Երևան
12 °C
Օգոստոսի 12-ը Գյումրու համար լինելու է երիտասարդական, տեղեկատվական, կրթական ու ժամանցային: Այդ օրն աշխարհը նշում է երիտասարդների միջազգային օրը: Հայաստանում 20-րդ, Գյումրիում՝ արդեն 5-րդ տարին է օրը տոնական: Այս առիթով վաղը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Գյումրու համայնքապետարանի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ կիրականացնի մեծամասշտաբ միջոցառումներ:
«Յուրաքանչյուր տարի մենք անցկացնում ենք տարաբնույթ հանրային միջոցառումներ, որոնք առավել գունավորում եւ իմաստավորում են Երիտասարդների միջազգային օրը: Միաժամանակ առաջնորդվում ենք միջազգային խորագրով՝ մեծապես կարեւորելով երիտասարդներից ստացվող ազդակներն ու առաջարկները»,-Գյումրիում անցկացված ասուլիսի ժամանակ ասաց ԵՆԿ հկ նախագահ Արթուր Նաջարյանը:
«Անկախ այն հանգամանքից, թե Երիտասարդների օրը Հայաստանի որ քաղաքում են նշում, մենք այն նշում ենք նաեւ Գյումրիում, եւ արդեն 3-րդ տարին է, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակն այս տոնը նշում է ԵՆԿ-ի հետ: Ամեն տարի այդ օրը կազմակերպիչներն ընտրում են երիտասարդների հետ կապված մեկ խնդիր, որի վրա ցանկանում են, որ աշխարհն իր ուշադրությունը սեւեռի: Եվ հենց այս տարվա կարգախոսն է՝ Փոխակերպելով կրթությունը: Այն միջոցառումները, որոնք անցկացվելու են, հիմնականում շեշտադրելու եւ խոսելու են այս խնդրի մասին»,-Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը:
«Փոխակերպվող կրթություն» խորագրով համաժողովը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կազդարարի միջոցառման մեկնարկը, որին կհաջորդի 5 աշխատարան՝ «Ինքնաճանաչում, ինքնակրթություն», «Թվային հետք», «Կարիերայի պլանավորում քոչինգի էլեմենտներով», «Տեխնոլոգիաները որպես ապագայի կրթության ուղենիշ», «Կամավորությունը որպես ուսուցում» թեմաներով:
«Այս արագորեն փոփոխվող աշխարհում ոչ թե կրթությունը պետք է հասցնի զարգացումների հետեւից, այլ կարծում ենք, որ կրթությունը պետք է լինի այն փոխակերպվող բուն սկզբնաղբյուրը, որից կբխեն աշխարհի ուղենիշները տարբեր ոլորտներում՝ տնտեսություն, սոցիալալան, մշակույթի ոլորտ եւ այլն: Ճիշտ փոխակերպելով կրթությունը մենք կկարողանանք ձեւավորել, դաստիարակել վաղվա այն երիտասարդին, որը կկարողանա դիմակայել խելահեղ զարգացող աշխարհի մարտահրավերներին: Սա ամենակարեւորն է: Դեռ ժամանակին Նելսոն Մանդելան ասում էր կրթությունն այն ամենահզոր զենքն է, որով կկարողանաս փոխել աշխարհը: Ես վստահ եմ, որ յուրաքանչյուրիս բարոյական պատասխանատվությունն է օգնել երիտասարդներին, որպեսզի կարողանան բացահայտել իրենց ներուժն ու տաղանդը»,-ասաց Ծովինար Հարությունյանը:
Վաղը Գյումրին ի թիվս այլոց, կհյուրընկալի ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կոսվկաս ռեսուրսային կենտրոնի և Կրթական համակարգի զարգացման հիմնադրամի տնօրինությանը նաեւ: Կազդարարվի «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի պաշտոնական մեկնարկը Հայաստանում:
«Այս տարին մեր համար շատ կարեւոր է, քանի որ սա առաջին տարին է, որ իրականացվելու է «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագիրը: Մենք տարբեր երկրներում դեռ անցյալ տարի հիմնեցինք ռեսուրս կենտրոններ, բացի Հայաստանից: Այստեղ խորհրդարանական ընտրությունների շրջան էր, եւ ես շնորհավորում եմ լավ ընտրության համար, վստահ եմ, աստիճանաբար դեպի լավագույն ժամանակներ եք գնալու: Հիմա, որ մենք Գյումրիում ենք, շատ կարեւոր է: Հայաստանն ամեն տարի ունի իր Երիտասարդական մայրաքաղաքը: Այս տարի Վանաձորն է, նախորդ տարի Իջեւանն էր, 3 տարի առաջ Գյումրին էր: Բայց անկախ այն հանգամանքից, թե որ քաղաքն է պաշտոնապես հայտարարվում Երիտասարդական մայրաքաղաք, մշտապես Երիտասարդական մայրաքաղաքը մնում է Գյումրին: Բոլորը Հայաստան ասելիս Երեւան են հասկանում, բայց երբ գալիս են Գյումրի, սիրահարվում են այս քաղաքին, Գյումրին յուրահատուկ ազդեցություն է ունենում մարդկանց վրա, եւ լավ երիտասարդություն կա այստեղ: Նրանց հետ շատ լավ մասնագիտական աշխատանք է տարվում»,-ասաց ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Անդրիյ Պավլովիչը:
Վաղը ժամը 18:00-ից մինչև 19:00-ը, Թատերական հրապարակում տեղադրված կլինի նաեւ «Էրազմուս+ Երիտասարդություն» և «Եվրոպական Համերաշխության Կորպուս» ծրագրերի տեղեկատվական տաղավար, որտեղից հնարավոր կլինի տեղեկություն ստանալ ծրագրերի մասին:
Օգոստոսի 12-ին երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը կեզրափակվի բացօթյա համերգով՝ «Adana Project» ֆոլկ ռոք բենդի և DJ Arni Rock և Haik Solar-ի մասնակցությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT