Վարդան Արամյանը կկրճատի՞ Գագիկ Խաչատրյանի շռայլ ծախսերը

Բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Արամ Հարությունյանը պետության հաշվին ահռելի գումարներ է աշխատում տարիներ առաջ սեփականացրած մի տարածքի հաշվին:

Դա Երեւանի կենտրոնում, գրեթե Հանրապետության հրապարակում՝ Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ընկերության տարածքն է, որը նա վարձակալության է տալիս տարբեր՝ այդ թվում եւ պետական կառույցներին ու մեծ եկամուտներ ստանում: Օրինակ, միայն  2016թ. Ֆինանսների նախարարությունը պետական բյուջեից 127,2 մլն դրամ է հատկացնում այդ շենքում 2150 քմ տարածքի վարձակալման համար: Այդ տարածքում  են տեղակայված այդ նախարարության որոշ ստորաբաժանումներ: Վարձակալությամբ այնտեղ տարածքներ է զբաղեցնում նաեւ Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը: Ընդ որում, որոշ տեղեկությունների համաձայն, ֆիննախի համար իր շենքում նեղվածություն է առաջացել հատկապես նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի օրոք, երբ նա իր մեծաքանակ թիկնապահների եւ օգնականների համար նախարարության շենքում տարածքներ է ազատել: Իսկ հիմա, երբ նոր կառավարությունն ու ֆինանսների նոր նախարար Վարդան Արամյանը արդյունավետ կառավարման եւ նպատակային ծախսերի քաղաքականության մասին են հայտարարում, մենք փորձեցինք վերջինից պարզել, թե արդյոք վերանայվելո՞ւ են այս եւ նման այլ շռայլումները:

- Պրն. Արամյան, տեղյա՞կ եք, որ ձեր ղեկավարած նախարարությունը տարածքներ վարձակալելու համար մեծ գումարներ է վճարում Ա. Հարությունյանին: Փոխարենը, ըստ որոշ տեղեկությունների, նախարարության շենքում հարմարավետ սենյակներ էին հատկացվել Գագիկ Խաչատրյանի թիկնապահներին:

- Այո, տեղի խնդիր կա, բայց ես դեռ չեմ հասցրել ամբողջությամբ ծանոթանալ դրան: Ընդամենը գիտեմ, որ այդ շենքում են տեղակայված մեր որոշ ստորաբաժանումներ: Բայց դուք ինձանից պահանջում եք մեկնաբանել իմ նախորդի աշխատանքը, մինչդեռ ես կարծում եմ, որ մենք պետք է խոսենք համակարգերի գործունեության մասին: Ճիշտ չի, որ ես անդրադառնամ իմ նախորդի աշխատանքին:

- Բայց չէ՞ որ այդ ծախսը բյուջեից մեծ գումար է տանում: Եթե այդ եւ նման այլ խնդիրներին չանդրադառնաք, կնշանակի, որ շարունակելու եք ձեր նախորդի քաղաքականությունը:

- Բայց դրա համար էլ ես կխոսեմ համակարգից, թե ինչպես անել, որ յուրաքանչյուր միավոր գումարն ավելի արդյունավետ ծախսվի, քանի որ դա հարկատուների վճարած փողն է: Ես նաեւ խոստացել եմ, որ պետական գնումների եւ բյուջետային ծրագրավորման գործիքակազմի միջոցով պետք է այդ ամենը կանոնակարգվի: Հիմա եթե դուք սպասում եք, որ ասեմ, թե Գ. Խաչատրյանը լավ է արել կամ վատ է արել, ես դա չեմ անի:

- Ես չեմ ասում գնահատեք, ես ձեզ հարցնում եմ, կկրճատե՞ք բյուջեի հաշվին գերատեսչությունների  նման շռայլ ծախսերը:

- Բայց դա է դուրս գալիս: Ես պատրաստվում եմ ամեն ինչ անել, որ հարկատուները վստահ լինեն, որ իրենց վճարած գումարները նպատակային են ծախսվում: Միեւնույն ժամանակ յուրաքանչյուր աշխատող պետք է իր աշխատանքը կատարի հարմարավետ պայմաններում: Եթե 10 քմ սենյակում նստեն ութ հոգի, ապա այդ նեղվածությունը բացասաբար է ազդելու նրանց հոգեբանության, նրանց աշխատանքի արդյունավետության, արտադրողականության վրա: Եվ ի վերջո ազդելու է նաեւ տնտեսության վրա: Եթե ես տեսնեմ, որ նման խնդիր կա, ես այդ կրճատումներին չեմ գնա: Ընդհանրապես, պետական համակարգի աշխատողները պետք է իրենց աշխատանքից հաճույք ստանան: Կարեւորը այն չէ, թե որքան գումար եւ որտեղ է գնում, կարեւորն այն է, թե արդյոք այդ գումարները նպատակայի՞ն են ծախսվում:

- Դուք հարմարավետությունից եք խոսում, բայց երբ ձմռանը պետական գերատեսչություն ու, հատկապես, ֆինանսների նախարարություն այցելելու առիթ է եղել, հաճախ նկատելի է եղել, որ ի հեճուկս դրսի ցրտի, ներսում այնքան շոգ է, որ պատուհան են բացում: Հարմարավետության եւ աշխատանքի արդյունավետության բարձրացմա՞ն համար են նման պայմաններ ստեղծվում, թե՞ սա ընդամենը պետական միջոցների շռայլման, ոչ բարեխիղճ օգտագործման արդյունք է: Եվ արժի արդյո՞ք այս դեպքում էլ որոշակի խնայողություն անել, չէ՞ որ Հայաստանը դեռ Սինգապուր չի դարձել:

- Մենք մեզանից ենք սկսելու: Իմիջիայլոց, ձեր ասածը ինձ հիշեցրեց Ուկրաինայի դեպքը, որտեղ ձմեռները պատուհանները բացում են, հետո դժգոհում, թե ՌԴ գազը չի բավարարում: Կար Համաշխարհային բանկի մեծ վերլուծություն, որ այդ երկրում նոր ներդրումների միջոցով կարող էին կառավարել այդ ռիսկը եւ  քչացնել իրենց ծախսերը: Իսկ իմ՝ որպես ֆինանսների նախարարի գործառույթն այն է, որ կարողանամ այնպիսի համակարգեր ստեղծել, որ գումարները նպատակային ծախսվեն: Մենք ստեղծելու ենք համապատասխան հարթակներ, որ հանրությունից մեր աշխատանքն արդյունավետ դարձնելու ազդակներ ստանանք:

- Այդ հարթակներից մեկը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանն է, որտեղ վերջին անգամ որպես հանրությունից եկող ազդակ՝ հնչեց թոշակները բարձրացնելու մասին հարցը: Ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին, որ պետական կառավարման համակարգում գոյություն ունեցող չարաշահումները, ոչ արդյունավետ ծախսերը, տարեկան մոտ 700 մլն դոլար անօրինական կապիտալի արտահոսքը կանխելու արդյունքում հնարավոր է բարձրացնել կենսաթոշակները:

- 2017 թ. բյուջեն պլանավորում ենք 1 տրիլիոն 360 մլրդ դրամ, որի մեջ 700 մլն դոլար այնտեղ ահռելի մեծ գումար է կազմում: Ես չգիտեմ, թե Լեւոն Զուրաբյանն այդ ինչ թիվ հնչեցրեց: Մենք այդ հարցը կուսումնասիրենք ու կներկայացնենք պատասխանը:

- Հիշո՞ւմ եք 2012թ. Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի այն հայտարարությունը, թե մեր բյուջեի մոտ 70 տոկոսը կոռուպցիոն ռիսկի տակ է: Նա էլ գրեթե նույն բանն էր ասում: Ի վերջո, Սերժ Սարգսյանն էր հայտարարել, թե պետք է ատկատներին վերջ տալ:

- Այո, բայց հարցը չափի մեջ է: Պետք է նայել բյուջեի բաշխվածությունը: Բյուջեի մեջ 700 մլն դոլար ատկատնե՞ր: Կներեք, ես այդ թվին չեմ հավատում: Այլ բան է, որ ծախսերի արդյունավետության բարձրացման խնդիր կա: Վարչապետը տվել է այդ հանձնարարությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4211 դիտում

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ