Երևան
12 °C
Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանից հետաքրքրվեց Ազնավուրի հրապարակում տեղի ունեցած միջոցառման մասին, որը խոսակցությունների առիթ էր դարձել: Հիշեցնենք, որ օրերս Շառլ Ազնավուրի անվան հրապարակում համերգ էր տեղի ունեցել, որտեղ ռաբիս երաժշտություն էր հնչել, ինչը քաղաքացիների զայրույթն էր հարուցել:
«Մի հատ հասկանանք՝ այդտեղ քաղաքապետարանի անելիքը եւ օրենսդրության թերի լինելը»,- ասաց Մարությանը՝ դիմելով Վիրաբյանին:
Ի պատասխան փոխքաղաքապետն ասաց, որ հունիսի 6-ին քաղաքապետի անունով նամակ է մուտքագրվել, որը բաղկացած է եղել 2 մասից ՝ իրազեկում անցկացվող միջոցառման համար եւ միջոցառման աջակցության խնդրանք՝ ֆինանսապես, տեխնիկական միջոցների վարձակալության համար. «Ուսումնասիրվել է միջոցառման բովանդակությունը եւ նամակը երկրորդ մասով մշակույթի վարչությունը մերժել է եւ որեւէ աջակցություն չի ցուցաբերել: Իսկ ինչ վերաբերում է առաջին մասին՝ ընդհանրապես միջոցառումների կազմակերպման մասով, ավելի շատ սա դիտարկվում է ոչ թե որպես թույլտվություն, այլ՝ իրազեկում: Այս ոլորտը կարգավորվում է Երեւանի մասին օրենքով եւ այդ ոլորտում ընդամենը 3 բաղադրիչ կա իրազեկումը մերժելու:
Առաջին մասով մենք մերժել ենք, որովհետեւ Ազատության հրապարակում Ֆուտբոլի ֆեդերացիան ֆանզոնա է կառուցել եւ այդ ֆանզոնան է գործում, դրա համար էլ իրենց նշած վայրում չի թույլատրվել միջոցառում անցկացնել: Իրենք ընտրել են այլընտրանքային վայր, դա Շառլ Ազնավուրի հրապարակն է: Այս պարագայում մենք 3 տարբերակ ունենք՝ միջոցառումը մերժելու՝ եթե դա անձանց կյանքի, առողջության կամ սեփականության պաշտպանության համար խոչընդոտ է ստեղծում, հանրության համար առաջացող էական անհարմարությունները կանխելու համար եւ շրջակա միջավայրին անմիջականորեն սպառնացող էական վտանգը կանխելու համար: Այստեղ բովանդակության, կոնտենտի մասին որեւէ կետ չկա օրենքում, որպեսզի մենք հնարավորություն ունենանք բովանդակությունը քննենք եւ պատասխանենք, որ այս բովանդակությունը մենք նպատակահարմար չենք գտնում, որպեսզի ի գիտություն ընդունենք ձեր միջոցառումը:
Այստեղ մենք ունենք խնդիր, որովհետեւ քաղաքի, բնակչության ճաշակն այլ է եւ ինչ-որ մարդիկ կարծում են, որ այդ երաժշտությունը չի կարող լինել, ինչ-որ մարդիկ կարծում են, որ կարող է լինել: Այստեղ մեզ օրենսդրական կարգավորում է պետք եւ բոլորս քաջ գիտենք եւ տեղյակ ենք ձեր հանձնարարությունը, որ ցանկացած վարչություն, եթե պատասխանում է ցանկացած քաղաքացու, պիտի իմանա, որ իր պատասխանը կարող է հայտնվել դատարանում:
Այս պարագայում 2 վարչությունները իրականացրել են իրենց լիազորությունները բացարձակապես օրենքով մեզ լիազորված շրջանակներում: Եւ ուղղակի մենք իրավունք չունենք բովանդակությունը հաշվի առնելով՝ մարդուն մերժել միջոցառում իրականացնել որեւէ վայրում: Հիմա մենք քննարկում ենք Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ, թե ինչ չափորոշիչներ կարող են լինել, որպեսզի մենք հնարավորություն ունենանք ոլորտը կարգավորել: Պիտի նշեմ, որ սա շատ զգայուն թեմա է, որովհետեւ անցումները մշակույթում շատ նուրբ են՝ փոփից ռաբիզ, ռաբիզից ռեգգի, էստրադա եւ այդ ջրբաժանները չգիտեմ... մենք ինչպես պիտի կարողանանք կարգավորել: Վերջիվերջո ես նաեւ ուզում եմ մենք գիտակցենք, որ հրապարակում այն մարդիկ, որոնք այդ համերգը լսում էին, նույնպես մեր երեւանցիներն են: Այստեղ խնդիրը շատ ավելի խորքային է, թե ինչու հենց այդ երաժշտությունն են նախընտրում: Ես կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք այդ նախագիծը մշակելուց շատ զգուշավոր լինել»,- ասաց Վիրաբյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar
Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել
Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ
Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին
Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ
Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում
Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան
29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ
Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան
Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին
Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ
Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ
Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները
«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ
Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո
Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր
Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են
Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ
Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին
Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը
Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան
Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան
Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT