Երևան
12 °C
Օգոստոսի 25-ին Գյումրու տոնի գլխավոր համերգին Նունե Եսայանը սեփական որոշմամբ 1.5 ժամ կերգի առանց հոնորարի: Այս քայլով երգչուհին քաղաքի համար կարեւոր հիմնախնդիր կլուծի: Գյումրու թիվ 1 Արվեստի դպրոցում ամբողջությամբ կթարմացվի պղնձափողային գործիքակազմը: Այս նախաձեռնության մասին ՀԺ-ն գրել էր դեռ օգոստոսի 13-ին: Սրան հաջորդող օրերին ֆեյսբուքում տարաբնույթ կարծիքներ հնչեցին Նունե Եսայանի մասնակցության, նրան հատկացվելիք գումարի չափի մասին: Սկզբի համար մեկ նկատառում. Նունե Եսայանն իր մասնակցության համար գումար չի ուզել: Ուղիղ հակառակը՝ երգչուհին հրաժարվել է Գյումրու օր տոնակատարության համար իրեն հատկացվելիք հոնորարից: «Հենց այդ գումարով էլ որոշվել է Արվեստի դպրոցի համար գնել երաժշտական գործիքներ»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:
««Գյումրու օր» տոնակատարության համերգային այդ հատվածի համար նախատեսված է 950 000 դրամ։ Այսինքն, եթե կազմակերպվում է համերգ՝ մեծ բեմի համար, այդ գումարն այսպես թե այնպես պիտի ծախսվեր՝ մեկ կամ մի քանի արտիստների միջեւ բաժանելով՝՝ ապահովելու համար համերգային ծրագիրը։ Այս տարի որոշել ենք գնալ մշակութային համագործակցության ճանապարհով: Գումարը, համերգի վրա ծախսելու փոխարեն, ըստ էության ծառայեցնելով ոչ պակաս կարեւոր, եթե ինձ հարցնեք՝ ավելի կարեւոր խնդրի լուծման համար: Այն է՝ երաժշտական գործիքներ գնել Գյումրու թիվ մեկ արվեստի դպրոցի համար, որ մեկդարյա ժառանգորդն է Հայաստանում երկրորդ երաժշտական ստուդիայի (առաջինը 1921 թվականին Երևանում հիմնադրված երաժշտական ստուդիան էր, որի հիմքի վրա էլ 1923 թվականին ձևավորվեց կոնսերվատորիան)»:
Թովմասյանը նաեւ կոռեկտ չհամարեց հրապարակել այն արտիստների անունները, որոնց հետ համաձայնության չեն կարողացել գալ Գյումրու համար կարեւոր այս ձեռնարկի իրականացման շուրջ: Ասաց, այստեղ առավել կարեւոր է այն հանգամանքը, որ Նունե Եսայանն առանց մտածելու, առանց որեւէ առարկության համաձայնել է երգել անվճար, առանց հոնորարի, երգել կենդանի հնչողությամբ, երգել մեր ժող գործիքների պետական նվագախմբի հետ, երգել այն երգացանկը, որը մերն է՝ գյումրիական, շիրակյան, գալ փորձերի, կազմել համերգային մեծ բեմին արժանի ծրագիր։ Սրանք հանգամանքներն են, իրողություններ, որոնք կարեւոր են, որոնց հետ հաշվի նստել է պետք։ Եւ հետո, եթե կա մեկ քայլով երկու հարց լուծելու հնարավորությունը, այն է՝ ունենալ ե՛ւ համերագային ծրագիր, ե՛ւ լուծել ըստ էության բացակայող գործիքների հարցը, ինչո՞ւ հրաժարվել։
«Ստացվում է՝ համացանցի մի քանի գրառումները, թե մեկ երգչուհուն մեկ միլիոնը շատ է, ըստ էության անտեղի են, մակերեսային, որովհետեւ ոչ մեկին ոչ մեկը մեկ միլիոն չի տալիս եւ չգիտես ինչու՝ մոռացվում է, որ Նունե Եսայանը բեմին մենակ չի լինելու․ Գյումրիի ժող գործիքների պետական նվագախումբն այս օրերին համերագային նոր ծրագրի վրա է աշխատում։ Այնպես որ, բոլորին սիրով հրավիրում ենք Վարդանանց հրապարակ՝ քաղաքի տոնին միանալու»,-զրույցը եզրափակեց քաղաքապետարանի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT