Ջրային կոմիտեի մոտ 5 միլիարդ դրամ պարտքի պատճառով ՋՕ-երի աշխատակիցները 4 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել

Հունիսի 10-ի տվյալներով՝ Հայաստանի 15 ջրօգտագործողների միություն մոտ 4 միլիարդ 87 միլիոն դրամի պարտք ունեն, որտեղ առանձնացված են Էլեկտրաներգիան, աշխատավարձերը, շահագործման ծախսերն ու հարկային պարտավորությունները: Դրա հետ կապված ՋՕ-երում ամիսներ շարունակ աշխատավարձի խնդիր կա, հոսանքի անջատումներ եւ այլն:

Հուլիսի 22-ին հերթական բողոքի ակցիան իրականացրեցին Տավուշ ՋՕ-ի աշխատակիցները: «Տավուշ ՋՕ»-ի պետ Գագիկ Վերանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ արդեն 4-րդ ամիսն է՝ ՋՕ-ի անձնակազմը, այդ թվում եւ ինքը՝ աշխատավարձ չեն ստացել: 

«Արդեն հուլիսն է վերջանում, մոտ 60 հոգի ոչ մի կոպեկ չի ստացել: Ոռոգման սեզոնն ապրիլ ամսից է սկսվել, եթե այս 2 կամ 3 ամիսների աշխատավարձը չվճարվի՝ մարդիկ դարձյալ փողոց են դուրս գալու: Հիմա էլ ինձ են զանգել, ասում՝ եթե Կառավարությունն արդեն գումարը հատկացրել է, 20 օր է անցել, ինչու չեն փոխանցում»,- ասաց «Տավուշ ՋՕ»-ի պետը: Գագիկ Վերանյանը նշեց, որ աշխատակիցների մեծ մասը նվազագույն աշխատավարձով աշխատող մարդիկ են: «Այսօր մեզ խոստացել են, որ 2 ամսվա գումարը կփոխանցեն, բայց մի քանի օրից եւս երկու ամսվա պարտք կունենանք աշխատողներին, ու էլի բողոքներ կսկսվեն»,- մտահոգություն հայտնեց «Տավուշ ՋՕ»-ի պետը:

Ջրային կոմիտեի ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման պատասխանատու Աննա Մարգարյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ Ջրային կոմիտեն որոշման նախագիծ էր ներկայացրել ՀՀ կառավարություն, որը հուլիսի 4-ի նիստում հաստատվել է: Կառավարությունը Ջրային կոմիտեին է հատկացրել 4 միլիարդ 87 միլիոն դրամի չափով գումար:

«Նախարարի հրամանով՝ ՋՕ-երին տրվող գումարն ըստ չափաքանակի պետք է բաշխվեր: Քանի  որ նախորդ տարիների պրակտիկան դառը հետեւանքներ է թողել: Մենք հատուկ հանձնարարական էինք ստացել, որ պետք է ուսումնասիրել ՋՕ-երի առանձին ծախսերը, ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, որպեսզի հասկանանք, թե ինչ նպատակների է ծառայեցվում պետության կողմից տրվող գումարը»,-ասաց Աննա Մարգարյանը:

Ջրային կոմիտեի ֆինանսական պատասխանատուի խոսքով՝ ՋՕ-երի գումարի ուշացման պատճառը ընթացակարնգն է եղել, քանի որ նախ, ՋՕ-երի հետ պայամանգիր է կնքվում, ապա հայտեր են ներկայացվում ֆինանսների նախարարություն, որտեղից հաստատում են եւ նոր ՋԿ-ն իրավունք է ստանում գումարներ հատկացնել:

«Պարտքերի պատճառով ԴԱՀԿ-ն արգելանք էր դրել, դրա համար ոչ մի ՋՕ չի կարողացել գումարներ վճարել, որովհետեւ փոխանցելու դեպքում էլ ԴԱՀԿ-ն պարտքն է գանձել: Այժմ, երբ Ջրային կոմիտեն հարկային պարտավորություններն է տալիս, ԴԱՀԿ-ի որոշումը կարճվել է, հաշիվները բացվել են, այդ խնդիրը լուծված է»,- ասաց Աննա Մարգարյանը:

Այսուհետ առաջնահերթության կարգով են գումարները փոխանցվելու, աշխատավարձերի խնդիրը կլուծեն, ապա մաս-մաս կվճարեն էլեկտրոեներգիայի ծախսերն ու մնացածը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8325 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս