Կոտայքի մարզում 70 տոկոսով ավելացել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հայտնաբերման ցուցանիշը. դատախազություն

Կոտայքի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցվել  է 22 քրեական գործ: Այս ցուցանիշը 9-ով, կամ մոտ 70 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (2018թ. հարուցվել էր քննարկվող բնույթի 13 քրեական գործ):

Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 12-ն արձանագրվել է տեղական ինքնակառավարման, 5-ը՝ կրթության, 2-ը առողջապահության ոլորտներում, 1-ը՝ տարածքային կառավարման նախկին նախարարի, 1-ը՝ Հրազդանի անտառտնտեսության պաշտոնատար անձանց, 1-ը՝ անձնագրային բաժանմունքի աշխատակիցների վերաբերյալ:

Առերևույթ կոռուպցիոն հանցագործությունները դրսևորվել են հիմնականում պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափերի վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, պաշտոնեական անփութության, կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական կեղծիք կատարելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթերի կեղծման կամ դրանց համակցությունների տեսքով:

2019թ. առաջին 6 ամիսների ընթացքում քննված 48 քրեական գործերով 35 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որից 7-ը՝ կրթության ոլորտում, իսկ 22-ը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից, 5-ը՝ առողջապահական ոլորտում, 1-ը՝ բնապահպանական ոլորտում կատարված հանցագործությունների դեպքերով:  Ընդ որում, նշված անձանցից միայն 1-ի նկատմամբ է որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

Նշված ժամանակահատվածում քննված գործերով մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի 2 գործ 10 անձի վերաբերյալ, իսկ դատարանում ավարտվել է 3 քրեական գործ 3 անձի վերաբերյալ, որոնցից 2-ով կայացվել են մեղադրական դատավճիռներ, 1-ով վարույթը կարճվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում քննվող քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 507մլն ՀՀ դրամ:

Միայն Հրազդան համայնքի բյուջե թերմուտքագրումների փաստի առթիվ մարզի դատախազությունում ստացված նյութերով հարուցված 1 քրեական գործով պարզվել է,  որ պետությանը պատճառված վնասը կազմել է 138.001.361 դրամ, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 136.493.452 դրամ: Իսկ քրեական գործը 9 անձանց առաջադրված մեղադրանքով ուղարկվել է դատարան:

Միաժամանակ, Կոտայքի մարզի դատախազությունը՝ դատախազական լիազորությունների շրջանակներում աշխատանքներ է կատարել նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում:

Այդ գործառույթի շրջանակներում 2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում կատարվել են 30 ուսումնասիրություններ՝ որոնցից 28-ը՝ բնապահպանական օրենսդրության կատարման ոլորտում: Պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով մարզի դատախազության կողմից՝  քաղաքացիական դատավարության կարգով ներկայացվել են 2 հայցադիմումներ՝ ընդհանուր մոտ 7.5մլն ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջով, որոնց քննությունն ընթացքի մեջ է:

Արձանագրված՝ բնապահպանական օրենսդրության խախտումների վերաբերյալ դեպքերով նախապատրաստված նյութերով հարուցվել է 12 քրեական գործ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2628 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս