Երևան
12 °C
Այսօր ՀՀ կառավարությունը փոփոխություններ կատարեց «ՀՀ պետական սահմանում սահմանային ռեժիմը եւ պետական սահմանի անցման կետերի ռեժիմը սահմանելու մասին» որոշման մեջ, որը թույլ կտա գյուղացիներին սահմանային շերտեր այցելելու համար ավելի հեշտությամբ ստանալ անցագիր:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս սահմանային շերտ մուտք գործելու անցագիր տրամադրվում է սահմանային զորքերի սահմանապահ ջոկատի պետի կողմից: Մասնավորապես, սահմանային շերտում առկա են մի քանի անցակետեր, եւ յուրաքանչյուր կետով սահմանային շերտ մուտք գործելու համար սահմանային զորքերի ստորաբաժանման պետի կողմից պետք է տրվի առանձին թույլտվություն, որի տրամադրման գործընթացը ժամանակատար է:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս գյուղատնտեսությամբ զբաղվող անձինք, անհատներ, ինչպես նաեւ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ գործունեություն են ծավալում սահմանային շերտի տարածքում (oրինակ՝ ջրամատակարարման համակարգերի ստուգում, հիդրոտեխնիկական կառույցների զննում եւ վերանորոգում), որտեղ նրանց մուտքի թույլտվության տրամադրումն առաջացնում է մի շարք բարդություններ անցագրի տրամադրման ժամանակի առումով:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաեւ, որ ՀՀ սահմանային բնակավայրերի գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող բնակիչները շահագործում են տրանսպորտային միջոցներ (որոնցով տեղափոխում են գյուղատնտեսական գործիքներ, ապրանքներ եւ մթերք) առանց հաշվառման համարանիշների: Վերոնշյալ անձինք հիմնականում անվճարունակ են եւ ի վիճակի չեն հաշվառել տրանսպորտային միջոցները` դրա դիմաց անհրաժեշտ վճարումներ կատարելու անհնարինության պատճառով:
Որոշման մեջ փոփոխություն կատարելու դեպքում Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության կողմից տրամադրված ընդհանուր անցագիրը ընդունելի կլինի սահմանային շերտ մուտք գործելու համար սահմանային շերտում տեղակայված բոլոր դարպասներից, ինչը կհեշտացնի սահմանային շերտում գտնվող հողատարածքներ ելքը եւ մուտքը՝ ձերբազատելով ավելորդ փաստաթղթային քաշքշուկներից:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է Որոշմամբ սահմանված 1-ին հավելվածի 7-րդ, 9-րդ եւ 12-րդ կետերում «ջոկատի պետը» բառերից հետո լրացնել «կամ սահմանապահ զորքերի հրամանատարը» բառերը` իրենց համապատասխան կետերով:
Հարկ է նշել, որ անհատական անցագրում` NN 2 եւ 10 ձեւերում լրացում կատարելու խնդիրը վերաբերում է առանց հաշվառման համարանիշների /ՀՀ Ոստիկանության ՃՈ ծառայությունում չհաշվառված/ մեքենաների՝ սահմանային շերտ մուտք գործելու հարցին: Այդ կապակցությամբ ՀՀ ԱԱԾ կողմից առաջարկվում է մեքենաների հաշվառման համարանիշների տվյալների փոխարեն անհատական անցագրի կտրոնում եւ մատյանում նշել մեքենայի նույնականացման համարը /VIN կոդը/ եւ գույնը, ինչը հնարավորություն կտա սահմանապահներին տվյալ տրանսպորտային միջոցը ամրակցել կոնկրետ անձին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրևանում գողություն կատարելու կասկածանքով 3 երիտասարդ է ձերբակալվել
ՈւԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար
Ատելության խոսքի և խտրականության ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից. ՄԻՊ
Եզակի առաքելությամբ ուղեծիր դուրս կբերվի Biomass արբանյակը. հայտնի է՝ որ տիեզերակայանից այն կարձակվի
Քոչարյան-Սարգսյան «սիամական զույգը» արցախցիների պրոբլեմների «սոուսի տակ» փորձում է Երևանը Ստեփանակերտ դարձնել
Ջիաննի Ինֆանտինոն շնորհավորել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին
90-օրյա կասեցում. Թրամփը մաքսատուրքերի մասով որոշում է ընդունել
Լավրովը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի հետ. ինչ են քննարկել կողմերը
Զագրեբում պաշտպանության բնագավառում Հայաստան-Խորվաթիա համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել
Վայքում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր
«Արարատ-Արմենիա»-ն՝ Սուպերգավաթակիր
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊՆ
Արցախցիների վրանից արդեն իսկ հնչեցին իշխանափոխության հայտարարությունները, արագ մոռացան սոցիալականը. Չախոյան
Տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը. ինչ հարցեր են քննարկվել
Անհամբերությամբ սպասում եմ մեր համատեղ աշխատանքին. ՈւԵՖԱ-ի նախագահը շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին
Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն. տեսանյութ
Եվրահանձնաժողովը հրաժարվել է մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ առաքելությունն ավելացրել է գիշերային պարեկությունների թիվը
Որպես հակամարտություններից տուժած երկրում ծնված կին՝ երազել եմ, որ այն կավարտվի իմ կյանքի օրոք. Վարդանյան
Նոր Նորքում ծառը պոկվել և ընկել է կայանված մեքենաների վրա
Ռուսաստանը հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը. Զախարովա
Վարորդը քնե՞լ է, թե՞ հեռախոսի մեջ եղել. նոր մանրամասներ շտապօգնության մեքենայի ողբերգական վթարից. տեսանյութ
Դանիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և խաղաղության հաստատման Հայաստանի ջանքերին. Սյոնդերգարդ
Ի՞նչ աստիճանի ապուշ պետք է լինես, որ հավատաս. Իոաննիսյանը զինվորների՝ խոնարհվելու կեղծ լուրերի մասին
Հայաստանի և Գերմանիայի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր է ստորագրվել
Եղանակները տաքանան, ժողովրդին ոտքի ենք հանելու, հեռացնելու ենք իշխանությանը և Արցախն ազատագրելու ենք. Բազեյան
Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը
MyAmeria Star․ Ամերիաբանկը ներկայացնում է բանկային քարտ և հավելված 6-18 տարեկանների համար
Հայկ Կոնջորյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են առաջիկա ծրագրերի և գործակցության հեռանկարները
ՀՀ և Իրանի ԶՈւ-երի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություն կանցկացնեն
Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին
«Կրթվելը նորաձև է» շարժումը այս շաբաթ օրը կլինի Մեղրիում. ինչպե՞ս մասնակցել
Հայտնաբերված տասնյակ խմբեր ունենք, որոնք մեծ թվով գողություններ են կատարում ավտոմեքենաներից. ՀՀ ոստիկանապետ
Կոռուպցիայի դեմ պատվաստանյութ չկա, մենք պետք է լինենք զգոն՝ հարմարվելով մարտահրավերներին. Վլադիմիր Վարդանյան
Հայտնի է՝ ում է տրվել Վիլեն Գաբրիելյանի մանդատը
Աբու Դաբիի ֆոնդային բորսայի ներկայացուցիչները շահագրգիռ են ՀՀ ֆինանսական շուկաների հնարավորություններով
«Քաղաքացիական պայմանագիր»-ը հետևողական է լինելու իր նախաձեռնած ծրագրերը կյանքի կոչելու հարցում. Գյուլնազարյան
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու
Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 9-ին
Կարևոր է կազմակերպված աշխատանքային միգրացիայի կանոնակարգ սահմանել. ԱՍՀ նախարարն ընդունել է Եգիպտոսի դեսպանին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT