Երևան
12 °C
Սեպտեմբերի 1-ին Լեհաստանում մեկնարկել են Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի 80-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները: Դրանց մեկնարկը տրվել է Վարշավայում: Լեհաստանի մայրաքաղաքում միջոցառմանը մասնակցել են եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ, որոնց թվում՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, կանցլեր Անգելա Մերկելը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եւ այլոք:
Հետաքրքրական է, որ միջոցառմանը ներկա չէր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ ԱՄՆ-ը Վարշավայում ներկայացնում էր փոխնախագահ Մայք Փենսը: Նախապես սպասվում էր, որ Միացյալ Նահանգների պատվիրակությունը կգլխավորի նախագահ Դոնալդ Թրամփն, սակայն նա չեղարկել էր այցը՝ պատճառաբանելով Ֆլորիդայի ափերին մոտեցող փոթորիկի շուրջ ստեղծված իրավիճակն անձամբ վերահսկելու անհրաժեշտությամբ: Հետագայում պարզվեց սակայն, որ սեպտեմբերի 1-ի նախօրեին Թրամփը մեկնել է Վիրջինիայի Սթեռլինգ քաղաք՝ սեփական ակումբում գոլֆ խաղալու:
Ի տարբերություն ԱՄՆ նախագահի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անգամ հրավիրած չէր 80-ամյակի միջոցառումներին: Ռուսաստանի նկատմամբ նման վերաբերմունքը քննադատության է արժանացել ոչ միայն ՌԴ-ում, այլեւ Եվրոպայում եւ հենց Լեհաստանում: Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան նշել է, որ նման վերաբերմունքով իր երկիրը «միայն ավելի է վատացնում առանց այդ էլ վատ հարաբերությունները» եւ որ «Պուտինը սեպտեմբերի 1-ին պետք է լիներ Վարշավայում եւ լսեր, թե ինչպես են վիրավորել ու թալանել լեհերին»:
Հետաքրքրական է նաեւ, որ ՌԴ նախագահին չհրավիրելու լուրերի ֆոնին հայտնի դարձավ, որ ոչ սեպտեմբերի 1-ի միջոցառմանը, ոչ էլ սեպտեմբերի 3-ից 5-ը կայանալիք 29-րդ միջազգային տնտեսական ֆորումին չեն մեկնելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Պաշտոնական Մինսկից մեկնաբանություններ չկան, իսկ հայկական կողմն այս քայլը մեկնաբանել է որպես «ինքնիշխանության արտահայտություն»։
«Մենք չենք մերժել։ Վարչապետն ունի իր այցերի ծրագիրը, որը եւ իրականացնում է, եւ նաեւ ունի ներքին քաղաքականության իր գերակայությունները։ Երբ մենք համադրում էինք, մեզ պետք էր պարզապես գտնել՝ ինչպես վարվել բազմաթիվ հարցերում, որոնք առնչվում են այցերին, արտաքին քաղաքականությանը եւ ներքին գերակայություններին։ Սրանից ելնելով է, որ մենք այսպես վարվեցինք», - օգոստոսի 29-ին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ սա նաեւ սկզբունքային ու զգայուն հարց է:
Արտաքին գերատեսչության ղեկավարի մեկնաբանությունը տրամաբանական է եւ համահունչ է նախորդ շաբաթ դեսպանների ամենամյա համաժողովին նրա հնչեցրած ՝ Հայաստանի արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքներից մեկին՝ ինքնիշխանությանը: Ըստ դրա պետք է առաջնորդվել նախեւառաջ Հայաստանի պետական շահերով, որպիսիք այս միջոցառումների ընթացքում ակնհայտ չէին:
Իհարկե, նման միջոցառումներից հնարավոր է որոշակի օգուտներ քաղել, առնվազն նոր քաղաքական շփումների եւ մտքերի փոխանակության տեսքով, սակայն ոչ այս գնով: Բանն այն է, որ Լեհաստանը հստակ քաղաքական երանգավորում է տվել միջոցառմանը: Միջոցառումներին հրավիրված էին ԵՄ, ՆԱՏՕ եւ Արեւելյան գործընկերության երկրները, այսինքն որեւէ տրամաբանական կապ Երկրորդ համաշխարայինի իրադարձությունների հետ չկար: Այլ կերպ ասած, եթե ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի հետ մեկտեղ հրավիրված չլինեին նաեւ մյուս դաշնակիցները՝ դա թեեւ անհասկանալի կլիներ, բայց հստակ չափորոշիչ կունենար՝ նացիզմին հաղթած երկրները չեն հրավիրվել միջոցառմանը: Սակայն առավել տրամաբանական կլիներ հրավիրել Ռուսաստանին եւ հերթական անգամ ներկայացնել սեփական տեսակետը, համաձայն որի ԽՍՀՄ-ը նացիստական Գերմանիայից ոչ պակաս ագրեսոր է, քանի որ 1939թ. սեպտեմբերին Վերմախտի ուժերին ընդառաջ Լեհաստանի արեւելքից շարժվում էր Կարմիր բանակը: Նման մոտեցմամբ անտրամաբանական է թվում նաեւ Ուկրաինային եւ Բելառուսին հրավիրելը՝ չէ՞ որ Լեհաստանից գրավված տարածքները բաժանվել էին հենց այս երկրների միջեւ:
Ինչեւէ, փաստն այն է, որ Գերմանիան ներկայացված էր նախագահի եւ կանցլերի մակարդակով, իսկ Ռուսաստանն անգամ հրավիրված չէր: Ըստ էության, Լեհաստանի համար սա ընդամենը ներկա եւ հնարավոր համախոհներով հավաքվելու առիթ էր, որը սակայն, դատելով Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահների, ինչպես նաեւ Միացյալ Թագավորության վարչապետի բացակայությունից՝ տապալվեց: Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա նման քաղաքական երանգավորում ստացած միջոցառմանը մասնակցելն առնվազն ոչ միանշանակ հետեւանքներ կարող էր ունենալ դաշնակիցների հետ հարաբերություններում, առավել եւս այն պայմաններում, երբ հստակ չէ, թե ինչով այն կարող է օգտակար լինել Հայաստանին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT