Երևան
12 °C
Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով կալանավորված Սողոմոն Հակոբյանը ցուցմունք է տվել եւ ասել, որ վթարից հետո իր ոտքերը կոտրված են եղել, ինքն այդ վիճակում նստած բավականին բաներ է տեսել, ասել է, որ հրդեհը շատ փոքր էր եւ ակնհայտորեն կարելի էր «Գազելի» ուղեւորներին օգնել։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հակոբյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը։
Ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել սույն թվականի հուլիսի 6-ին՝ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա. բախվել էին «Գազել», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում հրդեհ էր բռնկվել «Գազել» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել էր «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում: Ստացած այրվածքներից «Գազել»-ի վարորդը եւ 6 ուղեւորները մահացել էին: «Գազել»-ում գտնվող մյուս ուղեւորները, ինչպես նաեւ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոններ:
Վթարից ժամանակ անց ձերբակալվել, ապա կալանավորվել էր «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդ Սողոմոն Հակոբյանը։ Նա մեղադրվում է ՀՀ քր. օր. 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով)։
Թեմայի վերաբերյալ մեր հարցերին է պատասխանել Սողոմոն Հակոբյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը։
- Տիկին Սաֆարյան, դուք պաշտպանում եք Սողոմոն Հակոբյանի շահերը։ Սույն գործով ի՞նչ նորություն կա։
- Նորություն չկա, պարզապես հիմա բազմաթիվ ապացույցներ ենք հավաքել, որպեսզի հասկանանք, թե վթարից հետո ինչու է այդպիսի իրավիճակ ստեղծվել, որովհետեւ վթարից բավական ժամանակ անց նոր հրդեհ է բռնկվել, մահերը, ըստ էության, բախման հետեւանքով չեն եղել։
Մենք հարցումներ ենք արել, փաստաթղթեր ենք պահանջել հրշեջ ծառայությունից, թե երբ են գնացել, ինչպիսի աշխատանքներ են տարել, ինչու են այս ծավալի վնասներ առաջացել, որովհետեւ մեր տրամադրության տակ ահագին փաստաթղթեր կան, որոնք շատ հանգամանքների մասին չփարատված են թողնում մեր կասկածները։ Նախաքննական մարմինն էլ ոչ մի միջոց չի ձեռնարկել դրա ուղղությամբ աշխատելու։ Կարծում եմ՝ 244 հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) չէին կարող իրեն մեղադրանք առաջադրել, քանի որ դեռեւս չեն պարզել, թե զոհերն ինչի պատճառով են եղել։
- Ձեր պաշտպանյալն ընդունո՞ւմ է առաջադրված մեղադրանքը:
- Հակոբյանը ցուցմունք է տվել եւ ասել, որ վթարից հետո իր ոտքերը կոտրված են եղել, ինքն այդ վիճակում նստած բավականին բաներ է տեսել, ասել է, որ հրդեհը շատ փոքր էր եւ ակնհայտորեն կարելի էր «Գազելի» ուղեւորներին օգնել։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու գործնական միջոցներ չձեռնարկվեցին մարդկանց արագ դուրս հանելու համար։ Այսինքն՝ այն, ինչ տեղի է ունեցել հետո, պետք է դառնա քննության առարկա, որպեսզի հասկանանք՝ ինչ է կատարվել։
- Ձեր պաշտպանյալի հետ խոսել եք, ի վերջո ի՞նչ հանգամանքներում է նրա մեքենան հարվածել «Գազելին»։
- Անկեղծ ասած՝ իմ պաշտպանյալը մինչեւ իր ուշքի գալը գրեթե ոչինչ չի հիշում։ Հիշում է, որ շատ մոտ են եղել ու հանկարծ տպավորություն է եղել, որ ինչ-որ բան վերցրել ու երկու մեքենաներն իրար է խփել։ Չի հասկանում՝ ինչպես է եղել։ Ըստ էության, արձանագրվել է, որ նա հատել է հոծ գիծը, եւ եթե հատել է, իհարկե դա բացարձակ մեղքի մասին չի խոսում, որովհետեւ այնպիսի տպավորություն են թողել, թե հանդիպակաց ճանապարհ է դուրս եկել, ինքը հանդիպակաց ճանապարհը մի փոքր հատել է։ Վթարի մեխանիզմի վերաբերյալ ոչինչ չենք կարող ասել, որովհետեւ երեք մեքենա իրար են հարվածել, ու չենք էլ կարողանում հասկանալ, փորձաքննություն չի արվել, որ հասկանանք՝ կարող է միաժամանակյա հարված է եղել։ Սրանով է պայմանավորված, որ նման պատկեր է ստացվել։
Մենք դեռ չգիտենք՝ որ մեքենան է հարվածել։
- Իսկ քննությա՞մբ ինչ է պարզվել, մեղադրանքի ձեւակերպումն ինչպե՞ս է։
- Քննությամբ դեռ ոչինչ չի պարզվել, նշանակվել են ավտոտեխնիկական, հրդեհատեխնիկական եւ այլ համալիր փորձաքննություններ, եւ դրանից հետո նոր հստակ կլինի, թե ինչ է կատարվել, հետո, վերջին հաշվով, չգիտենք, թե որ մեքենան ինչ անսարքություն է ունեցել, եւ չգիտենք, թե «Գազելի» դուռն ինչու չի բացվել, որովհետեւ հարվածը, որը տեղի է ունեցել, դռան հետ կապ չունի, վարորդի կողմից է եղել. ինչո՞ւ դուռը չի բացվել, որ մարդիկ դուրս գան։ «Գազելի» տեխնիկական վերահսկողություն ապահովող մարմինը ի՞նչ է արձանագրել, այդ մեքենաները սարքի՞ն են եղել, թե՞ ոչ։ Շատ հարցեր կան, որոնց պատասխանները մինչեւ օրս չենք ստացել։
- Տիկին Սաֆարյան, Հակոբյանը նույնպես ծանր վնասվածքներ էր ստացել, հիմա ինչպե՞ս է առողջական վիճակը։
- Շատ վատ է, այրվածքները նույն մակարդակի մնացել են, չի կարողանում բուժվել, ճնշում ունի, առողջական վիճակը գնալով վատանում է։ Հիմա քաղաքացիական հիվանդանոցում է՝ «Արմենիա» բ/կ-ում, եւ տպավորություն է, որ առաջիկայում շտապում են իրեն տանել Դատապարտյալների հիվանդանոց, բայց ես կարծում եմ, որ այնտեղ ի վիճակի չեն նույն արդյունավետությամբ բուժել, ինչ քաղաքացիական հիվանդանոցում։ Շատ սխալ կլինի, որ նրան տեղափոխեն այս վիճակում։ Վիճակը կայուն ծանր է, եւ տեղափոխելու մտադրությունն արդարացված չէ, դա կնշանակի հիվանդին տանջել։
- Դուք Սողոմոն Հակոբյանին գրավով ազատելու միջնորդություն էիք ներկայացրել, ի՞նչ ընթացք ստացավ։
- Միջնորդությունը մերժվել է, այն զուգահեռ ներկայացրել էինք կալանքի քննության ընթացքում։ Երեւի առաջիկայում քննիչը նորից դատարան կմտնի, որպեսզի կալանքի ժամկետ երկարացնի, եւ կարծում եմ, բացի այն, որ Վճռաբեկ դատարան ենք դիմել եւ բողոքարկել այս կայացրած որոշումները, նաեւ այս մեղադրանքի շրջանակում չենք ընդունում հիմնավոր կասկածը՝ ծանր հետեւանքները Սողոմոնին վերագրելու առումով։ Դրանով պայմանավորված՝ կսպասենք նաեւ Վճռաբեկ դատարանի դիրքորոշմանը, բայց եթե վարույթ իրականացնող մարմինը կրկին մտնի ժամկետ երկարացնելու, մենք նորից կանդրադառնանք գրավի կիրառման հնարավորության հարցին։
- Քրեական գործով մի շարք փորձաքննություններ էին նշանակվել։ Դրանց եզրակացությունները ստացվե՞լ են, թե՞ ոչ։
- Փորձաքննությունները նշանակվել են մի տասը օր առաջ, անգամ չեն սկսվել, ուր մնաց՝ ավարտի մասին խոսենք։
- Տիկին Սաֆարյան, Հակոբյանի մեքենայում եղած ուղեւորները նրա հարազատնե՞րն են։
- Ուղեւորները եւ Հակոբյանը հարազատական կապ չունեն։ Ուրիշ մարդիկ են եղել, որոնց պատահականությամբ պետք է տեղափոխեր Երեւան։
- Իրենք ինչ-որ բան հիշո՞ւմ են դեպքից։
- Մեկն ասում է՝ քնած է եղել, մյուսը կիսատ-պռատ է ներկայացնում։ Կարող էին ուշադիր չլինել, երկար ճանապարհ է, Վայքից էին գալիս, չի բացառվում, որ ճանապարհին թմրած, քնած են եղել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերահաշվարկների արդյունքով ամենաշատն ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները․ Ալեքսանյան
Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին
Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի հետ
Միկա Բադալյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ կալանքի միջնորդությունը բավարարվել է
Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը, հաջորդիվ՝ Բարգուշատի թունելինը․ վարչապետ
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Սյունիքում է․ ինչ հանդիպումներ են նախատեսված
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
115 քրվարույթ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով․ «Ուժեղ Հայաստան», ԲՀԿ, «Հայաստան» դաշինք
Էս համբալներին պետք է իրենց տեղը ցույց տալ, երազախաբ են եղել. ՌԴ-ն նոկդաունի մեջ է, նաշադիր է պետք. տեսանյութ
Բաց մի թողեք այսօրվա գեղեցիկ աստղագիտական երևույթը․ Ազիզյան
Միլիարդներ են առաջարկում ՔՊ-ի պատգամավորներին. ընդդիմությունը չի գտնի այն 8 հոգուն, որոնց փնտրում է
7595 արձանագրություն՝ տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար․ տեսանյութ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
Տեսաք չէ՞, ոնց էր Ծառուկյան Գագիկը «համապատասխան» ձևի փորձում ճողոպրել․ մոտը «ճգնամաժ» է սկսվել․ Հովհաննիսյան
Ընտրությունների պատկերը կարո՞ղ է փոխել վերահաշվարկը. ինչ են ծրագրել ընդդիմադիրները. տեսանյութ
Ոնց որ դեժավյու լինի․ 8 հոգու ուզում են «պոկել» էն 100% հաղթանակ խոստացողները․ դուք մտածեք՝ ձեզնից չպոկվեն
«Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը պատրաստ է իրագործման, ի հեճուկս տպավորությունների, ոչ մի հետաձգում չկա
Ասում էինք, չէ՞, երազելու եք, որ փախնեք Հայաստանից ու չեք կարողանալու․ Չախոյան․ տեսանյութ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել
Թույլտվության համար չի դիմել. ինչո՞ւ են Սիրուշոյի խանութի վրայից հեռացնել տվել խաչի տեսքով գովազդը
Ինչ է սպասվում Վանաձորում առաջիկա ժամերին․ Ազիզյանը մանրամասնել է
Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի կայուն զարգացումը․ Ղրղզստանի նախագահը՝ Փաշինյանին
Բոլորը պատժվելու են օրենքին համապատասխան, եղբայր ջան․ Ռուբինյանը՝ ՀՀ-ից հեռանալու փորձ արած Ծառուկյանին
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Վիճաբանություն և ծեծկռտուք Աբովյանում․ կա տուժած
Քաղաքացիների հետ քննարկման արդյունքում կորոշվեն համայնքների 3 առաջնահերթ խնդիրները՝ առաջիկայում լուծելու համար
Գյումրիում պետք է հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ․ վարչապետ․ տեսանյութ
ՀՀ ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը եվրոպական ապագային․ Կիպրոսի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
Անհանգստացնող է, որ ընտրակաշառքների հետ կապված հանդուրժողականության չհամաձայնեցված մթնոլորտ կա. վարչապետ
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. հայտնի է՝ ինչու
Լեբեդևը հույս է հայտնել, թե ՀՀ-ում «իրավիճակը կկայունանա»՝ չմանրամասնելով՝ ինչն է իր պատկերացմամբ անկայուն
Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել Հայաստանը, սակայն չի հաջողվել. ԶԼՄ-ներ
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
Պուտինն ու Կրեմլը կսպասեն հայաստանյան ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփմանը. Պեսկով
Ես ծանուցագիր տվող չեմ. եթե մասնակցում են վարժական հավաքների, իրենց 25 օրը կծառայեն ու հետ կգնան. Ասրյան
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT