Երևան
12 °C
Օպերային թատրոնը դեռեւս պատասխան չի ստացել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից: Թատրոնը ամիսներ առաջ բողոքարկել էր ԿԳՄՍ-ի մայիսի 31-ի երկու հրամանները, որոնցով պահանջվում է աշխատանքում վերականգնել Օպերային թատրոնի իրավաբանական բաժնի նախկին պետ Քրիստինե Նաղդալյանին եւ բալետի պարող Բորիս Էմինյանին:
Օպերային թատրոնի տնօրենի ԺՊ Կարինե Կիրակոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ մշակույթի նախարարությունը, խախտելով օրենքի պահանջները, մշտապես, առանց իրավական հիմքի ու առանց որեւէ վարչական կամ իրավական ակտ ընդունելու՝ պահանջել է աշխատանքում վերականգնել Քրիստինե Նաղդալյանին եւ Բորիս Էմինյանին: Այժմ, երբ թատրոնի տնօրինությունը բողոքարկել է որոշումը, որով պահանջվում է վերականգնել հաստիքացուցակում գոյություն չունեցող աշխատանքը, նախարարությունը լուռ է:
Կարինե Կիրակոսյանի խոսքով՝ տարիներ առաջ, երբ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ազատվել է հինգ փոխտնօրեններից, աշխատանքից հեռացրել է նաեւ Քրիստինե Նաղդալյանին: 2017 թվականի հոկտեմբերին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը որոշել է լուծարել իրավաբանական բաժինը, որի պետը Քրիստինե Նաղդալյանն է եղել:
ԿԳՄՍ-ից մեզ հայտնում են, որ Օպերային թատրոնից հրաժարվում են կատարել պահանջը՝ պատճառաբանելով, թե իբր աշխատանքային հարաբերությունների մեջ գործատուն՝ այս դեպքում նախարարությունը, իրավունք չունի միջամտել, բայց դա այդպես չէ: Նախարարությունն ունի լիարժեք վերահսկողություն իրականացնելու իրավունք:
Օպերային թատրոնում Քրիստինե Նաղդալյանի զբաղեցրած պաշտոնը՝ իրավաբանական վարչության նախկին պետի հաստիքը, վերացված է, որի մասին թերեւս տեղյակ էլ չեն մշակույթի նախարարությունում: Օպերային թատրոնի աշխատակիցները չեն բացառում, որ վերը նշված հանձնարարությունները մշակվել են Քրիստինե Նաղդալյանի ամուսնու՝ Արտակ Գեւորգյանի ենթակայության տակ գտնվող իրավաբանական վարչության կողմից:
Ավելի վաղ Օպերային թատրոնի իրավաբանական բաժնի նախկին պետ Քրիստինե Նաղդալյանը մեր զրույցում վստահեցրել էր, որ իրեն ժամանակին ապօրինի կերպով են աշխատանքից ազատել, իսկ հիմա մշակույթի նախարարության միջոցով վերականգնվելուց հետո, թատրոնի անձնակազմից որոշ մարդիկ իր անվան շուրջ կեղծ լուրեր են տարածում:
«Կոնստանտին Օրբելյանն անգամ ինձ չէր ճանաչում, որովհետեւ այնտեղ փաստացի որոշումներ կայացնողը միշտ էլ եղել է Կարինե Կիրակոսյանը: Ինձ կրճատեցին՝ ասելով, որ ՊՈԱԿ-ն իրավական դաշտում ծառայություն մատուցելու կարիք չունի, բայց ազատվելուս օրն արդեն Կարինե Կիրակոսյանն իրավաբանի պատրաստի հրավեր ուներ, եւ մի քանի ամիս անց նա աշխատանքի հրավիրեց իր վաղեմի ծանոթ, իրավաբան Գեւորգ Մալխասյանին»,-ավելի վաղ ասել էր Քրիստինե Նաղդալյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT