Ուսուցիչների աշխատավարձը բարձրացավ 10%-ով. Ամբողջական տեղեկատվություն

ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող մանկավարժների աշխատավարձը սեպտեմբերից բարձրանում է 10%-ով: Կառավարության ծրագրով նախատեսված՝ մանկավարժների աշխատավարձի բարձրացման մասին որոշումն ընդունվել է գործադիրի սեպտեմբերի 5-ի նիստում:  Ըստ այդմ, հանրակրթության ոլորտի պետական հատկացումներն ավելացվել են 1 մլրդ 666 մլն 675 հազար դրամով` ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման  «Սուբսիդիաներ` ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ-ի մամուլի ծառայությունից, անդրադառնալով մանկավարժների աշխատավարձի  բարձրացմանը` վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ աշխատավարձի 10% աճը հեղափոխական բարձրացում չէ, սակայն գործընթացի մեկնարկն է, որը կշարունակվի, եթե ազդեցություն ունենա որակի բարելավման վրա․ «Եթե մենք համոզվենք, որ աշխատավարձերի բարձրացումը բերում է ուսուցչի և դպրոցի կողմից մատուցվող ծառայության որակի բարելավմանը, աշխատավարձի բարձրացումը կդառնա շարունակական գործընթաց: Այստեղ մեծ պատասխանատվություն է դրված ուսուցչի և դպրոցի վրա, որ նրանք կարողանան այս օրակարգը կենսունակ դարձնել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նախագիծը ներկայացնելիս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախարարությունը ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը դիտարկում է որպես կրթության որակի բարելավմանը միտված քայլ: Մասնավորապես, ՀՀ ԿԳՄՍՆ մշակած առաջարկության համաձայն` նախատեսվում է փոփոխել դպրոցների ֆինանսավորման բանաձևը և սահմանել մանկավարժի նվազագույն աշխատավարձ, որը մեկ դրույքի համար կկազմի մոտ 108,000 դրամ: Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ ուսուցչի նվազագույն աշխատավարձի իրավական դրույթը կգործի արդեն հունվարից, իսկ ֆինանսավորման նոր բանաձևում, ի տարբերություն գործող տարբերակի, հաշվի կառնվեն դասարանների թիվը, դպրոցների բեռնվածության աստիճանը և այլ հարցեր:

ՀՀ ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է, որ որոշ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները, թե ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու համար կրճատումներ են լինելու, չեն համապատասխանում իրականությանը: Ուսումնական պլանների փոփոխություն չի եղել, հետևաբար, դրույքների կրճատում, ինչպես նախարարն է պարզաբանել, չէր կարող լինել:

Նշենք, որ մանկավարժների սոցիալական վիճակի բարելավումը ՀՀ կառավարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գերակայություններից է: Այդ նպատակով նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձի աստիճանական և շարունակական բարձրացում: Գործարկվելու է «Ուսուցիչ» նախագիծը, որը հնարավորություն կտա մանկավարժներին կամավոր մասնագիտական ատեստացիա անցնելու դեպքում աշխատավարձի 50% բարձրացում ունենալ: Հավելենք, որ պետության կողմից ուսուցիչների աշխատավարձի բարձրացում տարիներ շարունակ չէր կատարվել։

Նշենք, որ ուսուցիչների աշխատավարձի բարձրացման որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5682 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել