Նախնական կարծիք ունեմ, որ «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհաշիջման համակարգ չի եղել. Շախբազյան

Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը մինչ օգոստոսի 24-ի հրդեհը «Մալաթիա մոլ»-ում ստուգումներ չի իրականացրել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը:

Նշենք, որ օգոստոսի 24-ին ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մալաթիա մոլ»-ի շենքում խոշոր հրդեհ էր բռնկվել, որը հրշեջներին հաջողվել էր մարել օգոստոսի 25-ին: Նշենք, որ, նախնական տեղեկություններով, հրդեհը բռնկվել է նկուղային հարկից: Հրդեհի հետեւանքով տուժել էր 10 քաղաքացի, որոնք բոլորը դուրս էին գրվել:

Թեմայի վերաբերյալ զրույցը ստորեւ.

- Պարոն Շախբազյան, «Մալաթիա մոլ»-ի շենքը պետք է ամբողջական շահագործմա՞ն ենթարկվեր, որպեսզի տեսչական մարմինը ստուգում իրականացներ:

- Ընդհանրապես այո: Ավարտական ակտի շրջանակներում մենք համալիր ստուգում ենք իրականացնում, որի ստուգման արդյունքում արդեն ստորագրվում է ավարտական ակտը: Իսկ ինչ վերաբերում է ստուգումներին, ասեմ, որ մենք շարժվում ենք ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին օրենքով, իսկ դա ենթադրում է նաեւ, որ պետք է ստուգաթեստով անցկացվի: Իսկ քանի որ տեսչական մարմինը չէր համարվում նախկինում գործող մի շարք տեսչությունների իրավահաջորդ մենք խնդիր ունեինք իրավական գործընթացի: Մի քանի օր է՝ արդեն քաղաքաշինական մասով ստուգաթերթերը հաստատել են, իսկ հրդեհային անվտանգության մասով դրանք կառավարությունից ուղարկվել է հետ՝ նորից լրամշակման:

- Երբ նայում եք մասնագիտական աչքով, չե՞ք կարծում, որ այստեղ քաղաքաշինական նորմերն ու հրդեհային անվտանգությունը ըստ կարգի պահպանված չի եղել: Դրանց պահպանման պարագայում հնարավո՞ր էր այսպիսի մեծ հրդեհ:

- Հրդեհը իրենով արդեն մեծ չափի էր հասել: Եթե նույնիսկ լիներ հրդեհաշիջման համակարգ, դա իրենից ներկայացնում է մի միջոցառում, որը հիմնականում ապահովում է էվակուացիան, այսինքն՝ մարդկանց դուրս բերումը: Իրականում՝ նախնական հրդեհային միջոցներ ունեցել են ինչ-որ քանակության: Ես դեռեւս չեմ ուսումնասիրել, բայց նախնական կարծիք ունեմ, որ խախտումներ են ունեցել՝ հրդեհաշիջման համակարգ չի եղել: Բայց նորից եմ կրկնում՝ շենքը շահագործված չէր:

- Ե՞րբ էր նախատեսված շենքը շահագործման հանձնել:

- Հիմա մենք փաստաթղթերն ենք ուսումնասիրում: Վերջին շինթույլտվությունը երկարացվել է 2018 թվականի դեկտեմբերին մինչեւ 2021 թվականը: Շենքը ավարտելուց հետո հանձնաժողով է ստեղծվում, որտեղ ներառվում է նաեւ տեսչական մարմնի ներկայացուցիչը, մենք մի քանի ներկայացուցիչ ենք ուղարկում՝ ե՛ւ քաղաքաշինական մասով, ե՛ւ հրդեհային անվտանգության մասով: Իմ պաշտոնավարման ընթացքում չի եղել օբյեկտ, որը չհամապատասխանի հրդեհաշիջման նորմերին:

- Շենքը շարունակվելո՞ւ է կառուցվել, թե՞ այլ պրոցես է լինելու:

- Մինչեւ սեյսմիկ եզրակացություն չունենանք, չենք թույլատրի շահագործումը: Պետք է պարտադիր սեյսմիկ եզրակացությունն ունենանք, որից հետո արդեն որոշում կկայացնենք:

- Ե՞րբ պատրաստ կլինի սեյսմիկ եզրակացությունը, ժամկետ կա՞:

- Դեռ չէ, սա վարույթի շրջանակներում է: ԱԻՆ-ը հետաքննություն է անում, գործը հարուցում է դատախազությունը, իսկ մենք գնահատելու ենք:

- Եթե ինչ-որ խնդիր եղավ, ընդհանուր շե՞նքը չի շահագործվելու:

- Որտեղ ջերմաստիճանը բարձր է եղել, այդ հատվածի սեյսմիկ գնահատականը պետք է տրվի՝ հետագայում դրա շահագործումն ընդհանրապես վերանայելու համար:

- Այս դեպքը տեսչական մարմնին մտածելու տեղիք չի՞ տալիս, որ մնացած այն կառույցներում, որտեղ շինարարության ժամկետները երկարացվել են, ստուգումներ իրականացվեն:

- Մինչ այդ դեպքը՝ ես արդեն հանձնարարել էի, որ ցուցակ կազմեն, որ դիմենք վարչապետին՝ ըստ անհրաժեշտության ստուգումներ իրականացնելու համար բոլոր կիսակառույց շինարարական օբյեկտներում:

- «Մալաթիա մոլ»-ը մտնո՞ւմ էր այդ ցուցակի մեջ:

- Բնականաբար, քանի որ դա շինթույլտվություն ունի, ավարտական ակտ չունի, չի ավարտվել օբյեկտը, համարվում է ռիսկային: Դա առաջնային ցանկի մեջ էր, քանի որ մակերսով մեծ էր, հարկայնությունը մեծ էր: Պետք է վարչապետի հանձնարարությամբ ստուգումներ իրականացնեինք, սակայն դեպքերն արագ զարգացան:

ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը մեր զրույցում ասաց, որ դեպքի առթիվ ԱԻՆ-ում քննություն է ընթանում: 

Տարածքում բացի հրշեջներից եւ ոստիկաններից ակտիվորեն աշխատում էին նաեւ մի շարք քաղաքացիներ: ՀԺ-ն ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության եւ վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե կողմնակի անձանց մուտքը դեպի շինություն ինչո՞ւ չէր արգելվում։ Ի պատասխան՝ Գաբրիելյանն ասաց, որ ոստիկանությունը տարածքի պահպանությունը պատշաճ իրականացրել է, իսկ վերոնշյալ անձինք տարածքի աշխատակիցներ են եղել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6511 դիտում

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք