Երևան
12 °C
Գյումրու Վարդանանց հրապարակում ոստիկանների եւ ջրցանների շարքերն այսօր բարի նպատակով էին տեղակայված: Ջրցանները ջուր էին մատակարարում տոնի մասնակիցներին, ոստիկաններն ու շտապբուժօգնության անձնակազմն ապահովում բոլորի անվտանգ ուրախությունը:


Վաղ առավոտյան տոնի մեկնարկը տրվել էր Թատերական հրապարակից՝ արձանների լվացմամբ: Այնուհետ, կեսօրից շարունակվել Գյումրու Վարդանանց հրապարակում: Տոնի «մեղավորը» Արմենիա TV-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի հեղինակած «Տարբերեք թացը չորից․ ճիշտը թացն է» չելենջը:




Թացը չորից տարբերելու համար Գյումրի էր եկել 4300-ից ավելի հյուր: Ռուբեն Մխիթարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, մինչ տոնի մեկնարկը պատկերացրել էր, որ ամեն ինչ ավելի համեստ էր լինելու, քանի որ առաջին անգամն էր Գյումրիում նման միջոցառում կազմակերպվում: «Բոլորս էլ գյումրեցիներ ենք, գիտենք, որ Վարդավառը Գյումրիում ամեն մեկն իր թաղում է խաղացել, մարդիկ էլ եղել են իջել են հրապարակ, շատրվանների մոտ են խաղացել: Եվ ես մտածում էի, որ սկսեմ նախաձեռնությունը, իմ ընկերներին միացնեմ այս նախաձեռնության PR-ին, ինչ-որ զգալի հատված, մոտ 2000 մարդ եթե առաջին անգամվա համար կարողանանք կենտրոնացնել Գյումրու հրապարակում, կարելի էր հաջողություն համարել: Մեջս այդ պահին խոսում էր մեդիա-պրոդյուսորի ինտուիցիան: Բայց այսօր սպասելիքներս ոչ թե արդարացան, այլ աննորմալ ձեւի արդարացան, որովհետեւ մենք դրոնով նկարել ենք, եւ միջոցառման պիկի ժամանակ՝ 13:45-ի սահմաններում հաշվել ենք 4300 մարդ: Բայց շատերն էլ եկել, ջրվել, ուրախացել, գնացել են: Մենք ճանապարհային մոնիտորինգ ենք արել, թե ինչքան նոր մեքենա է մտել Գյումրի: Մեր հաշվարկով թիվը հասել է 5000-ի: Սա Գյումրու համար ֆենոմենալ ցուցանիշ է: Ես էդ ընթացքում խոսել եմ բոլոր սրճարանատերերի հետ, ասել են իրենց մոտ ասեղ գցելու տեղ չկա: Խոսել եմ հին ընկերներիս հետ, ովքեր ռեստորանային բիզնեսի մեջ են: Ասում են այս երկու օրերին ռեստորան մտնող մարդիկ բոլորը նոր դեմքեր են, այսինքն մշտական այցելողները չեն: Հանդիպել եմ այսօր մարդկանց, ովքեր Լիոնից են եկել, Փարիզից, Մոսկվայից, Ամստերդամից ու Պետերբուրգից: Մարդ էլ կար, հաղորդագրություն էր ուղարկել, թե իր չվերթը չի հմապատասխանում, ԱՄՆ-ից են գալիս, կարո՞ղ են արդյոք վաղը Գյումրիում Վարդավառի տոնակատարության մասնակցել»,-ասաց Մխիթարյանն ավելացնելով՝ պետական ռեսուրսից ծախսվել է միայն ջուր, մնացած ծախսերը հոգացել է ընկերների հետ:
Տոնի մեկնարկին 2200-ից ավելի դույլ է նվիրվել հյուրերին, գյումրեցիները հրապարակ են եկել սեփական դույլերով: «Ոչ թե իմ սպասելիքներն, այլ իմ քաղաքի սպասելիքներն արդարացան: Մենակ էն, որ ջրի բարձր շիթը ջրում էր, ու իմ քաղաքի երիտասարդները, մոտ հազար մարդ պարում էր ժամանակակից երաժշտության տակ, ինձ համար ամենամեծ գնահատականն էր դա: Իմ քաղաքի տոնը ստացվեց, իմ քաղաքի ցավը տանեմ: Բոլոր նրանք, ովքեր եկան, անսահման ուրախություն պարգեւեցին բոլոր երիտասարդներին ու երեխաներին: Ավելին, մի պահ քաղաքապետարանի մոտ ինձ թվաց, թե Գոռ Հակոբյանը կարող է խեղդվի: Մոռ քառասուն դույլով ջրում էին, նկարում էին, Աղասը նույն ձեւի, ես ասի խեղդվում է, Ամարասի Վիկան: Բայց ամենաշատն այսօր ջրվել եմ ես, նշանակետի տակ էի»:
Ինչպես որոշվեց Գյումրիում նման տոն անցկացնել: Ռուբեն Մխիթարյանն ասաց պատճառը եղել է արձակուրդն ընտանիքի հետ Գյումրիում անցկացնելու որոշումը: «Որոշեցի չգնալ Եվրոպա, չգնալ ռուսական կուրորտ, որոշեցի էս տարի տասը օր ընտանիքով մնալ Գյումրիում: Եվ մտածեցի, եթե եվրոպայի տարբեր երկրներում ամառային տոներ կան եւ հետաքրքիր միջոցառումներ են անցկացվում, ինչու հնարավոր չէ Գյումրիում եւս անցկացնել այնպիսի Վարդավառ, որ ամբողջ աշխարհն այդ մասին խոսի: Եվ փառք Աստծո, էն ինչ-որ նախատեսել էի, մեդիա-պրոդյուսորի նյուխն աշխատեց, հլը չեմ ծերացել»,-կատակեց Ռուբեն Մխիթարյանը:
Ի դեպ, ամենակարեւոր ընդգծումը: Վարդանանց հրապարակում մոտ հինգ հազար մարդ կար, որեւէ պատահար ու միջադեպ չի գրանցվել: Գյումրին, ըստ Ռուբեն Մխիթարյանի, մեկ անգամ եւս ապացուցեց, որ իսկապես մշակութային մայրաքաղաք է: Գյումրին ու գյումրեցին ուրախանալիս ուրախանալ, տխրելիս, ցավոք, տխրել գիտի: Այսօրվա երիտասարդությունն ապացուցեց. ոչնչով չի տարբերվում եվրոպական ամենազարգացած երկրների երիտասարդներից:




















Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT