Երևան
12 °C
ՀՀ արդարադատության նախարարությունը նախօրեին հանրային քննարկման է ներկայացրել «Դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Դատաիրավական բարեփոխումների՝ Կառավարության տեսլականի իրագործման նպատակով Արդարադատության նախարարությունը մշակել է որակապես նոր ռազմավարության եւ դրանից բխող գործողությունների ծրագրերի նախագիծ:
Քննարկման ներկայացվող ռազմավարության հիման վրա կազմվել է գործողությունների 3 ծրագիր՝ կարճաժամկետ (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչեւ 2020 թվական), երկարաժամկետ (2021 թվականից մինչեւ 2023 թվականը) եւ էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծման եւ տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման առանձին գործողությունների ծրագիր (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչեւ 2023 թվական):
Փաստաթղթով ամրագրված ռազմավարական նպատակներն են էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծումը, տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովումն ու արդիականացումը:
Այս փաստաթղթով ամրագրված ռազմավարական նպատակներից մեկն Անցումային արդարադատության (ԱԱ) գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդումն է, ինչի մասին երկրի վարչապետը բազմիցս հայտարարել է։
ՀՀ-ում ԱԱ գործիքակազմը իրագործվելու է հետեւյալ շրջանակում՝ հավաքել մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների վերաբերյալ փաստեր առնվազն հետեւյալ ոլորտներում՝
ա) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներ,
բ) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ,
գ) Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ,
դ) սեփականազրկումների այլ դրսեւորումներ,
ե) ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողներ։
Ապա՝ դիտարկել խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունը, հանցագործությունների վերաբերյալ նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում այդ տեղեկությունների տրամադրում իրավապահ մարմիններին,ինստիտուցիոնալ բարեփոխումների, այդ թվում՝ մշտադիտարկման այնպիսի համակարգերի ներդրում, որոնց կիրառումը թույլ կտա վեր հանել հնարավոր խախտումները եւ կբացառի անցյալի սխալների կրկնությունը,ստացված տեղեկությունների ամփոփում զեկույցի մեջ, դրա հրապարակում եւ գնահատական անցյալին:
1991-2018-ին Հայաստանում տեղի ունեցած Խախտումների դեպքերի ուսումնասիրության եւ դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման համար 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կձեւավորվի Փաստահավաք հանձնաժողով, որը կլինի արտադատական, անկախ մարմին եւ որում ներկայացված կլինեն հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք՝ ապահովելով հասարակության տարբեր սոցիալական խմբերի ներկայացվածությունը:
Հանձնաժողովը կազմավորվելու է օրենքով, որով սահմանվելու են դրա կազմավորման կարգը, նպատակները, գործունեության ուղղությունները, լիազորությունները, զեկույցի կազմման առանձնահատկությունները եւ այլ հարցեր:
Հանձնաժողովի գործունեության վերջնարդյունքը զեկույցի հրապարակումն է լինելու, որտեղ արտացոլված կլինեն փաստահավաք գործունեության ընթացքում հավաքված տեղեկությունները։
Հավաքված տեղեկությունների հիման վրա Հանձնաժողովը զեկույցում Ազգային ժողովին եւ Կառավարությանը կներկայացնի խորհրդատվական եզրակացություն՝ այդ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության, ձեւերի, չափերի եւ դրա անհրաժեշտության, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության եւ ուղղությունների վերաբերյալ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը կարծում է, որ թեպետ ահռելի աշխատանք կա անելու, բայց սահմանված ժամանակահատվածը բավարար կլինի իրենց առջեւ դրված առաքելությունը կյանքի կոչելու համար․
«Մեծ ծավալի աշխատանք է լինելու, դրա համար կարծում եմ, որ փաստահավաք հանձնաժողովն ամբողջությամբ չպետք է տեխնիկական աշխատանքն անի, այլ կանչի, լսի մարդկանց։ Կարող է լինել նաեւ սպասարկող անձակազմ՝ տեխնիկական աշպատանքն անելու համար։ Բավականին ծավալաուն աշխատանք է սպասվում, բայց, օրինակ, ընտրությունների հետ կապված փաստահավաք աշխատանքն ավելի հեշտ կլինի, քանի որ արխիվներ ունենք եւ դրանց ուսումնասիրությունը կանենք, արդեն առանձին գործող անձինք կկանչվեն, հանձնաժողովի անդամները կլսեն նրանց։ Եթե հանձնաժողովի անդամները ինտենսիվ աշխատեն, ապա կկարողանան իրենց առջեւ դրված առաքելությունը երկու տարվա ընթացքում կյանքի կոչել»,- մեր զրույցում ասաց Ջուլհակյանը՝ նշելով, որ ռազմավարության հանձնաժողովին տրում է երկու տարի ժամկետ՝ մեկ տարի երկարաձգման հնարավորությամբ։
Մեր զուցակցի խոսքով՝ Փաստահավաք հանձնաժողովը չի ունենալու դատարանի կամ իրավապահ կառույցի գործառույթ, այն ստուգելու, հավաքագրելու ու համադրելու է փաստերը, եւ որոնք կունենան առերեւույթ հանցագործության տարրեր, դրանք ուղղակի փոխանցվելու են իրավապահ մարմիններին։
Դատաիրավական բարեփոխումների այս ռազմավարության մեջ նշված է, որ ստացված տեղեկությունների ամփոփմանն ու հրապարակմանը պետք է հաջորդի անցյալին տրվելիք գնահատականը։ Մեր դիտարկմանը, որ հեղափոխությունից հետո տարբեր փորձագետների ու նաեւ հանրության մի ստվար հատվածի կողմից քննադատություն կա, որ նախկիններին պետք էր քաղաքական գնահատական տալ դեռ ամիսներ առաջ, Արուսյակ Ջուլհակյանն արձագանքեց․
«Իրականում մեր խմբակցության պատգամավորներից շատերը, նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ գնահատականը բազմիցս տվել են, եթե կհիշեք՝ այս տարի Մարտի 1-ի տասը տարվա կապակցությամբ մեր խմբակցությունն էլ հայտարարություն տարածեց, որտեղ կրկին կար այդ գնահատականը։ Առանձին պատգամավորներ էլ հայտարարել են, որ մենք գործ ենք ունեցել պետության զավթման հետ, բայց միեւնույն ժամանակ հասկանում ենք, որ մեզ ներկայացվող պահանջը ոչ թե առանձին պատգամավորների մակարդակով է, այլ պետական ինստիտուտների։ Պահանջ է, որ հենց խորհրդարանը տա քաղաքական գնահյատականը»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ լավ կլինի՝ նախկիններին տրվելիք քաղաքական գնահատականը կոնսենսուսով ընդունված լինի խորհրդարանական բոլոր խմբակցությունների կողմից։
Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ այս ամիսների քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ անցյալին գնահատական տալու համար ավելի ճիշտ կլինի ստեղծել առանիձն հանձնաժողով, որը կկազմվի ԱԺ-ի կամ մի քանի մարմինների կողմից եւ կունենա բարձր լեգիտիմություն՝ այն առումով, որ տարբեր խմբերի մոտ անկողմնակալ ու օբյեկտիվ կընկալվի, եւ հետագայում իր պատրաստած զեկույցն ու գնահատականը հանրության լայն շերտերի մոտ կունենան վստահություն ու համաձայնություն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT