Երևան
12 °C
Գայանե Կարապետյանի այս քայլն արդեն դառնում է անձնական հողի վրա պայքար: Ես իրեն չեմ վիրավորել, մինչդեռ ինքը ինձ վիրավորել է: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանը՝ անդրադառնալով Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանի այն հայտարարությանը, թե պատրաստվում է Նազենի Ղարիբյանի դեմ մի քանի հայցով դիմել դատարան:
«Ես ընթացակարգով արել եմ այնպես, ինչպես օրենքն է թույլ տվել, կամ ինչպես իրավապահ մարմիններն են ասել: Զանգահարել եմ, խորհուրդ հարցրել, թե նման դեպքերում ինչ է արվում»,-ասաց Ղարիբյանը:
Հուլիսի 4-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն անվավեր էր ճանաչել մշակույթի նախարարի՝ Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանը: Այսօր Գայանե Կարապետյանը պատրաստվում է ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանի դեմ մի քանի հայցով դիմել դատարան:
Դատարանի որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հօգուտ Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանի 800 հազար դրամ կբռնագանձվի՝ որպես աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում: «Ես նորից եմ դիմելու դատարան՝ արժանապատվությունս, բարի համբավս վարկաբեկելու, ֆինանսական տույժերի եւ իմ միջոցներով ստեղծած գույքը վնասելու համար»,- մեր զրույցում ասաց Գայանե Կարապետյանը:
Ղարիբյանն էլ նկատեց, որ պարզապես ապշեցուցիչ է, որ հետհեղափոխական Հայաստանում կարող էին նման գործընթացներ լինել իր դեմ: «Ինչպես Կոնստանտին Օրբելյանը, այնպես էլ Գայանե Կարապետյանը, օգտվելով առիթից, որ ես բոլորովին մենակ եմ մնացել եւ ոչ ոք ինձ չի պաշտպանում, թիրախավորել են ու հերթով փորձում են իրենց վրեժն ինձանից լուծել»,-ասաց նա:
Նազենի Ղարիբյանից հետաքրքրվեցինք, թե արդեն հասցրե՞լ է իրավաբան վարձել, վերջինս նշեց՝ քանի որ դեռեւս ոչնչից տեղյակ չէ ու արտերկրից նոր է վերադարձել, նախ, կհասկանա, թե ինչ է կատարվել իր բացակայության ընթացքում, ապա կորոշի:
Հիշեցնենք, որ Գայանե Կարապետյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել էր 2018 թվականի դեկտեմբերի 28-ին: Նախկին նախարար Լիլիթ Մակունցի կողմից ստորագրվել էր Լիլիթ Փալանջյանին ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հրամանը, բայց Կարապետյանը չէր վերադարձրել կնիքը եւ չէր պատրաստվում ազատել տարածքը:
Խորեոգրաֆիայի թատրոնի անձնակազմն արդեն 6 ամսից ավելի է՝ աշխատավարձ չի ստացել, վերջնահաշվարկ չի ստացել նաեւ ինքը՝ Կարապետյանը: Խորեոգրաֆիայի պետական թատրոնում լարվածություն սկսվեց եւ առավել սրվեց այն պահից, երբ թատրոնի դռները նորանշանակ տնօրենի ԺՊ Լիլիթ Փալանջյանի առջեւ բացվեցին առանց Գայանե Կարապետյանի համաձայնության: Թատրոնում տեւական ժամանակ լուռ գործադուլ էր:
Մշակույթի նախարարության կողմից նշանակած ԺՊ-ին ԱԻՆ-ի աշխատակիցների միջամտությամբ թատրոն մտցնելուց հետո 22 հոգանոց անձնակազմն այսօր էլ հրաժարվում է աշխատել Փալանջյանի հետ: Ի վերջո, Գայանե Կարապետյանը կարողացավ հասնել նրան, որ վերականգնվեց տնօրենի պաշտոնում, չնայած պաշտոնավարման ժամկետը լրացել է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT