Երևան
12 °C
ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան առաջիկա օրերին կհայտնի ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը: Այսօր՝ օգոստոսի 27-ին, ֆեդերացիայում այդ հացրով ժողով են անցկացրել, սակայն Բաղդադյանը նշեց, որ նորություններ դեռ հայտնել չի կարող: Սպասվում են նոր խոհրդակցություններ, որոնցով փորձելու են ճիշտ որոշում կայացնել ընտրանու համար:
Հավաքականն առանց մարզչի է մնացել այն բանից հետո, ինչ ճանաչված, հավաքականին մեծ հաջողությունների հասցրած մասնագետ Լեւոն Ջուլֆալակյանը հրաժարական է տվել: Երեկ նա այդ մասին պաշտոնապես հայտնեց մամուլի ասուլիսի ժամանակ ու ասաց, որ որոշումը կայացրել է 1 ամիս առաջ:
Մարզիչը նշեց, որ պատճառը հավաքականում խմորումներն են: Նա ասաց, որ գուցե կան մարդիկ, որոնք ուզում են իր տեղը զբաղեցնել եւ կարծում են, որ իր ստեղծած հիմքի վրա կարող են դեռ որոշ ժամանակ հաջողություններ գրանցել: Նշեց նաեւ, որ որոշ մարզիկներ փորձել են իրենց կամքը թելադրել իրեն, ինչն ինքը չի կարող հանդուրժել: Պարզաբանեց՝ որ քաշային կարգերի հետ են կապված հիմնական տարաձայնությունները:
Հավաքականում առաջացած ինտրիգներից մեկն այն է, որ մարզիկների մեջ հարց է առաջացել, թե ով պետք է մրցումների մասնակցի օլիմպիական 87 կգ քաշային կարգում՝ ոչ օլիմպիական 80 եւ 82 կգ քաշային կարգերում համապատասխանաբար աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ մանուկյանը, թե 87 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր Արթուր Շահինյանը: Մյուս ինտրիգը կապված է Լևոն Ջուլֆալակյանի որդու՝ օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի ու Եվրոպայի բրոնզեմեդալակիր Կարապետ Չալյանի հետ, որոնք հանդես են գալիս 77 կգ քաշային կարգում: Կան կարծիքներ, որ Լեւոն Ջուլֆալակյանը կողմնապահություն է անում որդու օգտին:
Ասուլիսի ժամանակ Լեւոն Ջուլֆալակյանը նշեց, որ ֆեդերացիան փորձել է խոսել մարզիկների հետ ու լուծել խնդիրը: Դա հաստատեց նաեւ Բաղդադյանը, սակայն մանրամասներ չներկայացրեց:
Ինչպես երեկ ասուլիսից հետո ասաց Արսեն Ջուլֆալակյանը, հոր հեռանալուց հետո հավաքականում է մնացել նրա մարզչական շտաբը: Դրանում ընդգրկված են Էդուարդ Սահակյանը, Սամվել Գեւորգյանը եւ Գեւորգ Ալեքսանյանը՝ օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հայրը:
Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը գլխավոր է 1999 թվականից: 20 տարվա ընթացքում մեծ նվաճումների է հասցրել ընտրանու մարզիկներին: Նրա ղեկավարությամբ Հայաստանը 70 մեդալ է ձեռք բերել խոշոր մրցումներում՝ օլիմպիական խաղերում (6), աշխարհի (18), Եվրոպայի (41) առաջնություններում, աշխարհի գավաթի խաղարկություններում ու համաշխարհային ուսանողական խաղերում (5): Նրա գլխավորությամբ 20 տարի անց Հայաստանն օլիմպիական չեմպիոն ունեցավ. 2016 թ. Ռիոյի օլիմպիական խաղերում ոսկի նվաճեց Արթուր Ալեքսանյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT