Երևան
12 °C
ՀՊՏՀ ուսանողները և շրջանավարտները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված հայտարարություն են տարածել՝ նշելով, որ բուհի ռեկտորի ժ/պ Դ. Գալոյանի գիտական աշխատանքներում բացահայտել են արտագրության տասնյակ դեպքեր:
«Հարգելի պարոն Հարությունյան,
տեսնելով, թե ինչ մեծ անարդարդարություն տեղի ունեցավ պարոն Ռուբեն Հայրապետյանի հետ մի համակարգում, որտեղ նա թե՛ գիտական և թե՛ մասնագիտական որակներով անհամեմատ բարձր է իրեն վատաբանող կեղծ արժեքներով մարդկանցից, մենք՝ ուսանողներս և շրջանավարտներս, ամեն ինչ անում և անելու ենք, որպեսզի վերականգնվի արդարությունը։
Ընդամենը երկու օրվա ընթացքում մեր շարժման շրջանավարտների հետ միասին ուսումնասիրելով ռեկտորի ժ/պ Դ. Գալոյանի գիտական աշխատանքները՝ բացահայտել ենք ակնհայտ արտագրության տասնյակ դեպքեր։ Սրանք բոլոր այն գիտական աշխատանքներն են, որոնցում, ըստ Դ. Գալոյանի ասենախոսության սեղմագրի, «հրապարակվել են ատենախոսության հիմնական դրույթները», ինչպես նաև մյուսները ներկայացվել են պրոֆեսորի գիտական կոչման համար: Ի դեպ, եթե պարոն Հայրապետյանին մեղադրում էին հին համակարգում որոշ թարգմանված հատվածներին հղումները բաց թողնելու մեջ, ապա այս դեպքում գործ ունենք մկնիկի 4 հարվածով կատարված copy paste-երի հետ՝ նույն լեզվով։
Տիկին Գալոյանը շտապել էր հեռացնել իր գիտական աշխատանքների ցանկը համալսարանի կայքից, սակայն մենք համացանցից կարողացանք գտնել դրանց մի մասը և անցնել գործի։ Մենք որևէ կերպ չենք ուզում վնասել տիկին Գալոյանին և նրա հեղինակությանը։ Ընդհակառակը, կարծում ենք, որ նույնիսկ այս աչք ծակող արտագրությունները կուրսային աշխատանքից և այլ աղբյուրներից միայն իր մեղքը չի եղել։ Եվ դրա համար այս պահին հրապարակում ենք միայն 3 դեպք՝արդեն իսկ բացահայտված տասնյակ դեպքերից։
Համոզված ենք, որ այս անհասկանալի հիմքով ամեն շաբաթ նոր ռեկտոր փոխելու փոխարեն, պետք է ավելի խորքային մոտենալ հարցին․հայտարարել, որ դա համակարգային խնդիր է եղել, նաև վստահել բոլորիս, որ այդ վատ համակարգում Ռ. Հայրապետյանը լավագույնն է եղել բոլոր առումներով։ Ընդ որում, պարոն Հայրապետյանը ի զորու է նախկին համակարգում նույնիսկ իր ունեցած բացթողումները հաշվի առնելով՝ ստեղծել լրիվ նոր համակարգ բոլորիս համար, ինչը բազմիցս ապացուցել է գործնականում։ Մենք չենք կարող հանդուրժել, որ արատավորվի լավագույնի անունը, այն դեպքում, երբ շատ տգետ ու կաշառակեր դասախոսներ առիթից օգտվում են և սեփական շահերը առաջ տանում։
Պարոն նախարար, մենք Ձեզ ճանաչում և հարգում ենք նախևառաջ պարոն Հայրապետյանի շնորհիվ, լիովին վստահում ենք նրան և հետևաբար հավատացել ենք նաև Ձեզ։ Համոզված ենք նաև, որ միայն իմաստուն մարդիկ են ունակ վերանայել սեփական որոշումները։ Խնդրում ենք մի՛ կոտրեք մեզ, մեր հիասթափությունը շատ մեծ է լինելու, լսե՛ք մեր ձայնը, ընդունեք, որ բոլորի մոտ են նման խնդիրներ բացահայտվելու և հետ բերեք Ռ. Հայրապետյանին։ Մենք մեծ հույս ունենք, որ պարոն Հայրապետյանը դեռևս վերջնականապես հիասթափված չէ, և կհամաձայնվի հետ վերադառնալ։
Խնդրում ենք նաև բավարարվել ուղարկվող այս մի քանի փաստերով, որպեսզի մենք ստիպված չլինենք շարունակել այս տհաճ գործը և պարզապես վառենք ու դեն նետենք մնացած բոլոր փաստերը՝ ավելի չվնասելով տիկին Գալոյանին», - ասված է հայտարարության մեջ։
Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ներկայացուցիչների հետ քննարկվել է համագործակցության հեռանկարը
Համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի խանգարում. Գերմանիայի նախագահ
Պատերազմի ժամանակն ավարտվել է, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու խնդիր ունենք Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահ
Բացահայտվել է 680 գրամ ոսկյա զարդերի, 2150 ԱՄՆ դոլարի և 395 հազար դրամի գողությունը. կան ձերբակալվածներ
Մարին Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման. նա չի կարող մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գերմանիայի առաջին տիկնոջ հետ հանդիպումից
Անառարկելի արձանագրում. ՀՀ ընդդիմությունը «Ալիևի միջոցով» վաստակում է իր «հանապազօրյա հացը»
Զառիթափի խաչմերուկում մեքենաներ են բախվել. 1 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ
Ստացվում է՝ Գյումրիում թիվ 1 ընդդիմությունը Կոմունիստական կուսակցությունն է. Թունյան
Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ տեսանյութ
Ի պատիվ Գերմանիայի նախագահի, Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ. ինչ ընդգծումներ են արվել
Հաշվետվություն
Բաքուն փորձում է ՀՀ-ին տանել իր խաղի դաշտ, պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին. Հովհաննիսյան. տեսանյութ
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է Արմավիրում. երբ և ինչպես մասնակցել
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած «Starmus» թիմի
ՌԴ-ն պատրաստվում է նոր ռազմավարական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ
Կիև են ժամանել խորհրդարանական ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից
Խաղաղության պայմանագիրը ստորագրելու ՀՀ դիրքորոշման փոխադարձմամբ հնարավոր է հասնել կարևոր հանգրվանի. Միրզոյան
Անդրադարձ է արվել Հարավային Կովկասի վերջին զարգացումներին. հանդիպել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Սարկոզին
Լոռու գետերի խնդրահարույց հատվածներում հրատապ կարգով հուների մաքրման հակահեղեղային միջոցառում է իրականացվում
Վարդան Ղուկասյանն արձագանքել է Մարտուն Գրիգորյանին
Ռեստորաններից մեկի մոտ վիճաբանել, դանակահարել են. մանրամասներ Չարենցավանում 21-ամյա տղայի սպանության դեպքից
Իդրամն արդեն Yerevan City-ում է
Քանի դեռ անհետ կորածի դին չի հայտնաբերվել, պարտավոր ենք փնտրել ողջերի մեջ, ծնողների հետ համաձայն եմ. Քոչարյան
Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է՝ առաջինը Եվրոպական միության երկրների շարքում. նախագահ
Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ
Արման Եղոյանը ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման
Անչափ ուրախ էի Երևանում հյուրընկալել Գերմանիայի առաջին տիկնոջը՝ իմ լավ բարեկամ Էլկե Բուդենբենդերին. Հակոբյան
Ժողովուրդը ՔՊ-ից չի հիասթափվել, 2026-ին մենք վստահ ենք, որ հաղթելու ենք ընտրություններում. Նարեկ Մկրտչյան
Որոշում եմ կայացրել՝ մայր լինեմ, և դա իմ ամենաճիշտ որոշումն էր. Մաշան՝ որդուն միայնակ մեծացնելու մասին
Ինչ վիճաբանություն է եղել անհետ կորածների ծնողների և պատգամավորի միջև. Գեղամ Նազարյանը պարզաբանել է
Գերմանիան աջակցում է խաղաղության օրակարգին. Կառավարությունում հյուրընկալվել են նախագահ Շտայնմայերն ու տիկինը
Անճշտությունների պատճառով Գյումրու մի քանի տեղամասում վերահաշվարկ կիրականացվի
Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյանը՝ Գյումրու ընտրությունների մասին
ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել
Եկեղեցու մեջ կգնդակահարեմ էդ քահանային, բարձրաձայն ասում եմ․ Վարդան Ղուկասյանը՝ ԼԳԲՏ քարոզչության մասին
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե հունվարից մինչև օրս քանի քաղաքացի է հետ ստացել սոցիալական կրեդիտ
Շնորհավորում եմ Վոլոդյա Գրիգորյանին և իր թիմին. Դավիթ Մինասյան
Երեկվա ընտրությունը փաստում է մեր երկրում ժողովրդավարության առկայությունը. Գալյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT