Երևան
12 °C
Հովհաննես Թումանյանի «Ոսկե քաղաքը» հեքիաթում Գոհար թագուհին ասում է, որ իրենց քաղաքում ապրում են մարդիկ, ովքեր աշխատում են ուղիղ ճանապարհի վրա և գոհ են ունեցածից: Ես հաճախ եմ հիշում Գոհար թագուհու այս բանաձևը: Այն, ինչ իմ ձեռքում է, կարող եմ լավ անել: Մնացած բոլորը, որ քեզնից դուրս է, չպիտի ազդի քո ճանապարհի վրա, այլապես կստացվի, թե երջանիկ լինելը կախված չէ քեզնից: Չգիտեմ` արդյո՞ք դա կարևոր է: Հիսուսն ունի՞ այդպիսի պատվիրան` Եղի'ր երջանիկ: Բայց եթե շարժվենք ուղիղ ճանապարհով և ունեցածով գոհ լինելու բանաձևով, ամեն ինչ, կարծես, տեղն է ընկնում: Ուրիշ բան հարազատի կորուստը, երբ աշխարհ է փլվում և քո ձեռքում ոչինչ չկա: Բայց դա էլ աստծո ձեռքերում է, և կյանքն է այդպիսին` ծնունդ-մահ, մահ-ծնունդ: Հեռացած հարազատիդ կարող ես տեղափոխել քո մեջ և ապրեցնել նրան քեզանով: Լավ է մտածել Արարիչը: Հետաքրքիր է մտածել:
Մանկավարժ, հասարակական գործիչ Աշոտ Բլեյան
Անձնական երջանկություն.
Հենց հիմա Ձեզ հետ խոսելիս երջանիկ եմ: Առավոտից այնպիսի գոհացած կյանք եմ ապրել, որ մի քանի մարդու կհերիքի այդ երջանկությունը: Կարծում եմ` ունեցածը կարևորելու խնդիր է: Սևակի ասած` «Դառնաս գոհանաս քո ունեցածով»: Իսկ ինչու՞ գոհ չես քո ունեցածով, այդ ի՞նչ ագահություն է քո մեջ: Ես խաղաղ եմ և երջանիկ: Որքան հիշում եմ` իմ ողջ գիտակցական կյանքում ես աստծո տված ի'մ կյանքն եմ ապրում: Բոլորը իմ որոշումներն են` սովորելու, ապրելու, ամուսնանալու, երեխաներ ունենալու, աշխատանքը փոխելու և այլն: Երբեք չեմ ապրել ուրիշի ժամանակով և կամ ուրիշի թելադրանքով: Ուրեմն, ինչի՞ց դժգոհեմ, եթե ինքս եմ ստեղծել իմ կյանքն ու ժամանակը:
Մասնագիտական երջանկություն.
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն ու իմ ամեն օրը իմ ինքնաարտահայտումն են: Երբեք չեմ անջատել իմ աշխատանքն իմ անձնականից: Երբեք փախուստ չի եղել աշխատանքից անձնական կամ` հակառակը: Ինձ համար այդպիսի սահմաններ չեն եղել: Ես ապրել եմ և ապրում եմ առանց սահմանների: Աշխատանքի մեջ ներդրվում եմ ամբողջովին և որքան էլ լեգենդներ կան այն մասին, թե ես չեմ հոգնում, այնուամենայնիվ, աշխատանքի մեջ պարպվում եմ լիովին: Այո, ես չեմ հոգնում, ես պարպվում եմ, որովհետև չկա բռնություն ու թելադրանք իմ որոշումներում և իմ անելիքներում: Պարզապես օրվա վերջում երեխայի պես հանգում եմ: Չկա գերություն, չկա անհավեսություն իմ աշխատանքում, այլապես կնշանակի, թե սպառել եմ ինձ: Իհարկե, կարևոր է գիտելիքը, բայց ինձ համար ավելի կարևոր բան կա` երևակայությունը: Ես մտքով ստեղծում եմ աշխարհներ` ինչպես արվեստագետը ստեղծագործելիս: Ես, փաստորեն, արվեստագետի կյանքով եմ ապրում, և յուրաքանչյուր մանկավարժ պիտի ապրի ստեղծագործողի կյանքով: Ամեն ինչ երևակայում եմ, հետո իմ ջանքերն եմ դնում պատկերացումներս կյանքի կոչելու համար: Ինչու՞ եմ կարևորում հեղինակային մանկավարժությունը, որովհետև այն հնարավորություն է տալիս, որպեսզի ամեն ուսուցիչ լինի իր գործի` իր մանկավարժության, իր ապրումի, երեխայի հետ շփման վայելքի հեղինակը: Իհարկե, այստեղ էլ կարող են պատահել անհաջողություններ, բայց դրանց շտկումն էլ փորձով է լինում և որ ամենակարևորն է` հեղինակի ձեռքերում է:
Հանրային երջանկություն.
Վառ ցնծության պահեր եմ ապրել, որոնք երբեք չեն ջնջվի: 1991 թվականի սեպտեմբեր. անկախության հանրաքվե. սա իմ քաղաքական հասուն կյանքի գագաթն էր, որին հասնելը երբեք չէի մտածի, թե այդքան արագ կլիներ և ես դրա մասնակիցն ու ստեղծագործողներից կլինեմ` որպես ԳԽ պատգամավոր, որպես ՀՀՇ վարչության անդամ: Անկախության հանրաքվեի «Այո» շարասյան ագիտպրոպագանդան և խոսափողն էի Զանգեզուրից մինչև Երևան, Երևանից մինչև Զանգեզուր: Ինձ հետաքրքիր էր լինել Արարատում, Արտաշատում, Վայքում, Եղեգնաձորում, Սիսիանում, Գորիսում, Ղափանում, Մեղրիում և ամեն քաղաք, ամեն գյուղ տանել ազատության, ինքնիշխանության, հավաքական նոր Հայաստան ստեղծելու գաղափարը: Ուրիշ լիցքեր էին, ուրիշ մասշտաբ: Ես երբեք դա չեմ մոռանա: Երբեք:
Դրանից հետո մեզ 30 տարի ժամանակ էր տրված մեր երազանքներն ու գաղափարներն իրագործելու համար: Հիմա իմաստ չունի ասել, թե ես ու այսինչը լավն էինք, մյուսները` վատը: Ես խոսում եմ հավաքական ընդգրկումով` հասարակությունն ու իմ ժամանակը, ինձ էլ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն: Շատ բաներ լավ չարվեցին, և սա չի կարող բավարարել ստեղծագործողին, որովհետև այն երկիրը` Հայաստանը, որ դու տեսնում էիր երևակայությամբ, իրագործելիս բոլորովին ուրիշ Հայաստանի Հանրապետություն ստացվեց` ավեր եղավ, թալան եղավ, մահ եղավ, գաղթ եղավ: Կիսատ-պռատ, չարված գործեր կային, որ կուտակվել էին, հոգնության ու թերարժեքության զգացում առաջացրել: Եվ ահա, եղավ 2018-ի ապրիլյան ընդվզումն ու քաղաքական սերնդափոխությունը: Դե, հիմա մեծերս չկարողացանք կամ այսքանը կարողացանք: Հրապարակը զբաղեցրին մեր երեխաները, մեր կրտսեր եղբայրները: Սա միայն ուրախություն կարող էր բերել: Եվ ես այդ քաղաքական սերնդափոխությանն ասացի` Բարով, բարի: Եվ այդ փոփոխությունը նորից հնարավորություն է, որպեսզի ով չի սկսել` սկսի, ով վատ է արել` նորից փորձի, ով լավ է արել` ավելի լավ անի, հանկարծ շեղում չլինի, հանկարծ ափսոսանք չլինի: Ես ոչ միայն ոգևորված էի, այլև իմ սաների, իմ քույրերի և եղբայրների հետ էի, իհարկե, արդեն երկրորդ պլանում, որովհետև առաջինում իրենք էին: Եվ ես ձեռքիցս եկածը կանեմ, որպեսզի նրանք անպայման հաջողեն, այլապես բոլորիս համար վատ կլինի:
Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.
Կա այդպիսի հանրային որակ` համերաշխություն, որը շատ վատ ենք օգտագործում: Առանց համերաշխության չի գոյանա հասարակություն: Երկրորդը` կեղծիքը հաղթահարելն ու բաց ապրելն է, «տանը քահանա, դուրսը սատանա» խաղի բացառումը, ընդհանրապես, բաց համակարգերի ստեղծումը: Երրորդը` ստեղծականությունը: Չորրորդը` պատասխանատվության լիարժեք ստանձնումը: Սարսափելի չեմ սիրում մահանան: Մեր մանկավարժությունն էլ` առանց մահանայի է:
Բաց, համերաշխ, որքան հնարավոր է համերաշխ` ձեռ գցել, օգնել, ուրիշի ցավը քոնը դարձնել, արձագանքել, թույլ չտալ մութ անկյունների առաջացումը, որովհետև դրանք հետո վտանգավոր խոցեր են դառնալու և արդար, հալալ քրտինքով բարիք ստեղծել, քո ողջ ներուժը մաքսիմալ արտահայտել և վաստակել. ահա, եթե այս պայմաններն ու պահանջները լինեն, հնարավոր կլինի նաև երջանիկ երկիրը: Ժողովուրդ կոչվածն ինձ համար իր ստեղծած կյանքն է: Մնացածը արդարացումներ են: Շատ կուզեի, որ նոր քաղաքական սերունդը որևէ արդարացում չարտահայտի: Եվ այդ անհանգստությունից հաճախ ասում եմ` «Էս ո՞նց եք աշխատում, էս ի՞նչ ծուլություն է, ու՞ր է ձեր 24 ժամյա աշխատանքը: Շպրտեք էդ փողկապներն ու կոստյումները, ի՞նչ եք ձեզ կաշկանդել: Մեքենաներն էլ շպրտեք, թողեք մի կողմ: Ուրիշ կազմակերպում գտեք, որովհետև այդ ճանապարհով արդեն գնացել են»: Այսպիսի մտայնություն կա` վատ էր, որովհետև մենք չենք եղել, հիմա մենք եկել ենք և արդեն լավ է. սա կործնարար է: Պիտի չկորցնես սերունդների համերաշխության կապը, եթե կուզեք` հայրեր-որդիներ հարազատությունը. չէ՞ որ ձեր հայրերն էլ էին փորձում, բայց ինչու՞ չստացվեց կամ վատ ստացվեց: Ես անընդհատ հարցնում եմ` դուք իմ իշխանությունն եք, բայց ինչու՞ եք օտարվում: Մենք` որպես երրորդ հանրապետության իշխանություն` շատ անփույթ էինք ժամանակի նկատմամբ: Շատ: Մեզ թվում էր` գիտե՞ք ինչքան ժամանակ է մեզ տրված: Դե, կանենք, էլի: Եվ այդ անփութությունը, գումարած` արտիստիզմը, խանգարում էր: Արտիստիզմը լավ որակ է, բայց աշխատանքը դրանով չի չափվում: Եվ այդ «թատրոնը» շատ արագ զզվեցնելու է հասարակությանը: Պարզվելու է` ոչ էլ արտիստիկ ես, ոչ էլ ուզում է սֆաթդ տեսնել: Հասարակությունն ուզում է տեսնել խնդիրների լուծում: Եվ դու` որպես իշխանություն, այնքան «մանկավարժ» պիտի լինես, որ հասարակությանը ներքաշես իր խնդիրների լուծման գործի մեջ: Այդ խնդիրները, այո, շատ են ու բարդ են, և հասարակությունն իշխանության հետ պիտի լուծի դրանք: Ասածներս կարող եք համարել մանկավարժի դաս կամ էլ 30 տարվա կենսափորձի փոխանցման փորձ, բայց դրանք արագ պիտի իրացվեն:
Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ստեփանավանի համայնքապետարանը հունիսի 7-ին կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
ՄԻՊ աշխատակազմն ընտրությունների օրն աշխատում է արտակարգ ռեժիմով. գործում է թեժ գիծ
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
Բոլոր ընտրական տեղամասերը բացված են. ՀՀ-ում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Հայտնի է՝ որտեղ կքվեարկի վարչապետը
Քվեաթերթիկի կամ ծրարի վրա ոչինչ չգրեք, որևէ նշում չանեք. ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
ՌԴ-ից ժամանած ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու. Տարոն Չախոյան
Պահանջում եմ ձերբակալել բոլորին. Թորոսյանը՝ Իրկուտսկից հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին
Ղազինյան Դավոն 1.400.000-ը տվել ա Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան՝ կաշառք բաժանեն. ձայնագրություն
Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անունների տարածվող ցուցակը կդառնա քննության առարկա
Դիշովկա Հոխիկյանի ու իր տերերի աչքին ադրբեջանցիներ են երևացել, այնինչ իրանցի շինարարներ են. Հարությունյան
Դրանք պարբերական բնույթ են կրում. ԱՍՀՆ-ն՝ «Զատիկ» կենտրոնի աշխատակիցների խրախուսումների մասին
Սիսիանում բողոքի ակցիա են իրականացրել իրանցիներ, ոչ թե ադրբեջանցիներ. ՆԳՆ-ն պարզաբանում է
Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկել է ՀՀ ընտրություններին միջամտելու հարցեր․ Իոաննիսյան
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով․ Սիբիհա
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ․ կառավարությունը պատրաստ է փոխհատուցել կարկուտի վնասները․ տեսանյութ
ԿԸՀ-ն օտարերկրյա հյուրերի համար տեղեկատվական հանդիպում է հրավիրել
Ձերբակալված 194 անձ, 209 քրեական հետապնդում, կալանքներ․ ընտրական բնույթի հանցագործությունների վիճակագրություն
Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ տեսանյութ
Առաջիկա ժամերին Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ
Տեղեկություն կա, որ կարգելվի միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Ստեփանավանում մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է գործել․ ստեղծվել է օպերատիվ շտաբ
Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրիմին
Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն
120 մլն եվրոյի պայմանագիր Ամերիաբանկի և FMO-ի միջև՝ ՄՓՄՁ-ների աջակցման, կանաչ ֆինանսավորման զարգացման համար
Քեզի 150+50 տվել էի, 600 էլ փոխանցեմ, հարցերը քցի տեղը․ ընտրակաշառքի ևս մեկ ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը
Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի
Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը
ՀԿԿ-ն այսօր և վաղը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ
Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ
Այսօր և վաղը կեղծիքը շատանալու է․ Հովհաննիսյանը՝ արտիստների, երգիչների անունից տարածվող կեծ տեսանյութերի մասին
Ինչի համար է ձերբակալվել «Գող Բջեն»․ մանրամասներ
«Գող Բջեն» ձերբակալվել է
ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն է արվում. Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է․ տեսանյութ
Նոր պահանջ հունիսի 8-ից․ ՍԱՏՄ-ն տեղեկություն է հրապարակել տնտեսվարողների համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT