Գյումրիում տոնվեց Երիտասարդների միջազգային օրը (լուսանկարներ)

Երիտասարդների տոնը Գյումրիում մեկնարկեց Տեխնոլոգիական կենտրոնից: Կայացավ «Փոխակերպվող կրթություն» խորագրով համաժողովը: Այս խորագիրը 2019 թվականին նույնն է աշխարհի բոլոր երկրների համար: Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասաց, կրթության ոլորտում փոխակերպումներն անհրաժեշտություն են, բայց պետք է գտնել կիրառման ճիշտ տարբերակները: Ըստ նրա, կրթության մեջ ինչ-որ բան փոխելը մեծ դժվարությունների հետ է կապված: Մեկ փոփոխությունն իր հետ բազմաթիվ չկանխատեսված  փոփոխություններ է բերում: Առաջնային է նաեւ հոգեբանական գործոնը: «Դա տեխնիկական մի բան չի, լարը էստեղից անջատենք, մի այլ տեղ միացնենք: Պետք է լավ պլանավորենք ամեն ինչ: Առաջին հերթին պետք է մտածել ոչ միայն ինչը փոխելու, այլեւ՝ ինչը պահելու մասին: Այս առումով գիտելիքն եմ կարեւորում: Այսօր էսպիսի մոտեցում կա, քանի որ google-ն ամեն ինչ գիտի, էլ սովորելու կարիք չկա, միայն հմտություններն են կարեւոր: Եվ սա երիտասարդները հաճախ սխալ են հասկանում: Ուղղակի պետտք է սովորելու ձեւերը փոխենք: Եթե առաջվա երեխան սովորում էր միայն դպրոցում եւ դասագրքերից, այսօր այդ ճանապարհները բազմազան են՝ համացանց, դասընթացներ եւ այլն: Պետք է ֆորմալ կրթությունը զուգակցել ոչ ֆորմալով՝ առավելագույն արդյունքի համար: Սրանք իրար լրացնում են: Ոչ ֆորմալ կրթությունը կարեւոր հմտություններ է տալիս, ճկուն է, արագ արձագանքում է փոփոխություններին՝ ի տարբերություն ֆորմալ կրթությանը: Բայց միայն դա բավարար չէ: Այսօրվա երիտասարդը պետք է հասկանա, որ դպրոցը տալիս է բազային, մնալուն գիտելիք: Եթե ինչ-որ բան դարեր շարունակ մնացել է, ուրեմն առաջիկա դարերում էլ կմնա: Սա է պետք կարեւորել»:Փորձագետներին լսելուց հետո երիտասարդներն իրենց նախընտրությամբ բաժանվեցին խմբերի: Կայացավ 5 աշխատարան՝ «Թվային հետք», «Տեխնոլոգիաները որպես ապագայի կրթության ուղենիշ», «Ինքնաճանաչում, ինքնակրթություն», «Կամավորությունը որպես ուսուցում», «Կարիերայի պլանավորում քոչինգի էլեմենտներով» թեմաներով:Այնուհետ, Գյումրիում տրվեց «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի մեկնարկը: Սա հայ երիտասարդի համար մուտք է դեպի աշխարհ: Եվ ոչ միայն երիտասարդի: ԵՄ կողմից իրականացվող այս ծրագիրը հնարավորություն է տալիս հայկական կազմակերպություններին, մեդիա ոլորտի ներկայացուցիչներին, պետական կառույցների աշխատակիցներին վերապատրաստվել եւ աշխատանքային պրակտիկա ձեռք բերել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում: «Որոշվեց, որ Հայաստանում ծրագրի մեկնարկը տրվելու է Գյումրիում: Նման նախաձեռնությունը Գյումրի բերելը եւ միջազգային պատվիրակությանն այստեղ հյուրընկալելը մեզ համար սկզբունքի հարց էր: «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի մեկնարկը Գյումրիում էր, սակայն այն հասանելի է ՀՀ բոլոր քաղաքներում ու բնակավայրերում ապրող երիտասարդներին»,-ասաց ԵՆԿ հկ նախագահ Արթուր Նաջարյանը:Երիտասարդական քաղաքականությունը մեզ կարող է տանել դեպի հասարության  որակի ու գիտակ երիտասարդի աճին,- ՀԺ-ի հետ զրույցում ընդգծեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանը: «Հենց սա է մեր զարգացման հենասյունը: Անկախ հանգամանքից, որ նախարարության ձեւակերպումից հանվել է երիտասարդություն բառը, նախարարության կազմում շարունակում է գործել Երիտասարդական քաղաքականության վարչությունը, եւ նախարարությունը մեծ տեմպերով ներգրավվել երիտասարդական քաղաքականությունն ակտիվացնելու եւ կանոնակարգելու գործում»,-ասաց նախարարի տեղակալը:Երիտասարդներն իրենց տոնը կեսօրն անց շարունակեցին Գյումրու Թատերական հրապարակում: «Էրազմուս+ Երիտասարդություն» և «Եվրոպական Համերաշխության Կորպուս» ծրագրերի տեղեկատվական տաղավարում ծանոթացան բոլոր այն հնարավորություններին, որոնցից օգտվելու պարագայում կկարողանան կրթվել, ճամփորդել, լինել Եվրապական միության անդամ երկրներում: Անցորդներն ու տարածքում գտնվողները, բացի տեղեկատվական թերթիկներից, նաեւ խորհրդանշական նվերներ ստացան:Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը շնորհավորելով երիտասարդներին, խորհուրդ տվեց լավ ուրախանալ եւ պարել: «Երկիրը Ձերն է, այն Ձեզ ենք փոխանցելու սիրելի երիտասարդներ, որ լավ կառավարեք: Կարո՞ղ եք»,-հարցրեց Սամվել Բալասանյանը: Լսելով հստակ ու վստահ հարյուրավոր «այո»-ներ, ասաց՝ շատ լավ է:Գյումրիում այս տոնն արդեն 5-րդ տարին կազմակերպում է  Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հկ-ն՝ ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Գյումրու համայնքապետարանի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցությամբ: Սա քաղաքապետը շատ կարեւոր քայլ համարեց: «Արդեն ավանդույթ է դարձել, որ ամեն տարի YIC-ն կազմակերպում է այս միջոցառումը: Ինձ թվում է հաջորդ տարի այս միջոցառումը կկազմակերպենք Կենտրոնական հրապարակում: Երիտասարդների համար իրականացվող բոլոր քայլերը շատ կարեւոր են, մենք կանգնած ենք Ձեր կողքին, անելու ենք ամեն ինչ, ինչը մեր հնարավորության սահմաններում  է եւ իրատեսական է, որպեսզի ավելի լավ ապրեք, արարեք, զարգացնեք մեր քաղաքները, կայանաք ինքներդ»,-ելույթի իր խոսքում ասաց Սամվել Բալասանյանը:Երիտասարդների միջազգային օրը Գյումրիում ավարտվեց տոնական համերգով: Թատերական հրապարակում էին «Adana Project» ֆոլկ ռոք բենդը,  DJ Arni Rock և Haik Solar-ը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4325 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում