Համաներման ակտից հետո շատ անձինք դուրս են գալիս եւ միշտ չէ, որ նրանք ուղղված վիճակում են լինում. Բաղդասարյան

Վերջին տարիներին Հայաստանում եւ հատկապես մայրաքաղաք Երեւանի հասարակական տրանսպորտում գրպանահատության դեպքերը շատացել են: Օրերս լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն էլ հերթական գրպանահատության փորձ կատարողների լուսանկարներն էր հրապարակել, որից հետո սոցցանցերում ակտիվ քննարկում էր սկսել թեմայի շուրջ: Քաղաքացիները կարծում են, որ դեպքերն աճում են նաեւ այն պատճառով, քանի որ իրավապահները մեղմ են վարվում գրպանահատների հետ:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ՀԺ-ին ասաց, որ նախորդ տարվանից օրինագիծ է մշակվել, որով ավելի ծանրացվում է այդ հանցակազմի պատիժը. «Չի կարելի կողոպուտն ու գրպանահատությունն իրար հետ հավասարեցնել: Այստեղ օրենքի խստության խնդիր չկա, իմ կարծիքով՝ այստեղ սոցիալական լուծման խնդիր է եւ պատասխանատվության անխուսափելիության խնդիր է: Եթե անձը կատարել է մի քանի գրպանահատություն, մեր գործող օրենսդրությունն այնպիսին է, որ յուրաքանչյուր գրպանահատության համար արարքը պետք է առաձին գնահատվի եւ պատժի գումարում լինի: Օրենքի ճիշտ կիրառման խնդիր կա: Արեց մարդը 3 անգամ գրպանահատություն, յուրաքանչյուրի համար, եթե 1 տարի տան, մարդը հանրագումարով 3 տարի պատասխանատվություն պետք է կրի: Այստեղ դատական ճիշտ պրակտիկա ձեւավորելու խնդիր ունենք, բայց ոչ օրենքը խստացնելու առումով»,- ասաց Բաղդասարյանը:

Բաղդասարյանի կարծիքով՝ գրպանահատության դեպքերի շատացումը պայմանավորված է սոցիալական խնդիրներով: «Նաեւ խնդիր կա, երբ համաներման ակտից հետո շատ անձինք դուրս են գալիս եւ միշտ չէ, որ նրանք ուղղված վիճակում են լինում: Պրակտիկան ցույց է տալիս, որ հենց լինում է համաներում, այն անձինք, ովքեր ընկնում են համաներման տակ, դուրս են գալիս, ինչ-որ մի ժամանակահատվածում համաներումից հետո գրպանահատությունների քանակը շատանում է»,- ասաց պատգամավորը:

Բաղդասարյանի խոսքով՝ հանցագործների տեսակ կա, որոնք մասնագիտացված են տրանսպորտում գողություն կատարելու գործում. «Հանցագործությունների տեսակներ կան, որոնք դեռեւս խորհրդային ժամանակաշրջանից են եկել, որոնցից է նաեւ տրանսպորտային գողությունը: Այդ մարդիկ հոգեբանորեն նախապատրաստված են այդ հանցագործության համար: Իրենք միշտ իրենց մատները խաղացնում են, երկարացնում են: Նրանց հետ պետք է հոգեբաններ աշխատեն: Տրանսպորտում պետք է իրավիճակ փոխվի, եթե շատ մեծ պրես արած տրանսպորտներ չլինեն՝ այդ հանցագործությունները կսկսեն վերանալ»:

Պատգամավորը կարծում է, որ գրպանահատներին բռնելը շատ դժվար է. «Ամեն մարդու կողքին ոստիկան կանգնեցնել հնարավոր չէ: Այստեղ պետք է ոստիկանությունն իրազեկման աշխատանքներ տանի բնակչության շրջանում եւ դրանով սահմանափակվի: Բայց էլի եմ ասում, դատարանների կողմից պատիժների նշանակման հետ կապված ճիշտ պրակտիկա է պետք ձեւավորել, իսկ քաղաքապետարանի կողմից ավելի որակյալ տրանսպորտային միջոցներ ապահովել է պետք: Եթե այս պայմաններն ապահովվեն, կարծում եմ, մենք կունենանք 100 տոկոսանոց արդյունավետություն եւ նման տեսակի հանցագործություններն իսպառ կվերանան»:

Բաղդասարյանի խոսքով՝ հիմնական խնդիրը դատարանի կողմից ավելի խիստ պատիժներ չկիրառելու հետ է կապված եւ օրենքի մեջ բաց չկա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2957 դիտում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ

Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն

24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը

ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու

Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են

Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են