Դատախազությունը հայտնաբերել է պետությանը պատճառված շուրջ 36.7 մլրդ դրամի վնաս. հարուցվել է 136 քրեական գործ

09/09/2019 schedule17:20

2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում տարբեր ոլորտներում իրականացվել է պետական շահերի պաշտպանության վիճակի վերաբերյալ 440 ուսումնասիրություն, որոնց արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 454 խախտում:

Ուսումնասիրությունների գերակշիռ մասն իրականացվել են բնապահպանության օրենսդրության կատարման, հատկապես՝ անտառների և ընդերքի պահպանության, ինչպես նաև կրթության եւ գիտության, պետական սոցիալական ապահովագրության եւ սոցիալական ապահովության ոլորտներում: Պետության շահերին հասցված վնասը վերականգնելու մասին դատախազների կողմից նախազգուշացվել են  194 իրավաբանական եւ ֆիզիկական անձինք, որի արդյունքում կամովին պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 385մլն դրամ, որի մեծ մասը՝ ՀՀ զինվորական դատախազության կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ:

Ուսումնասիրությունների արդյունքներով նաեւ պետական մարմիններին ներկայացվել է 58 հաղորդում՝ պետությանը պատճառված վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, անհրաժեշտության դեպքում պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու վերաբերյալ:

Հատկանշական է, որ նշված ժամանակահատվածում դատարանների կողմից բավարարվել է պետական շահերի պաշտպանության գծով դատախազների կողմից պատրաստած եւ պաշտպանած 44 հայցերից 42-ը կամ 95 տոկոսը՝ դրանցով ներկայացված բռնագանձման ենթակա ավելի քան 191մլն դրամի չափով:   

Հայտնաբերված մի շարք խախտումների, կոռուպցիոն եւ այլ բնույթի հանցավոր դրսեւորումների կապակցությամբ պետական շահերի պաշտպանության գործառույթի համատեքստում դատախազների կողմից կամ դատախազության ուսումնասիրությունների հիման վրա հետաքննական կամ նախաքննական մարմինների կողմից հարուցվել է 136 քրեական գործ:

Հանցավոր բնույթի խախտումներն արձանագրվել են հիմնականում ընդերքօգտագործման, ապօրինի անտառահատման, անտառապատման եւ խնամքի, պետական առանձին օբյեկտներում կառուցապատման եւ կապիտալ վերանորոգման, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի օտարման, ապօրինի ձկնորսության, ««ՁորաՀԷԿ» ՓԲԸ գույքի օտարման եւ գործունեության, պետության կարիքների համար (գյուղատնտեսական թունաքիմիկատների ձեռքբերման, «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ ենթակայաններում եւ մասնաշենքերում վերակառուցման, քաղաքացիական ավիացիայի, «Արփա-Սևան» թիվ 2 թունելի հիմնանորոգման) տարբեր ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գնման գործընթացի իրականացման եւ այլ ոլորտներում:

Կիսամյակի ընթացքում այս ոլորտում դատախազության ստորաբաժանումների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով հայտնաբերված՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 36.7մլրդ դրամ, իսկ հարուցված քրեական գործերով վերականգնված՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 1մլրդ 216մլն դրամի վնաս:

Համեմատության համար նշենք, որ 2018թ. նույն ժամանակահատվածում այս ոլորտում միայն հարուցված քրեական գործերով եւ քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել էր մոտ 2,7 մլրդ դրամ, որը մոտ 10 անգամ պակաս է այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված արդյունքից: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3463 դիտում

Չեն ենթարկվել գվարդիայի ծառայողների հրահանգին, վրաերթի են ենթարկել նրանց, փախել, կրակոցից հետո՝ հարվածել սյանը

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատական հայց է ներկայացրել Մայր Աթոռի դեմ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Գողացել են ՇՄ նախարարության մասնագետի մեքենայի հայելիների ապակիները՝ թողնելով տելեգրամյան ալիքի անվանում

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 3-րդ խաղափուլը. կա միանձնյա առաջատար

ՀՀ հանրությանը և օտարերկրյա այցելուներին կներկայացվի քանդակագործ Ֆրիդ Սողոյանի մշակութային ժառանգությունը

Երևանի շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձը կբարձրանա. Ավինյան

Թրամփը խոստացել է չհարձակվել Թեհրանի վրա. Պակիստանում Իրանի դեսպան

Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին

Առողջության ապահովագրությունը կյանքի որակ է փոխում. Ավանեսյան. տեսանյութ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Եվրոպական 6 երկիր զորք կտեղակայի Գրենլանդիայում՝ ի պաշտպանություն կղզու

ՊԵԿ-ը մաքսանենգության գործով ձերբակալվածների մասով քրվարույթ է նախաձեռնել

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Սրբություն չունեն. ԿԳԲ ագենտ Եզրասը կօրհնի Սոլովյովի ասած զորքերին, որոնք կգան ՀՀ. Քոչինյան. տեսանյութ

Սյունիքում բազմաթիվ են հարցերը ԹՐԻՓՓ-ի իրականացման մասին. Դանիելյանը կարևոր կետեր է առանձնացրել

Ալիևին հասցրինք մի վիճակի, որ հասկացավ՝ ուրիշ տարբերակ չունի, ուզած-չուզած պետք է անի. Գրիգորյան. տեսանյութ

5 տարվա գերությունից հետո. Վիգեն Էուլջեքջյանի և տիկնոջ՝ Լինդայի առաջին հանդիպումը. տեսանյութ

Վանաձորի սննդի կետում ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել. տնօրենը ձերբակալվել է

Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել. անձանց ցանկ է հրապարակվել

Հայաստանի Հանրապետության բանակի նոր համազգեստը. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Հայաստանի համար 2026 թվականը բեկումնային տարի կարող է լինել. նախագահը մասնակցել է ՀՊՏՀ խորհրդի նիստին

Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում. կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի համատեղ զննում

5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն՝ անչափահասների մասնակցությամբ միջադեպի և կրակոցի դեպքի մասին

«Տեքս» ՓԲԸ-ի հետ էլեկտրասյուների վարձակալության պայմանագիրը դադարեցվել է. ՀԷՑ

Փաստաթուղթն իսկապես լավն է. չեմ նախանձում դավադրապաշտներին ու մեր հանրությանն օրուգիշեր կործանում գուժողներին

ՄԻՊ-ը հանդիպել է Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեքջյանի հետ

Զավեն Անդրիասյանին ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում է շնորհվել

Ձեր կեղտոտ երևակայությունը ի ցույց դնելով` թքած ունենք մարդ լինելու կարևոր առաքելության վրա. Դավոյան

Մարտունիում գործող «ԱՎԵՏ-ՄՀԵՐ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է

ՎագիՖ Խաչատրյանի դուստրը հոր առողջական վիճակի վերաբերյալ նոր գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 15-ին

Ձերբակալվել են ՀՀ ՊԵԿ-ի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ

Սիրելի՛ լրագրողներ, հուսով եմ՝ «կապրիզներ» չեք անի ու կօգտվեք այս հնարավորությունից. Աննա Հակոբյան

Դադարեցվել է 4 ֆուտբոլիստի և 1 ծանրամարտիկի զորակոչից տրված տարկետումը

Կրեմլը համաձայն է Թրամփի այն գնահատականին, որ Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը

ԲՏԱ նախարարն առաջարկում է երկխոսություն ծնողների հետ Roblox, Minecraft, PUBG խաղերի մտահոգությունների շուրջ