Երևան
12 °C
Երեխաների խնամքի եւ պաշտպանության չորս գիշերօթիկ հաստատությունների 260 երեխաներից միայն 20-ի դեպքում է, որ մասնագետները նպատակահարմար չեն համարում երեխաների գտնվելը կենսաբանական ընտանիքներում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:
Ընդհանուր առմամբ՝ մյուս բոլոր դեպքերում, աջակցության պարագայում երեխաները կարող են ապրել իրենց ընտանիքներում, սկսած փոքր եւ զուտ նյութական աջակցությունից մինչեւ ավելի երկարաժամկետ ու համալիր աջակցություն։
«Մենք փորձելու ենք հնարավոր աջակցությունը ցուցաբերել, որպեսզի այդ երեխաները մեծանան իրենց ընտանիքներում: Ինչ վերաբերում է այն 20 երեխաներին, որոնց կենսաբանական ընտանիք վերադառնալը նպատակահարմար չէ, նրանց կառաջարկվի այլընտարանքային տարբերակ՝ հնարավորինս մոտ ընտանիքի մոդելին. դա կլինի խնամատար ընտանիքների ինստիտուտը, որտեղ երեխան եւս կունենա այդ ընտանիքում մեծանալու հնարավորություն»,-ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առաջարկած լուծարման ենթակա չորս ՊՈԱԿ-ներն են՝ «Դիլիջանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն»-ը, «Բյուրեղավանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն»-ը, «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն»-ն ու «Գյումրու երեխաների խնամքի եւ պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն»-ը: Այս հաստատությունների աշխատակիցները լսելով լուծարման լուրը խիստ անհանգստացած են, որոշ տեղերում անգամ բողոքի ցույցեր արեցին, չնայած, կառավարության որոշում դեռ չկա:
Չորս գիշերօթիկ հաստատություններում 260 երեխաների խնամքի համար պետությունը 2019 թվականի բյուջեով հատկացրել է շուրջ կես միլիարդ ՀՀ դրամ։
Կա հաստատություն, երբ 78 երեխայի խնամքն իրականացնում են 71 աշխատակիցներ։ Անդրադառնալով այս հարցին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, նշել է, որ երկրում մանկական աղքատությունը 30 տոկոսից ավելի է, այսինքն՝ ամեն երրորդ երեխան աղքատ է: Նրա խոսքով՝ կես միլիարդ ՀՀ դրամը կբավականացնի հասարակական կազմակերպությունների եւ համայնքների հետ համագործակցությամբ ցերեկային անհրաժեշտ ծառայություններ տրամադրել ՀՀ բոլոր մարզերում շուրջ 4000 երեխաների եւ նրանց ընտանիքներին:
Նախարարի տեղակալի համոզմամբ՝ երեխաների շուրջ 92 %-ը հաստատությունում է գտնվել ընտանիքի սոցիալ-տնտեսական վատ դրության եւ դրանից բխող հետեւանքների արդյունքում, ինչը վերջինս անթույլատրելի է համարում։
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ պետության կողմից երեխային աջակցության տրամադրումը չպիտի պայմանավորված լինի նրա՝ որեւէ հաստատությունում գտնվելու հանգամանքով։ Եթե երեխան ունի շոր ու կոշիկի, գրենական պիտույքների, այլ աջակցության կարիք, ապա պետք չէ նրան հանել ընտանիքից։ Աջակցությունը եւ ծառայությունները երեխան պետք է ստանա իր ընտանիքում գտնվելով, եւ պետությունը շարունակելու է աջակցությունը տրամադրել երեխաներին՝ առանց նրանց կտրելու իրենց ընտանիքներից։
Սա նախեւառաջ երեխաների պաշտպանությանն ուղղված քայլ է, որում զիջելը նշանակում է զիջել սեփական երկրիդ հեռանկարը:
Նախարարությունից ՀԺ-ին հայտնեցին, որ պակաս կարեւոր չեն համարում նաեւ գիշերօթիկ հաստատությունների աշխատակիցների հարցը, կարգավորում է նախատեսվում նաեւ դրա վերաբերյալ: Նրանց կառաջարկվի խնամակալության կենտրոններում իրականացվող ծրագրերում ներգրավվել, մեկ այլ տարբերակով էլ՝ այն նեղ մասնագետները, որոնք կուզենան աշխատել ճգնաժամային կենտրոններում կամ ցերեկային խնամքի մյուս հաստատություններում՝ կաշխատեն, բայց կունենան վերապատրաստման կարիք, կգնան վերապատրաստման դասընթացների, որպեսզի համապատասխանեն նոր պահանջներին:
«Քանի որ գիշերօթիկ հաստատությունների մասնագետները երեխաների հետ աշխատելու լավագույն փորձն ունեն, առաջարկվել է անցնել խնամատար ծնողների համար նախատեսված դասընթացներն ու համալրել խնամատար ծնողների բանկը, իրենց խնամքի տակ վերցնելով՝ երեխաների, որոնք որդեգրման ենթակա չեն, բայց կարող են խնամատար ընտանիքներում ապրել: Առաջարկվող այս բոլոր տարբերակներում նրանք բնականաբար կվճարվեն եւ կվճարվեն իրենց այսօրվա աշխատավարձից շատ»,- հայտնեց Սոնա Մարտիրոսյանը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից նաեւ փոխանցեցին, որ մանկավարժները դեռեւս աշխատանքի են գնալու: Գիշերօթիկ հաստատությունների աշխատակիցները կառավարության համապատասխան որոշումից հետո ծանուցում կստանան, եւ ամեն ինչ կարվի պատշաճ տեսքով: Քանի դեռ կառավարության որոշումը չկա, նրանք շարունակելու են աշխատել եւ աշխատավարձ ստանալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT