Երևան
12 °C
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին քիչ առաջ կալանավորելու որոշում է կայացվել: Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ընթացող քննությունը ձեւական քննություն է եղել՝ որոշումն անպայման բողոքարկվելու է.
«Որեւէ հակափաստարկ անհնար էր ներկայացնել, մենք հույս ունեինք, որ դատարաններն արդեն ավելի օբյեկտիվ են աշխատում, բայց, փաստորեն, այս 3 օրերի դատաքննությունն ընդամենը ձեւական բնույթ էր կրում, որովհետեւ առհասարակ նշանակություն չուներ, թե կողմերը ինչ հիմնավոր փաստարկ էին ներկայացնում եւ հակառակ կողմն ինչ հակափաստարկն էր ներկայացնում:
Առհասարակ կալանավորումն ամենախիստ սահմանափակման միջոցն է: Ինչո՞ւ են կալանավորում, որովհետեւ վախենում են, որ կարող է մեղադրյալը թաքնվել, փախչել: 6 ամիս շարունակ Գագիկ Խաչատրյանը ստորագրությամբ ազատ արձակման գրություն է ունեցել (ՀՔԾ-ում քննվող քրեական գորի շրջանակում): Այսքան ժամանակ դատարանը մտավախություն չուներ եւ հանկարծ ունեցավ, որ կարող է մեղադրյալը թաքնվե՞լ, այսքան ժամանակ որ չի թաքնվել, հիմա՞ պետք է թաքնվեր: Էդ մարդն անգամ Երեւանից հասել է Ծաղկաձոր, մասնակցել խուզարկություններին, եթե փախչելու մտադրություն ունենար, չէր անի: Էլ չասեմ, որ այդ օրը առավոտից կալանավորելու որոշման մասին տեղյակ ենք եղել, հիմա այն, ինչ ներկայացվում է, ընդհանրապես կապ չունի դատաքննության հետ: Մեր փաստարկներից որեւէ մեկին անդրադարձ չի եղել, որովհետեւ չեն կարողացել հերքել, բայց դատարանը կայացրեց այն որոշումը, որը կայացրեց»,-ասաց պաշտպանը:
Երեմ Սարգսյանը նաեւ հայտնեց, որ պաշտոնավարման ընթացքում Գագիկ Խաչատրյանի կողմից գույքի իրացման խախտումների մասին է խոսվում.
«Մենք առարկայորեն հիմնավորեցինք մանրամասն, որ նման խախտում չի եղել, իսկ եթե անգամ ամենացածր օղակի աշխատողների կողմից նման խախտում է եղել, Գագիկ Խաչատրյանը դրա հետ որեւէ կապ չի ունեցել: Այն, ինչ ներկայացվել էր որպես մեղադրանք, ցանկացած հիմնարկի ղեկավարի կարելի է ներկայացնել՝ ասելով դու եթե ղեկավարել ես, դու պետք է իմանաս, թե ինչ է եղել»:
Պաշտպանի խոսքով՝ ինքն ապշած է դատարանի կայացրած որոշումից եւ ընթացած դատաքննությունից.
«Ինձ թվում էր, թե դատարաններն ավելի արդար եւ անկողմնակալ պետք է դարձած լինեին: Դատարանն անում է այն, ինչ ակնկալում են իրենից: Էս պահին մի բան կֆիքսեմ հստակ՝ դատարանի որոշման մեջ բացակայում են հիմնավորումները, թե ինչի համար է Գագիկ Խաչատրյանը կալանավորվել: Ես պնդում եմ, որ մեր փաստերն ավելի հիմնավոր են ու դատարանն անգամ չի կարողացել դրանք հերքել, այլապես այլ որոշում կկայացներ»:
Լրագրողների հարցին ի պատասխան, թե կա՞, արդյոք, քաղաքական ենթատեքստ կալանավորման որոշման հետեւում, Երեմ Սարգսյանն ասաց.
«3 օր ծանրաբեռնված ու առանց դադարի աշխատել ենք, անգամ գիշերները, փաստաբանական խմբի մյուս անդամների հետ կքննարկենք եւ կհասկանանք, թե կա՞ արդյոք որոշման հետեւում քաղաքական ենթատեքստ: Մենք անպայման կբողոքարկենք դատարանի որոշումը եւ հույս ունեմ կհասնենք արդար դատաքննության»:
Հիշեցնենք, այսօր ավելի վաղ կալանավորվել էր նաեւ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը:
Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: Իսկ Կարեն Խաչատրյանը՝ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար։ Ազգային անվտանգության ծառայությունը Խաչատրյանին, ինչպես նաեւ նրա եղբորորդուն ձերբակալել էր օգոստոսի 27-ի երեկոյան: Նույն օրն ավելի վաղ Խաչատրյաններին պատկանող տարածքներում խուզարկություններ էին կատարվել:
Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT