Կարող էինք գոլի հեղինակ դառնալ, առաջ անցնել, չհաջողվեց, դրա համար պատժվեցինք. Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ Իտալիայի դեմ խաղում իր թիմը պատժվեց ունեցած պահերը չօգտագործելու համար: Այս մասին ՀՀ հավաքականի ավագը նշեց սեպտեմբերի 5-ին «Հանրապետական» մարզադաշտում Եվրո 2020-ի ընտրական փուլի խաղում կրած պարտությունից հետո (1:3): Նա ընդգծեց, որ ամեն դեպքում իրենք կարողացան ցույց տալ, որ անգամ 10 հոգով կարելի է խաղալ Իտալիայի դեմ:

- Ձեր գնահատականը խաղին:

- Լավ սկսեցինք հանդիպումը, ագրեսիվ էինք շատ, դրա համար գոլը խփեցինք: Գոլից հետո չգիտեմ՝ ինչու մի փոքր հետ քաշվեցինք: Բաց թողեցինք: Հետո կարմիր քարտը խանգարեց, բայց կարծում եմ՝ 2-րդ խաղակեսում տղաները մինչեւ վերջ պայքարեցին, ցույց տվեցին, որ նույնիսկ 10 հոգով կարելի է խաղալ Իտալիայի դեմ: Կարող  էինք գոլի հեղինակ դառնալ, առաջ անցնել, բայց չհաջողվեց, դրա համար հետո պատժվեցինք:

- Հաշիվն արդարացի՞ էր:

- Եթե հաշվի առնենք, որ մեր պահերը չօգտագործեցինք… ճիշտ է՝ Իտալիան առավելություն ուներ, Իտալիան մնում է Իտալիա: Կարծում եմ՝ եթե գոլը չխփեին, կարող է՝ նույնիսկ 1:1 ավարտվեր, բայց նաեւ հնարավոր է՝ ավելի մեծ հաշիվ լիներ: Կարող եմ ասել՝ երեւի մինչեւ 78-րդ րոպե, մինչեւ նրանց 2-րդ գոլը ամեն ինչ կարելի է ասել՝ արդարացի էր:

- Ի՞նչ եք մտածում Ալեքսանդր Կարապետյանի կարմիր քարտի մասին:

- Չգիտեմ, ես դրվագը չեմ տեսել, ոչինչ չեմ կարող ասել: Գուցե դա կարմիր քարտ էր, գուցե՝ ոչ: 2 ֆուտբոլիստներն էլ պայքարում էին գնդակի համար: Չգիտեմ նա արմունկով հարվածել է, թե՝ ոչ: Չեմ կարող գնահատել մրցավարի որոշումները:

- Հայաստանի հավաականի հաջորդ մրցակիցը Բոսնիա եւ Հերցեգովինան է: Ի՞նչ կարծիք ունեք այդ թիմի մասին:

- Դեռ 2 օր ժամանակ կա: Վաղը կդիտենք իրենց հանդիպումը, կփորձենք վերլուծել, տեսնել՝ որոնք ն իրենց ուժեղ եւ թույլ կողմերը եւ արդեն, ըստ դրա, կտեսնենք՝ ինչ կարող ենք անել:

- Նախախաղային ասուլիսի ընթացքում նշեցիք, որ խաղից հետո կխոսեք «Արսենալից» «Ռոմա» տեղափոխվելու մասին: Կմանրամասնե՞ք տեղափոխության մասին: Ի՞նչը ստիպեց տեղափոխվել եւ ինչո՞ւ չհարմարվեցիք անգլիական ֆուտբոլին ու «Արսենալին»:

- Ոչ թե չեմ հարմարվել անգլիական ֆուտբոլին, այլ ինչ-որ տեղ… չգիտեմ, երեւի մարզչի փոփոխությունն իր դերը խաղաց, քանի որ «Արսենալ» տեղափոխվել էի Արսեն Վենգերի ցանկությամբ: Մարզիչը փոխվեց, չգիտեմ, երեւի, ինչ-որ բան խանգարում էր: Երեւի խաղային փիլիոփայությունը չէր համապատասխանում Ունաի Էմերիի խաղային փիլիսոփայության հետ: Ֆուտբոլ է: Ամեն ինչ էլ պատահում է: Կարեւորը՝ ես իմ երազանքին հասել եմ: Միշտ ցանկացել եմ Անգլիայում խաղալ, երազանքս իրականացրել եմ: Հիմա արդեն տրամադրվելու եմ «Ռոմայի» հանդիպումներին:

- Ուրիշ ակումբներից առաջարկներ ունեցե՞լ եք:

- Եղել է հետաքրքրություն, բայց հետաքրքրությունից առավել ոչինչ չի եղել: «Ռոման», երեւի, ամենակոնկրետն էր, իրենց ցանկությունն ավելի շատ էր, որպեսզի ես այնտեղ խաղամ: Ուրախ եմ, որ այնտեղ եմ խաղալու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3659 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին