Ինչո՞ւ չէ, եթե Իտալիայի հետ ոչ-ոքի խաղանք, լավ արդյունք կլինի. Արմեն Գյուլբուդաղյանց

Հայաստանի ֆուտբոլի ագային հավաքականի համար Իտալիայի հետ ոչ-ոքի խաղալը լավ արդյունք կլինի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Եվրո 2020-ի ընտրական փուլի Իտալիայի դեմ հանդիպումից առաջ նշեց ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: Նա նշեց, որ, եթե իր խաղացողները կարողանան չեզոքացնել մրցակցի ուժղ կողմերը, լավ արդյունք կգրանցվի:

- Վերջին օրերի մարզումներից ի՞նչ տպավորություն եք ստացել: Կա՞ն ֆուտբոլիստներ, որոնք խնդիրներ ունեն: Նաեւ կխնդրեի խոսել մրցակցի ուժեղ կողմերի մասին:

- Մեր՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների՝ գրեթե բոլորի համար ուղեւորությունը մի քիչ երկար է եղել: 2 ինքնաթիռ են փոխել, հոգածություն կար, բայց հավատում եմ, որ այս 2 օրերի ընթացքում կկարողանան վերականգնվել: Արդեն վերականգնվել են: Իսկ ինչ վերաբերում է մրցակցին, բոլոր թիմերն էլ ունեն ուժեղ եւ թույլ կողմեր: Լավ ուումնասիրել ենք Իտալիայի հավաքականը: Հզոր թիմ է: Գիտենք, որ 2 կարեւոր ֆուտբոլիստները՝ Կյելինին եւ Ինսինյեն, վնասվածքներ ունեն, որոնց առողջություն եմ ցանկանում: Բայց Իտալիայի հավաքականն առանց իրենց հաղթել է այս 4 խաղերում: Միայն 3 ֆուտբոլիստ է, որ բոլոր 4 խաղերին մասնացել է, մնացածները փոխվել են:

- Վաղը խաղալու ենք մի թիմի դեմ, որտեղ ակտիվ սերնդափոխություն է ընթանում: Մեզ մոտ այդ գործընթացը ի՞նչ փուլում է:

- Իտալական ֆուտբոլի փիլիսոփայույունը փոխվել է հենց մանկապատանեկան ֆուտբոլից, եւ 17, 19, 21 տարեկանները մեծ արդյունքներ են գրանցում: Այո՛, Մանչինին սկսել է սերնդափոխությունը, բայց 3 ֆուտբոլիստ է, որ խաղում է Իտալիայի բարձրագույն խմբում հիմնական կազմում: Մեզ մոտ էլ սերնդափոխությունը կա: Տեսնում եք՝ 6-7 ֆուտբոլիստ մինչեւ 21-22 տարեկան արդեն մասնակցել են հավաքներին կամ խաղերին: Ունենք նաեւ երիտասարդական հավաքականից մի ֆուտբոլիստ, որ կարող էինք ընդգրկել, ուղղակի բարդ խաղեր ունեն Իռլանդիայի ու Իսլանդիայի դեմ, այնտեղ պետք է հիմնական կազմում լիներ, դա ավելի մեծ փորձ ու օգուտ կտար թիմին: Խոսքը 19 տարեկանների հավաքականի Երջանիկի Խուբասարյանի մասին է:

- Յուրա Մովսիսյանի նոր ակումբ տեղափոխվելու մասին տեղեկություններ չկան: Դուք որեւէ բան գիտե՞ք:

- Գիտեմ, որ փնտրուքների մեջ է: Դեռ ոչ մի վերջնական բան չկա: Վնասվածքից վերջանական ապաքինվել է:

- Ի՞նչ մարզավիճակում է Սարգիս Ադամյանը: «Հոֆենհայմի» կազմում ոչ մի խաղի չի մասնակցել: Միայն 2-րդ թիմի կազմում է հանդիպման մասնակցել:

-  Շատ լավ մարզավիճակում է: Այնտեղ շատ մեծ մրցակցություն է, 30 ֆուտբոլիստ պայքարում են հիմնական կազմի համար: Հավատում եմ, որ կստանա իր շանսը: Ճիշտ է՝ նա չի խաղացել հիմնական թիմի կազմում, բայց 2-րդում խաղացել է եւ գոլ է խփել:

- Երկրպագուները պահանջում են հաղթանակ: Արդյո՞ք Ձեզ համար որպես մարզչի կբավարարի նույնիսկ ոչ-ոքին:

- Չես կարող իմանալ հանդիպումն ինչ սցենարով կգնա, որ պատասխանես: Մենք կկենտրոնանք խաղի վրա: Եթե կարողանանք մեր խաղը խաղալ, չեզոքացնել Իտալիայի ուժեղ կողմերը, վստահ եմ, որ լավ արդյունք կգրանցվի: Ինչո՞ւ չէ, եթե ոչ-ոքի խաղանք, դա լավ արդյունք կլինի:

- Արդեն կողմնորոշվե՞լ եք՝ ով է խաղալու դարպասում եւ ի՞նչ վիճակում է Կառլեն Մկրտչյանը: Հայտարարվում էր, որ վնասվածք ունի:

- Կառլեն Մկրտչյանը վաղուց է ապաքինվել: Ինչ վերաբերում է դարպասապահներին, Արամ Հայրապետյանը Լիխենշտեյնի եւ Հունաստանի դեմ խաղերից առաջ էլ չէր խաղում, վնասվածք էր ստացել: Այնպես որ դեռ 1 օր ժամանակ ունենք, կմտածենք:

- Ինչո՞վ է պայմանավորված Գոռ Մալաքյանի եւ Արտյոմ Սիմոնյանի բացակայությունը՝ հաշվի առնելով, որ լավ մարզավիճաում են եւ եվրագավաթներում էլ բավականին շատ հանդիպումներ էին անցկացրել:

- Սիմոնյանը խաղում է ենթահարձակվողի դիրքում, այդտեղ հրավիրել ենք Հենրիխ Մխիթարյանին, Պետրոս Ավետիսյանի եւ Էրիկ Վարդանյանին: Մալաքյանը լավ մարզավիճակում է, նույնիսկ ուզում էինք հրավիրել: Գոռը մի խնդիր ունի, եթե լուծի այդ խնդիրը, դառնալու է հավաքականի ամենակարեւոր ֆուտբոլիստներից մեկը: Պետք է կարողանա իր էմոցիաները կարգավորել մանավանդ խաղի ժամանակ, որովհետեւ անընդհատ դեղին քարտ է ստանում:

- ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը մոտ 2 ամիս առաջ հույս էր հայտնել, որ Հայաստանն անպայման հաղթելու է Իտալիային: Արդո՞ք դա լարվածություն ավելացնում է: Ընդհանրապես թիմի մոտ տրամադրվածությունն ուժեղ մրցակցի դեմ հանդիպումից առաջ ինչպիսի՞ն է:

- 2 ամիս առաջ մեր ֆուտզալի թիմը խաղալու էր Իտալիայի դեմ: Պարոն Վանեցյանն ասաց, որ ՀՀ ֆուտզալի թիմը հաղթելու է: Քչերս էինք հավատում, բայց տեսանք, որ ՀՀ-ն հաղթեց: Լարվածություն չի առաջացնում: Մեր տղաները՝ բոլորը, պրոֆեսիոնալներ են: Կենտրոնացած ենք խաղի վրա:

- Անցած ասուլիսի ժամանակ խոսել էիք Անդրե Կալիզիրի եւ Նորբերտո Բրիասկո Բալեկյանի մասին: Նրանց վերաբերմունքը հավաքականի նկատմամբ գնահատել էիք որպես ոչ ճիշտ: Կալիզիրը ներողություն խնդրեց եւ հիմա հավաքականում է: Զրույց եղե՞լ է Բալեկյանի հետ եւ ի՞նչ կարծիք ունեք նրա հետ կապված հեռանկարի մասին:

- Չեմ ասել վատ է: Կալիզիրը 1 տարի առաջ էր հարսանիքը կազմակերպել, չէր կարող հետաձգել: Իսկ այն ժամանակ մեր օրացույցը չկար: Նա ներողություն խնդրեց եւ շատ նվիրված է մեր հավաքականին: Չնայած հայերեն չգիտի, բայց շատ նվիրված է: Բալեկյանին տեսնում էինք կենտրոնական հարձակվողի դերում: Մի քիչ չստացվեց: Նա եզրային հարձակվող է: Իր թիմում էլ վերջին 4 խաղում խաղացել է որպես եզրային հարձակվող:

- Ի՞նչ կասեք Մարկոս Պիզելիի մասին: Կրկին չի կարող օգնել թիմին վնասվածքի պատճառով:

- Մեր այն ֆուտբոլիստներից է, որոնք օրինակ են երիտասարդդների համար: Նա, Օզբիլիսը Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը: Դրա համար շատ կուզենայի, որ լիներ հավաքականում: Վերջին խաղում ուռել է ոտքը, պետք է 2 շաբաթով գնա բուժումների: Նրան առողջություն եմ ցանկանում:

- Էրիկ Վարդանյանը պատրաստվում էր տեղափոխվել «Լոկոմոտիվ» չստացվեց: Ինչպիսի՞ հոգեբանական վիճակում է:

- Իրոք շատ դժվար է. գնում ես այնեղ ու արդեն պայմանագիրը պետք է կնքես, ու չի ստացվում: Բայց նման բաների միջով պետք է անցնես, որ կոփվես, ուժեղ ֆուտբոլիստ դառնաս: Հավատում եմ, որ ճիշտ կարձագանքի այս փորձություններին: Պինդ տղա է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2023 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին