այս թիմերը կիսաեզրափակչում հանդիպել են 5 անգամ: 3 անգամ հաղթել է Իսպանիան, 2 անգամ՝ Ֆրանսիան: Միմյանց դեմ են դուրս եկել նաեւ մինչեւ 19 տարեիակնների Եվրո 2010-ի եզրափակչում եւ հաղթող է դարձել Ֆրանսիան:
Ընթացիկ մրցաշարում Ֆրանսիան առանց որեւէ դժվարության գլխավորեց B խումբը: 3 խաղում 3 հաղթանակ տարավ ու վաստակեց 9 միավոր՝ 2-րդ տեղը զբաղեցրած Իռլանդիային գերազանցելով 5 միավոր: Իսպանիայի համար այդքան էլ հեշտ չէր: Չեմպիոնության գլխավոր ֆավորիտներից մեկն A խմբում՝ մահվան խմբում էր Պորտուգալիայի ու Իտալիայի հետ: Այստեղ էր նաեւ Հայաստանը, որը միավորներ բաժանողի դերում էր: Իսպանիան 7 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը: Առաջինը Պորտուգալիան է, որը նույնքան միավոր վաստակեց ու Իսպանիային գերազանցեց լրացուցիչ ցուցանիշներով:
Այս մրցաշարի ընթացքում Իսպանիան մրցակիցների դարպասը գրավել է 7 անգամ: Ֆրանսիան աչքի է ընկել 5 անգամ:
Այս թիմերի միջեւ կիսաեզրափակիչը կայանալու է հուլիսի 24-ին: Սկսվելու է 21:00-ին: Տեղի է ունենալու Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մինչեւե այդ «Բանանցում» տեղի կունենա մյուս կիսաեզրափակիչը: Սկսվելու է 18:00-ին:
Մինչեւ հիմա Եվրո 2019-ում տեղի է ունեցել 12 հանդիպում: Խփվել է 31 գոլ՝ 1 խաղում միջինում 2.58: Ամենաշատը մրցակիցների դարպասը գրավել է Պորտուգալիան՝ 8 անգամ: Գոլերից 4-ը խփել է Հայաստանին:
Լավագույն ռմբարկուներն են Խուան Միրանդան (Իսպանիա), Դավիդե Մերոլան, Մանոլո Պորտանովան (երկուսն էլ Իտալիա) եւ Տիագո Գոուվեան (Պորտուգալիա): Նրանք աչքի են ընկել 2-ական անգամ:
Ինչ վերաբերում է մրցաշարը հյուրընկալող Հայաստանին, թիմը պարտվել է բոլոր 3 խաղերում: Խփել է ընդամնեը 1 գոլ՝ Իսպանիային: Խաղը կենտրոնից վերսկսել ստիպված է եղել 12 անգամ:
Եվրո 2019-ը Երեւանում մեկնարկել է հուլիսի 14-ին: Ավարտվելու է 27-ին:
Խմբային փուլի ավարտից հետո պատկերն այսպիսին է.
A խումբ
1.Պորտուգալիան 7 միավոր
2.Իսպանիա 7 միավոր
3.Իտալիան 3 միավոր
4.Հայաստան 0 միավոր
B խումբ
1.Ֆրանսիա 9 միավոր
2.Իռլանդիա 4 միավոր
3.Նորվեգիա 2 միավոր
4.Չեխիա 1 միավոր
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT