Մխիթարյանը վերջին պահին  է իմացել, որ «Ռոմա» է տեղափոխվում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վերջին պահին է իմացել, որ «Արսենալից» տեղափոխվում է «Ռոմա»: Այս մասին նա նշեց այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Եվրո 2020-ի ընտրական փուլի Իտալիայի դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա «գայլերի» հետ պայմանագիր կնքեց տրանսֆերային պատուհանի վերջին օրը՝ սեպտեմբեր 2-ին: Նշում է, որ տեղափոխության մասին տեղեկացել է նախօրեին կայացած Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի «Թոթենհեմի» դեմ խաղից հետո:

- Հենրի՛խ, ինչպես գիտենք, տեղափոխվեցիր «Ռոմա»: Վերջի՞ն օրն ես իմացել տեղափոխույան մասին, թե՞ ավելի վաղուց էր քննարկվում:

- Ամեն ինչ տեղի է ունեցել վերջին օրը՝ հենց «Թոթենհեմի» դեմ խաղից հետո: Զանգ ստացա գործակալիցս եւ տեղեկացա, որ մյուս օրը պետք է մեկնեմ Հռոմ եւ բուժզննւմ անցնեմ ակումբի համար եւ արդեն պայմանագիր ստորագրեմ: Կարծում եմ՝ շատ լավ հնարավորություն է ինձ համար, քանի որ «Արսենալում» շատ հանդիպումներ չէի անցկացում: Որոշեցի տեղափոխվել մի թիմ, որտեղ մարզիչն ավելի վստահ կլինի եւ ավելի շատ կօգտագործի իմ որակները: Այդ իսկ պատճառով որոշեցի տեղափոխվել Հռոմ: Շնորհակալություն կհայտնեմ, եթե… եկեք ավելի շատ կենտրոնանանք ազգային հավաքականի խաղի վրա, խաղից հետո հնարավոր կլինի պատասխանել նաեւ Հռոմ տեղափոխույան մասին հարցերին:

- Խաղացել ես Իտալիայի դեմ Հայաստանի նախորդ հանդիպումներում: Ի՞նչ փոփոխություններ ես նկատել մրցակցի մոտ եւ ի՞նչ կասես ուժեղ եւ ույլ կողմերի մասին:

- Փոփոխությունները մեծ են, իհարկե, որովհետեւ այդ հանդիպումը, եթե չեմ սխալվում, տեղի է ունեցել 2012 թ.: Կազմն է փոխվել, մարզիչն է փոխվել, խաղային փիլիսոփայությունն է փոխվել: Չեմ կարող ասել, որ այդ ժամանակվա ազգային հավաքականը նման է այսօրվանին: Այս հավաքականն ավելի շատ է սիրում գնդակով խաղալ, քան 2012 թ. հավաքականը: Կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի վերահսկենք խաղը, նրանց չթողնենք օգտագործել իրենց լավագույն կողմերը, քանի որ գիտենք, որ Իտալիայի հավաքականը կարող է ցանկացած պահի պատժել: Դրա համար կփորձենք անել առավելագույնը եւ պատվով հանդես գալ:

- Իտալիայի հավաքականը 4 հաղթանակ է տարել: Ըստ քեզ՝ J խմբի մյուս թիմերից ակնհայտ ուժե՞ղ է, թե՞ առաջին տեղի համար պայքարը դեռ շարունակվում է:

- Ճիշտ է՝ 4 խաղում 4 հաղթանակ ունեն, կարելի է ասել՝ մեր խմբի ամենաուժեղ թիմն է, չեմ կարող համեմատել մյուս հավաքականների հետ, բայց մնացախներն էլ, նույնիսկ մենք կփորձենք պայքարել 2-րդ տեղի համար՝ գիտակցելով, որ մեր խմբում հեշտ մրցակիցներ չկան: Նույնիսկ Լիխտենշտեյնը կարող է միավորներ կորզել ցանկացած հավաքականից: Կփորձենք անել առավելագույնը եւ մրցակցել այդ հավաքականների հետ:

- Ինչպե՞ս կգնահատես մարզավիճակդ:

- Կարող եմ ասել, որ վաղը ավելի լավ կերեւա: Պատրաստ եմ 100%-ով: Ֆուտբոլը չեն խաղում միայն ոտքերով, խաղում են նաեւ ուղեղով: Եթե քո գլխում ստիպես, որ պետք է խաղաս 90 րոպե եւ ավելի, ապա ամեն ինչ հնարավոր է: Պետք է անես ամեն ինչ, որպեսզի տրամադրվես խաղալ ողջ խաղը եւ պատրաստ լինես ցանկացած պարագայում: Ճիշտ է՝ անցած մի քանի խաղերում 90 րոպե չեմ անցկացրել «Արսենալի» կազմում, բայց կարող եմ ասել, որ պատրաստ եմ, քանի որ մարզվել եմ ամբողջությամբ եւ արել եմ ավելին, քան հարկավոր էր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3995 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին