Երևան
12 °C
Այսօր Գյումրիում առաջին անգամ նոր ձեւաչափով եզակի հավաք է կայացել: Մեկ հարկի տակ, մեկ նպատակով եւ հանուն Հայաստանի բարօրության ու առաջընթացի հավաքվել են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարությունների ներկայացուցիչները, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարներն ու Հայաստանի մարզպետները: Մինչ այցի բուն նպատակին անցնելը, Գյումրի ժամանած պատվիրակությունը Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված 88-ի երկրաշարժի զոհեր հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ է խոնարհել: 
Այնուհետ «Էմիլի արեգակ»-ում մեկնարկել է աշխատանքային հանդիպումը, որին մասնակցել է նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Այս հանդիպման նպատակը մեկն է. յուրաքանչյուր մարզպետ ներկաներին պատմում է իր մարզի առանձնահատկությունների, հնարավոր զարգացման հեռանկարների մասին եւ հստակ ծրագրեր առաջարկում: Այդ ծրագրերը դեսպաններն ու հյուպատոսները պետք է կարողանան իրենց հետ տանել այն երկրներ, որտեղ նշանակված են որպես Հայաստանի ներկայացուցիչներ, որպեսզի ծրագրերի իրականացման հնարավոր ելքերը գտնվեն:
«Դիվանագիտական կորպուսը մասնավոր սեկտոր չէ, բայց ունի այն ներուժը օգտագործելու միջպետական հարաբերություններն ու հարթակները, որոնք անմիջական դերակատարներին կարող են միմյանց առավել մոտեցնել եւ համագործակցություն ստեղծել: Այսինքն ձեւաչափերը բավական շատ են միջպետական ծրագրերի միջոցով: Այս շաբաթվա ընթացքում մենք անցկացնում ենք մեր դիվանագիտական կորպուսի հավաքը եւ այսօրվա քննարկումները որպես անմիջական գործառույթ մեր ներսում անմիջական երկխոսության հնարավորություն կստեղծի, եւ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցիչներին հնարավորություն կտա ավելի ամրապնդել ունեցած պատկերացումները, թե ինչ է ներքին գերակայությունը: Մեր աշխատանքը վերաբերում է ազգային նպատակներին, որի մեջ մտնում է պետության զարգացումը, եւ ՀՀ մարզերի զարգացման օրակարգը պետական գերակայություն է: Հիմա մենք անմիջական շփում ենք ապահովել, բոլոր մարզերի մարզպետներն են այստեղ, կներկայացնեն իրենց մարզերին առնչվող ծրագրերը, դեսպաններն էլ կսկսեն տեղայնացնել, թե որ ծրագրերի համար ինչպիսի երկխոսության մեջ են մտնելու մեր գործընկեր պետությունների հետ, եւ ինչ նոր գաղափարների վրա մենք կարող ենք կառուցել այդպիսի անմիջական ծրագրեր»:
Արտգործնախարարն ասաց այնպես չէ, որ դեսպաններն ու հյուպատոսությունների ներկայացուցիչներն անտեղյակ են ներկայացվող ծրագրերից, սակայն այս հավաքը հնարավորություն է տալու դրանց մասին անմիջապես լսել իրականացնողներից: Յուրաքանչյուր դեսպան հավաքից կարճ ժամանակ անց ներկայացնելու է այն ծրագիրն ու գաղափարը, որը հնարավոր է իր երկրի կողմից ընթացք ստանա: Հայաստանի նկատմամբ հետաքրքրություններ ունեն ՌԴ-ն, Հնդկաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, եվրոպական երկրները: «Գիտեք, որ արտաքին ծառայությունն աշխատում է բազմաթիվ ուղղություններով: Մեր պահանջն է աշխատել արդյունքի վրա, աշխատել ինքնավստահ, օգտագործել այն ամբողջ վստահությունը, որը ձեւավորված է մեր երկրում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, ակնկալում են, որ այս հանդիպումից հետո ավելի սերտ կապ են ձեւավորվելու եւ մեծանալու է ներդրումների թիվը: «Մենք նախկինում նման կապ չենք ունեցել: Դիվանագետն, իրականում, բիզնեսով զբաղվելու խնդիր չունի: Նա պետք է ապահովի այդ կապը, որը մենք փնտրում ենք: Սպասելիքները շատ մեծ են, եւ կարծում եմ մեր նպատակին կհասնենք: Մենք շեշտը դրեցինք ներդրման վրա, սակայն այս ֆորմատը շատ ավելի ընդգրկուն է: Մենք այստեղ լուծում ենք տարբեր երկրների հետ միջհամայնքային, միջմարզային կապերի, փորձի փոխանակման հնարավորություններ: Այսինքն հարցեր, որոնք օրակարգային են: Այսօր հնչեցվելու են կոնկրետ ծրագրեր, որոնց մեր դիվանագետներն ավելի մեծ ուշադրություն կներկայացնեն դրանք կներկայացնեն իրենց գտնվելու վայրերում: Կարծում եմ նմանատիպ հավաքները ամենամյա պետք է լինեն, որ կառավարությունն իր տարբեր ուղղություններով կարողանա ցույց տալ, թե ինչ նպատակ ունի առաջիկա տարում կարճաժամկետ, եւ առաջիկա տարիներին երկարաժամկետ առումով: Սա պետք է լինի մեկ ընդհանուր օրակարգ, որովետեւ մենք մեկ խնդիր ենք լուծում: Դա Հայաստանի զարգացումն ապահովելն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սուրեն Պապիկյանը:
«Այսօր Գյումրու համար պատական օր է, որովհետեւ երբեք չէր եղել, որ դիվանագետներն ու մարզպետները լինեին այստեղ եւ ցանկանային քննարկել այնպիսի խնդիրներ, որոնց լուծումներն անհրաժեշտ են մեր քաղաքների ու մարզերի զարգացման համար: Բարով եք եկել մեր պատմական քաղաք, որը բավական լուրջ քայլերով զարգանում է»,-ներկաներին ողջունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ասաց, իր մտահոգությունը Գյումրին է, որն ունի շատ լուրջ խնդիրներ, որոնք պետք է ճիշտ ներկայացվեն, որ տարբեր ծրագրերի միջոցով հնարավորություն լինի ապահովել քաղաքի զարգացումը: «Մեր տեսլականն այն է, որ ունենանք համապատասխան միջավայր, որ Գյումրին որպես մշակութային մայրաքաղաք եւ սպորտի մայրաքաղաք կարողանանք զարգացնել եւ ունենալ տուրիզմի զարգացում մեր քաղաքում: Սրանք շատ կարեւոր է եւ անհրաժեշտ է ունենալ համապատասխան ծառայություններ, ուստի խնդրում եմ, որ բոլորդ աջակից լինեք Գյումրիում նման ծրագրերի իրականացման համար»,-ասաց Սամվել Բալասանյանը:
Քաղաքապետից հետո Շիրակի մարզը ներկայացրել է Տիգրան Պետրոսյանն ու ըստ հերթականության խոսել են նաեւ մյուս մարզպետները եւս: Թե որ մարզի համար հատկապես ի՞նչ ծրագիր են քննարկել, պարզ կդառնա առաջիկայում: Հանդիպման այդ հատվածը ԶԼՄ-ների համար փակ էր:


Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT