Երևան
12 °C
Իշխանությունների դեմ բացահայտ ու թաքուն պայքարի ելածները՝ նախկիններն ու նրանց վարձկանները, մտահոգված են։ Օրուգիշեր Մոսկվա ուղարկվող «դանոսները» ցանկալի արդյունքը չեն տալիս։ Սրանք անընդհատ տարբեր խողովակներով մատնագրեր են ուղարկում Կրեմլ (խորհրդային տարիներին ընդունված էր նամակներ ուղարկել անգամ Լենինի դամբարան) ու տարակուսած իրար երեսի նայում՝ ինչո՞ւ է Մոսկվան ուշանում, ինչո՞ւ չեն պատժում «սրանց» (Հայաստանի այսօրվա իշխանություններին), չէ՞ որ «սրանք» հերթական անգամ կալանավորում են Քոչարյանին, ԵԽԽՎ-ում ոչ ամբողջական կազմով են քվեարկում Ռուսաստանի վերադարձի օգտին, պաշտոնյաներից շատերն էլ երիտասարդ են ու «առանձնակի լկտիությամբ» ռուսերենի փոխարեն անգլերեն են խոսում․․․ Մատնագրերի հեղինակների կարծիքով՝ «սույնով տեղեկացնում ենք, որ․․․ » բառերով սկսվող ուղերձներում շարադրված փաստերը բավական են, որ Ռուսաստանը կտրուկ քայլերի դիմի, հեռացնի Հայաստանի գործող իշխանություններին եւ վերադարձնի նախկիններին։
Իսկ Ռուսաստանը բավարարվում է միայն նախկիններին բարոյական աջակցություն ցուցաբերելով եւ թեթեւակի կսմիթներով, մինչդեռ կարեւորագույն հարցերում հայ-ռուսական հարաբերությունները մնում են ռազմավարական-դաշնակցային։
Հիմնական պատճառները երկուսն են։ Առաջին՝ Ռուսաստանում հստակ գիտակցում են, թե Հայաստանում ինչ բացասական վերաբերմունք կա նախկին իշխանությունների ու նրանց օրոք ձեւավորված պետական կառավարման համակարգի նկատմամբ, եւ ըստ այդմ էլ հաշվարկել են, որ նախկիններին իշխանության վերադարձնելու ցանկացած փորձ, եթե անգամ հաջողվի, կտրուկ փոխելու է մեր հասարակության ընդհանուր առմամբ դրական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Իսկ մեր տարածաշրջանում Ռուսաստանին «երկրորդ Վրաստան» պետք չէ։
Երկրորդ՝ թավշյա հեղափոխությունը կտրուկ փոփոխությունների է հանգեցրել միայն Հայաստանի ներսում եւ մեր երկրի նկատմամբ արտաքին աշխարհի վերաբերմունքում, բայց մեծ հաշվով՝ տարածաշրջանային իրողություններն ու «հիմնական խաղացողների» դիրքավորումները չեն փոխվել։ Ադրբեջանը շարունակում է մնալ Թուրքիայի թիվ մեկ դաշնակիցը, եւ հասկանալի է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ընտրություն կատարելու անհրաժեշտության դեպքում նախապատվությունը տալու է Թուրքիային։ Իսկ Թուրքիան ու Ռուսաստանը տարածաշրջանում ավանդական ռազմավարական մրցակիցներ են, ժամանակ առ ժամանակ՝ նաեւ թշնամիներ (թեեւ լինում են նաեւ «ջերմացման» կարճատեւ փուլեր)։ Այսինքն՝ ոչ մի պարագայում Ադրբեջանը Ռուսաստանի համար հուսալի գործընկեր համարվել չի կարող, եւ դա մշտական իրողություն է։ Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն էլ տեսանելի հեռանկարում հազիվ թե դառնան դաշնակցային, հետեւաբար՝ Ռուսաստանի համար Հայաստանը շարունակում է մնալ տարածաշրջանում միակ ռազմավարական դաշնակիցը (եթե անգամ ժամանակ առ ժամանակ այս կամ այն հարցում էական տարաձայնություններ են լինում)։ Իսկ Ռուսաստանը լուրջ պետություն է եւ արտաքին-քաղաքական ռազմավարությունը երբեք չի կառուցում ինչ-ինչ այսրոպեական տարաձայնությունների հիման վրա։
Այո, գուցե որոշակի վտանգ կա, որ այսրոպեական մանր-մունր տարաձայնությունները կարող են ինչ-ինչ խնդիրներ ստեղծել մեզ համար (առավել եւս, որ այս պահին ռուս-թուրքական հարաբերությունները «ջերմացման» փուլում են), բայց սրանք մարտավարական խնդիրներ են, որոնց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի իշխանություններն ակտիվորեն աշխատում են։ Հեշտ չէ, որովհետեւ տարիներ շարունակ Ռուսաստանը Հայաստանի հլու-հնազանդ իշխանությունների հետ է աշխատել ու դրան է սովոր, բայց քանի որ ռազմավարական առումով երկու երկրների շահերի համընկնումն առկա է, սրանք հաղթահարելի խնդիրներ են։
Իսկ օրուգիշեր «Լենինի դամբարանի հասցեով» մատնագրեր ուղարկողներին խորհուրդ կտայինք հրաժարվել այդ ոչ միայն անպատվաբեր, այլեւ անարդյունավետ մարտավարությունից։ Եվ վերջապես հասկանալ, որ դրսից օգնություն չստանալն օբյեկտիվ պատճառներ ունի, իսկ միջպետական հարաբերություններում առաջին հերթին հենց այդ պատճառներն են հաշվի առնվում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՓոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT