Պարգեւավճարներով աշխատավարձերի ցածր լինելը կոմպենսացնելը սխալ ենք համարում, անհրաժեշտություն կա աշխատավարձերի բարձրացման

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի համաչափ՝ 30 տոկոսով բարձրացման առաջարկ է ներկայացրել: Քաղաքապետի ներկայացրած առաջարկում խմբակցությունը նշել է, որ շուրջ 8 տարի քաղաքապետարանում աշխատավարձերը չեն վերանայվել եւ գտնում են, որ այս նախագիծը պետք է քննարկվի եւ արտահերթ նիստով առաջիկայում ընդունվի:

«Հայկական ժամանակ»-ը զրուցեց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ:

- Պարոն Խաժակյան, ինչո՞վ է պայմանավորված, որ աշխատավարձերի բարձրացման առաջարկ է անում ավագանու ընդդիմադիր խմբակցությունը:

- Ձեր հարցը շատ տրամաբանական է, հատկապես այն կոնտեքստում, որ աշխատավարձերի բարձրացման նախագիծը ավագանու որոշմանը ներկայացնելը քաղաքապետի բացառիկ լիազորությունն է: Բայց քանի որ մենք նկատեցինք, որ նախագիծը մայիս ամսին օրակարգից հանելուց հետո քաղաքապետն այլեւս այդ նախագիծը չբերեց եւ ըստ էության իրեն վերապահված գործառույթը ժամանակին չկատարեց, որոշեցինք մենք այդ գործընթացը մեկնարկել:

- Այսինքն, դուք կարծում եք, որ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու անհրաժեշտությո՞ւն կա:

- Մենք մշտապես դրա մասին խոսել ենք՝ հատկապես մատնանշելով մասնագիտական օղակների աշխատավարձերը: Եւ ներկայացրել ենք, որ շուրջ 8 տարի է՝ չի վերանայվել աշխատավարձը համընդհանուր: Պարգեւավճարներով աշխատավարձերի ցածր լինելը կոմպենսացնելը սխալ ենք համարում եւ հետեւաբար անհրաժեշտություն կա արդարացի կերպով աշխատավարձերը բարձրացնել:

- Մնացած խմբակցություններից եւ քաղաքապետարանի պաշտոնյաներից արձագանքներ եղե՞լ են ձեր առաջարկի վերաբերյալ:

- Դեռեւս չունենք խմբակցության դիրքորոշում: Իշխող ուժի ներկայացուցիչներից մեկի գրառումը ես տեսա ֆեյսբուքում: Նա ասում էր, որ նման հարց օրակարգում չկա եւ չի քննարկվում: Դրանից ես հասկանում եմ, որ նպատակ չունեն աշխատավարձ բարձրացնելու: Բայց սա մասնավոր կարծիք է, թե խմբակցության՝ դժվարանում եմ ասել:

- «Լույս» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանի հետ այս հարցով քննարկում նախատեսո՞ւմ է:

- Մենք պատրաստակամ ենք քննարկել եւ ըստ էության մեր առաջարկն ու գրությունը, որով դիմել ենք քաղաքապետին, դա հենց առաջարկ է՝ քննարկումներ սկսելու, որովհետեւ դա ի վերջո պետք է լինի ավագանու որոշման տեսքով եւ ինչքան շատ քննարկվի դրանից առաջ՝ այդքան լավ: Բայց կրկնում եմ՝ մենք հնարավորություն ունենք այդ առաջարկը ներկայացնելու, իսկ քաղաքապետը շահագրգռվածության դեպքում ինքը պետք է նախաձեռնի այդ քննարկումները:

- Ընդհանուր քանի՞ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին է խոսքը:

- Ներկայումս քաղաքապետարանի հաստիքացուցակը մենք գիտենք, որ նախկինի համեմատ մեծացվել է, հասցվել է 2132 եւ կես հաստիքի եւ խոսքը այդ հաստիքների մասին է՝ հանած սոցիալական ծառայությունները եւ ՔԿԱԳ-ները, որոնք պատվիրակված լիազորություն ունեն:

- Տարբերությունը շատ չի՞ լինի, եթե օրինակ ամենացածր աշխատավարձ ստացողի աշխատավարձն ու քաղաքապետի աշխատավարձը 30 տոկոսով բարձրանան: Եթե բոլորի աշխատավարձը 30 տոկոսով բարձրանա՝ սոցիալական խնդիր կլուծվի՞ սրանով:

- Ես կարծում եմ՝ կլուծվի, որովհետեւ 30 տոկոսը մենք հաշվարկեցինք ընդհանուր թվի վրա՝ այդ թվում եւ ցածր օղակների, ու իհարկե դա այն չէր, ինչ մենք կուզեինք, բայց բյուջեի սահմաններում հնարավոր է դա իրագործել: Ընդ որում, ասեմ, որ մայիս ամսին քաղաքապետի ներկայացրած նախագծի համեմատությամբ իրենք ստորին օղակների աշխատավարձերը նախատեսում էին բարձրացնել 25 տոկոս եւ այդ 5 տոկոս տարբերությունն իրենք, ըստ էության, ավելացրել էին վերին օղակներին՝ քաղաքապետին, վարչական շրջանների ղեկավարներին: Մենք կողմնակից ենք ավելի համաչափ բարձրացմանը:

- Հնարավո՞ր է մնացած խմբակցությունների եւ քաղաքապետի հետ կոնսենսուսի գաք եւ այս նախագիծը ներկայացվի ավագանու նիստում ու ընդունվի:

- Ես կարծում եմ, որ առաջին շահագրգռվածն աշխատավարձերի հարցում պետք է լինի հենց քաղաքապետը, եւ որեւէ պատճառ չեմ տեսնում, որ այն պետք է հետաձգվի՝ հատկապես հաշվի առնելով, որ աշխատավարձերի բարձրացման հարցն ու դրա տրամաբանությունը քննարկվել է այս տարվա հունվար-փետրվար ամիսներից: Հետեւաբար, եթե իրենք ընթացիկ աշխատանք են ունեցել, ապա դա արդեն իսկ պետք է պատրաստ լինի:

- Ձեր հաշվարկով՝ ամսական որքա՞ն հավելյալ գումար կծախսվի բյուջեից՝ աշխատավարձերի բարձրացման համար:

- Թիվը հստակ չեմ հիշում: Մենք դա իրականացրել ենք այն թվի սահմաններում, որը քաղաքապետարանը ողջամիտ է համարել մայիսին առաջարկ ներկայացնելուց: Նրանց առաջարկով՝ անհրաժեշտ էր 539 մլն դրամ, մեր առաջարկած փոփոխություններով եւ համաչափ բարձրացման արդյունքում՝ 537 մլն դրամ է անհրաժեշտ: Այսինքն, մենք դա արել ենք քաղաքապետարանի առաջարկածի հնարավորի սահմաններում, բայց իրականացրել ենք համաչափ կերպով:

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ խմբակցությունը կարծում է՝ աշխատավարձերի բարձրացման մասին խոսելը դեռ շուտ է, քանի որ մարդիկ դրական արդյունքների են սպասում քաղաքային խնդիրների հարցում. «Մենք կարծում ենք, որ աշնանից ոչ շուտ կարելի է խոսել այդ արդյունքների մասին»:

Հարցին՝ այսինքն 1-2 ամիս հետո քաղաքացիներն ավելի շատ աշխատանք կտեսնեն, քան հիմա՞ են տեսնում, Խաչունցը պատասխանեց. «Միանշանակ»:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք հնարավոր է քննարկումների արդյունքում «Իմ քայլը» խմբակցությունը փոխի իր դիրքորոշումը, Խաչունցը պատասխանեց. «Նախ ասեմ, որ «Լույս» խմբակցությունը պարզապես առաջարկ է ներկայացրել, շրջանառության մեջ նախագիծ դրված չէ, դրա համար մենք ինչպես որ կարգն է, երբ նախագիծ լինի՝ այդ ժամանակ կհասկանանք՝ ինչ ենք անում: Սա հապճեպ որոշելու խնդիր չէ, կարծում ենք, որ շատ հիմնավոր հարց է, եւ այո՛ պետական համակարգում աշխատավարձերը ցածր են ու պիտի բարձրանան: Դա շատ հասկանալի է, բայց շտապելու կարիք չեմ տեսնում»:

Դիտարկմանը՝ փաստորեն «Իմ քայլը» նկատում է, որ քաղաքացիները քաղաքապետարանից դեռեւս այն արդյունքը չեն տեսել, որպեսզի աշխատավարձերի բարձրացում լինի, Խաչունցն արձագանքեց. «Դուք ինչպե՞ս կգնահատեք Երեւանի աղբահանության խնդիրը: Երբ թե՛ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը, թե՛ գործադիրը նույն էջի վրա կլինեն խնդիրների լուծման հետ կապված, այդ ժամանակ արդեն կարելի կլինի: Մենք հիմա ընթացքում էլ աջակցում ենք մեր գործադիրին՝ թե՛ օպտիմալացման եւ թե՛ ընդհանուր քաղաքապետարանի հաստիքացուցակների հետ կապված: Բայց այս պահի դրությամբ աշխատավարձերը օրակարգ մտցնելը՝ այն էլ արտահերթում, սխալ եմ համարում: Սա խմբակցության կարծիքն է: Պարոն Խաժակյանն արտահերթով է ուզում, քանի որ մտածում է, որ սպասելիքներ ենք ձեւավորել աշխատակազմի մոտ, բայց «Իմ քայլը» խմբակցությունը կարծում է, որ դեռ վաղ է խոսել այդ մասին»:

Հարցին՝ եթե քաղաքապետարանն, օրինակ, աղբահանության հարցով լավ չի աշխատում, բայց այլ հարցերով լավ է աշխատում, պետք է մնացածն է՞լ տուժեն, Խաչունցը պատասխանեց. «Քաղաքացուն տեսանելի է աղբահանությունը, տեսանելի է տրանսպորտը, տեսանելի են խոշոր հարցեր, որոնք մենք խոսք ենք տվել, որ կլուծենք: Տեսանելի հիմնավոր հարց պիտի տեսնենք, որ լուծվել է, որպեսզի կարողանանք ճիշտ կոմունիկացնել մարդկանց հետ քաղաքապետարանի աշխատավարձերի բարձրացումը: Աշխատակիցները միեւնույն է՝ պարգեւավճարներ ստանում են: Շատ կարեւոր հարց է աշխատավարձերի բարձրացումը, բայց շտապել պետք չէ, դա է խմբակցության դիրքորոշումը»:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում քաղաքապետ Հայկ Մարությանի ներկայացրած աշխատավարձերի բարձրացման նախագծի վերաբերյալ քննարկում էր ընթանում: Իշխող խմբակցությունը դեմ էր աշխատավարձերի բարձրացմանը, իսկ ավագանու ընդդիմադիր խմբակցություններից «Լույս»-ը նշել էր, որ բարձրացումը հավասարաչափ պետք է լինի։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում էլ կողմ էին, որ կրկնակի ավելանա ստորին օղակներում աշխատողների աշխատավարձը, ոչ զգալի՝ բարձր պաշտոններ զբաղեցնողներինը: Մայիսի 8-ին քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու օրակարգից հանեց աշխատավարձերի բարձրացման նախագիծը՝ նշելով, որ այս հարցի ընդունման համար պետք է լայն կոնսենսուս լինի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3443 դիտում

Խոշոր ավտովթար Մայիսյան գյուղի սկզբնամասում. վարորդներից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել

Հիշեցնում եմ Ռոբերտ Քոչարյանի տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանությունների մի մասը․ Կոնջորյան

Քոչարյանը երբեք չի եղել հայ ժողովրդի դաշնակիցը, թալանել է ժողովրդին իր խմբակի հետ․ Կոնջորյան

Քուվեյթում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին

Քոչարյանը, երբ լուռ է մնում, էլի տառասխալ է անում, կարո՞ղ է բանակի հաշվին է դարձել մուլտիմիլիոնատեր․ Կոնջորյան

ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը անոնիմ նախագահների ակումբի հանդես էր․ Կոնջորյան

Աբովյան փողոցի մի մասում կարգելվի երթևեկությունը. փոփոխություններ՝ Երևանի փողոցներում

Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող ենք անել միասին․ ԿԳՄՍ նախարար

Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել

ԵՄ-ն չեղարկել է Սիրիայի նկատմամբ տնտեսական բոլոր պատժամիջոցները

Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք

Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով ավտոցիստեռնում հովացման աշխատանքներ են տարվում․ գազի ճնշումը բարձր է

Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ցինիզմի մաստեր կլասս. «լավ ենք արել, որ երկիրը աջ ու ձախ առել ենք, իզո՞ւր էի 10 տարի «միակ տղամարդ» աշխատում»

Ոստիկանները հեռացրել են Պուտինի նկարով պաստառները

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է վարչապետը. տեսանյութ

Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ․ մանրամասներ

Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարին

ԱՄՆ-ը չի դադարեցրել զենքի մատակարարումը Ուկրաինային. Մարկո Ռուբիո

Ժաննա Անդրեասյանը և Էստոնիայի մշակույթի նախարարը քննարկել են մշակութային կապերի զարգացման հարցերը

Անծանոթի հետ պտտվել է Երևանում, 30-ամյա կինը հայտնել է՝ սեռական բնույթի գործողություն է կատարվել իր նկատմամբ

Պուտինը Քոչարյանին հրավիրել է նստել խոսելու, գնացել հանվել պառկել է. Մկրտչյան. տեսանյութ

Ձեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք, իմ արձագանքը համարժեք կլինի․ Հակոբյան

Ինչ օրակարգով է Լավրովը ժամանելու Հայաստան․ Զախարովան մանրամասներ է հայտնել

Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

Կաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակից

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ

Մանկական երկաթուղու տեղն առաջարկվել է կառուցել հյուրանոց, քաղաքապետարանն առաջարկը չի ընդունել․ Ավինյան

Աշխատանքային հանդիպում ԲՏԱ նախարարի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ալիևը կրկին նշել է երկու պայման Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար

Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցը հիմնանորոգված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, տրվել են համապատասխան հանձնարարականներ

Նռնակը վնասազերծված է․ Բյուրեղավանի համայնքապետարանում նռնակի առկայության մասով նախաձեռնվել է քրեական վարույթ

Բյուրեղավանի համայնքապետարանում նռնակի առկայության մասին ահազանգը ոստիկանությունը փոխանցել է Քննչական կոմիտե

Ամրապնդում ենք ռազմավարական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, քայլեր անում դիվերսիֆիկացիայի ուղղությամբ․ նախարար

Հայաստան խմբակցությունը ԱԺ-ում ձևավորեց քննիչ հանձնաժողով, վերջիվերջո ի՞նչ բացահայտեցին․ Ջուլհակյան

Ձերբակալվել է երկու անձ, այդ թվում` ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը