Կան մարդիկ, որոնք ցանկացած պատճառաբանություն բերում են, միայն թե օրինական դաշտ չմտնեն. Վահագ Ռաշ

Երգիչ Վահագ Ռաշը դեռ չի պատրաստվում իր եկամուտները հայտարարագրել, քանի որ չի պատկերացնում մեխանիզմը: Այս մասին երգիչը ասաց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: Սակայն ՊԵԿի խստացված հայտարարությունները տեղին է համարում:

«Շատ ճիշտ է, շատ նորմալ է այդ պահանջը, բայց բազմաթիվ բաց կետեր կան, որոնց ես դեռ չեմ հասցրել ծանոթանալ: Շատ բաներ ինձ համար պարզ չեն, քանի որ չգիտեմ, թե որ ոլորտի ներկայացուցչի համար ինչ կոնկրետ մեխանիզմ է մշակվում, վերջապես չի կարող հարկեր վճարելու պահանջը բոլոր դեպքերի համար նույնը լինել»,- ասաց երգիչը:

Օրեր առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ կապված կոշտ գործողություններ են սկսել: Եվ որպեսզի կոշտ գործողությունները լինեն շատ ավելի հասցեական՝ յուրաքանչյուրի վարքագիծը գնահատվելու է առանձին եւ յուրաքանչյուրն անձնական նամակով հրավիրվելու է ՊԵԿ՝ քննարկումների: Վահագ Ռաշը նկատեց, որ իրեն ոչ ոք դեռ ոչինչ չի ասել:

Վահագ Ռաշի համոզմամբ՝ շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ այսօր իշխանության մեջ են եւ ձեւական հայտարարում են, որ պատրաստակամ են հարկեր վճարել: Սակայն դրա հետ մեկտեղ երգիչը նկատեց, որ ճիշտ չի համարում նաեւ մյուս կողմի դիրքորոշումը: Ռաշի խոսքով՝ ոլորտում կան ներկայացուցիչներ, որոնք հնարավոր եւ անհնարին ամեն պատճառաբանություն բերում են՝ միայն թե օրինական դաշտ չմտնեն:

«Հայկական ժամանակ»-ը ՊԵԿ-ից հետաքրքրվել էր՝ հունիսից հետո որեւէ ակնհայտ փոփոխություն նկատվե՞լ է շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկային դաշտ բերելու գործում: ՊԵԿ-ից մեզ հայտնած վերջին տեղեկատվության համաձայն՝ հարկային մարմնի տեղեկատվական բազայում ներկայումս հարկային մարմնին հայտնի անուն-ազգանուն ունեցող եւ ստեղծագործական գործունեությամբ զբաղվող թվով երկու տասնյակից ավելի քաղաքացիներ են սկսել հարկեր վճարել:

Միաժամանակ տեղեկացնում են, որ սա շարունակական պրոցես է, որն իրականացվում է հարկային մարմնի կողմից: Ուսումնասիրություններ են իրականացվում, եւ տարվում են աշխատանքներ՝ հարկման դաշտ բերելու բոլոր այն մարդկանց, որոնք ունեն վճարվող եկամուտներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7516 դիտում

Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ

Իմ շրջապատում բանակի տարիքի տղաներին կամ երկրից դուրս են բերել, կամ տարբերակ գտել՝ խուսափելու. Հասմիկ Հակոբյան

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է

Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել

Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր

Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան

Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել

Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի

Կառավարության և Ազգային ժողովի շենքերում զանգվածային անկարգությունների 9 մասնակից ձերբակալվել է

Ձեր աշխատանքով ցույց տվեցիք, որ ուստարվա ամփոփումը կարող է լինել մշակութային, ճաշակով և բովանդակային. նախարար

Մի շարք շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը չի փոխվի

Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Վաշինգտոնի սպանություններից հետո Նեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգությունը իր բոլոր դեսպանատներում

Կառավարությունը մոտ 714 մլն դրամով կհամաֆինանսավորի 15 համայնքի 33 սուբվենցիոն ծրագիր. Ղալեչյանը մանրամասնել է

Զորակոչի առավելագույն տարիք կսահմանվի 32 տարեկանը. Կառավարության նիստում որոշումն ընդունվել է

Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այդ միությունից դուրս գալու օրակարգ չկա. Գևորգ Պապոյան

Հայաստանը միանում է Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին

Իրենց տղամարդ համարողները վիրավորում են Աննա Հակոբյանին, նստած բամբասում են, հիմա ինչո՞ւ են զարմացել. Պապոյան

Կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր կոնյակագործների համար. Պապոյանը մանրամասներ է հայտնել

Շանթ Հարությունյանը «Իմնեմնիմի» տաղավարում Սերժ Սարգսյանին անվանել է «սուկա». տեսանյութ

Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար վերացվել է ՀՀ մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը

Հայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել

Ծակ շապիկով Հայաստան եկած Քոչարյանը դարձել է նաև Միկոնոս կղզում 1,3 մլրդ դրամ արժեքով առանձնատան տեր. Չախոյան

Հետախուզվողը հայտնաբերվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

«Կրթվելը նորաձև է» շարժումը ուղևորվում է Վանաձոր. մանրամասներ

Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը

Էստոնիայի կրթության նախարարը ԿԳՄՍ նախարարին է ներկայացրել բուհերի խոշորացման իրենց փորձը

Քննարկվել են Հայաստանի և աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ միջմշակութային երկխոսության հնարավորությունները

Վարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից երգում ու պարում են

Քննարկվել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքը

Մհեր Գրիգորյանը մեկնում է Մոսկվա

Հարավային Կովկասը թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունի. Էրդողան

Թրամփը G8-ից Ռուսաստանի դուրս մնալը սխալ է անվանել

Մաստարայում բախվել են «Տոյոտա»-ն և «Իվեկո» բեռնատարը․ կան վիրավորներ

Հաղթանակի կամրջից նետվել փորձող երիտասարդը հայտնել է՝ ժամեր առաջ սպանել է հորը. դին հայտնաբերվել է Էջմիածնում

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել

Կրակոցներ Վաշինգտոնում․ սպանվել են Իսրայելի դեսպանատան դիվանագետներ

2025 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով․ ՀՀ կառավարություն