Գյումրիում անցկացված ԵԿՄ համաժողովի ժամանակ մահացել է աշխատակազմի ղեկավարը

Այսօր Գյումրու թիվ 21 դպրոցում անցկացված ԵԿՄ համաժողովը դժբախտ դեպքով է ավարտվել: Հանդիպման միջնամասում մահացել է Երկրապահ Կամավորական միության վարչության աշխատակազմի ղեկավար Համբարձում Գեւորգի Ասատրյանը: Ինչու՞ է համաժողովը Գյումրիում անցկացվել: ԵԿՄ ՇՄ խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց` կա նման պրակտիկա եւ ԵԿՄ համագումարից հետո միշտ էլ մարզային հանդիպումներ կազմակերպվում են:

«Մարզային ժողովներ են, մարզային խորհրդի նախագահների վերանշանակումներ են, քանի որ նոր ղեկավարություն է, նոր ծանոթության հնարավորություն է մարզային ժողովները: Դրանք միշտ էլ լինում են համագումարից հետո: Այսօր էլ նման մի համաժողով Գյումրիում էր կազմակերպված, մարզային նախագահների մնալ-չմնալու, նշանակվել-չնշանակվելու հարցերն էին քննարկվում»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԵԿՄ ՇՄ խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը:

Ըստ Ալեքսանյանի, մահացած Համբարձում Ասատրյանն առողջական խնդիրներ ունեցել է, բայց այսօր սեփական մեքենայով էր Գյումրի եկել, մեքենան անձամբ է վարել, նրա հետ Գյումրի նույն մեքենայով նաեւ լրագրողներ էին եկել:  

«Պայքարեց մինչեւ վերջ, մեզի ոչ մի բան չասեց, ոչ մի բան: Մինչեւ վերջին վայրկյանը ցույց չտվեց, որ լավ չէ: Համարյա հանդիպման ավարտն էր: Բայց հլը չէր վերջացել միջոցառումը: Մի պահ լավ չէր զգում, ես հարցրեցի` եթե լավ չես զգում, շտապօգնություն կանչեմ: Ասեց` չէ: Դեղ եմ խմել, լավ եմ զգում արդեն, նորմալ եմ: Ախր հաղորդավարն էլ էր ինքը, այսինքն, հանդիպումն ինքն էր կազմակերպել, ինքն էլ անցկացնում էր, մարդկանց բեմ էր հրավիրում, ներկայացնում: Նորմալ եկել, հասել է Գյումրի, սրճել ենք, խոսել ենք իրար հետ: Երեւի ամենավերջին խոսողն էլ հետը ես էի, որ ասեցի` կանչեմ շտապօգնություն, ասեց` չէ, Յուրա ջան, լավ եմ: Ու ելավ գնաց, ու ... »,- դժվարացավ ասելիքը շարունակել ԵԿՄ ՇՄ խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը:

Համբարձում Ասատրյանին թիվ 21 դպրոցից շտապբուժօգնության մեքենայով տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն: Վերջինս, սակայն, արդեն մահացած է եղել:

Համբարձում Ասատրյանը 61 տարեկան էր, ծնունդով Արտաշատից: Մահվան պատճառն այս պահին դեռ պարզ չէ: Ամեն ինչ կհստակեցվի դիահերձումից հետո:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9495 դիտում

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից