ՀՀ-ի համար աշխարհի առաջնություններ են սկսվում 4 մարզաձեւից. ի՞նչ կանեն հունահռոմեականներն առանց Ջուլֆալակյանի

Ըմբշամարտի աշխարհի 2019թ. առաջնությունն ինչ-որ առումով անսովոր է լինելու հայկական մարզաշխարհի ու հատկապես հունահռոմեական ըմբիշների համար: Այս տարի նրանք այդ մրցաշարին մասնակցելու են առանց Լեւոն Ջուլֆալակյանի, որը 20 տարի ՀՀ հունահռոմեական ոճի ըմշամարտի հավաքականը գլխավորելուց հետո շաբաթներ առաջ հրաժարական տվեց գլխավոր մարզչի պաշտոնից, եւ դա մեծ աղմուկ բարձրացրեց: Ընտրանին նույնն է, սակայն առանց մասնագետի, որի գլխավորությամբ տարիներ շարունակ այս մրցաշարից վերադառնում էր ոսկե մեդալներով: Թիմը հիմա պետք է ապացուցի, որ սկանդալներն ու տարաձայնությունները չեն ազդել ու ըմբիշները կարող են իրենց ողջ ներուժը դրսեւորել:

Ջուլֆալակյանը հեռացել է, սակայն նրա մարզչական շտաբը մնացել է՝ Գեւորգ Ալեքսանյան, Սամվել Գեւորգյան եւ Էդուարդ Սահակյան: Վերջինս ժամանակավորապես զբաղեցնում է գլխավոր մարզչի պաշտոնը: Նրա գլխավորությամբ են հունահռոմականները մասնակցելու 2019 թ. սեպտեմբերի 14-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք մրցաշարին:

Հավաքականում ընդգրկված է 9 ըմբիշ: Նրանք են Նորայր Հախոյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Աթուր Շահինյանը (87 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Ազատոճայինների կյանքում ոչինչ չի փոխվել: Նրանք առանց սկանդալների են պատրաստվում առաջնությանը: Մրցավայր կգնան Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ: Թիմում ընդգրկված են Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Ընդհանրապես սեպտեմբերն ու հոկտեմբերի սկիզբը հայկական մարզաշխարհի համար հագեցած են աշխարհի առաջնություններով: Սեպտեմբերի 1-ին Ճապոնիայում ավարտվեց ձյուդոյի աշխարհի 2019 թ. առաջնությունը, որտեղ ՀՀ միակ մասնակից, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (-73 կգ) չկարողացավ պայքարել մեդալների համար: Առաջիկայում, բացի ըմբշամարտից, ՀՀ-ն մեդալների համար կպայքարի նաեւ բռնցքամարտի, ծանրամարտի եւ մարմնամարզության աշխարհի առաջնություններում:

Բռնցքամարտի մրցաշարն արդեն մեկնարկել է երեկ՝ սեպտեմբերի 9-ին, Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում: Ավարտվելու է 21-ին: ՀՀ-ից մասնակցում է 8 մարզիկ: Նրանք են Արթուր Հովհաննիսյանը (52 կգ), Էրիկ Պետրոսյանը (57 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Կորյուն Աստոյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (81 կգ), Հենրիկ Սարգսյանը (91 կգ) ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Դարչինյանն արդեն 1 հաղթանակ տարել է նախնական փուլում. նա հաղթել է անգլիացի Մարք Դիքինսոնին ու դուրս եկել 1/16 եզրափակիչ: Այսօր ռինգ դուրս կգա 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը: Նախնական փուլում նրա մրցակիցը Հոլանդիան ներկայացնող Արտյոմ Կասպարյանը:

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա թայլիանդական Պատայա քաղաքում: Կմեկնարկի սեպտեմբերի 18-ին: Կավարտվի 27-ին: Հայաստանը կներկայացնի 9 ծանրորդ: Նրանք են՝ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) եւ գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը։

Մարմնամարզության աշխարհի առաջնությանը Հայաստանից կմասնակցի 3 հոգի: Նրանք են Հարություն Մերդինյանը (նժույգթափեր), Արթուր Դավթյանը (բազմամարտ) եւ Արթուր Թովմասյանը (օղակներ): Մրցաշարը տեղի կունենա Գերմանիայում՝ Շտուտգարտում: Կսկսվի հոկտեմբերի 4-ին: Կավարտվի 13-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2228 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի