Երևան
30 °C
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց, որ հաճախ է նայում կառավարության գնումների ցանկը եւ պարբերաբար մտահոգիչ իրավիճակի է առերեսվում:
«ՊՆ-ն ցեմենտի գնում է կատարել «Հիդրոգրուպ» կազմակերպությունից, վճարել է 48 հազար դրամ, նախորդ նստաշրջանին ԱԺ-ն վերածվել էր ցեմենտի, կլինկերի մասնագիտական խմբի: Մենք առաջարկում էինք կարգավորումներ, որ գինը կպահպանեին հնարավորինս ցածր: Դուք այս կազմակերպությունից կատարել եք գնում ակնհայտ թանկ գնով, կառավարության տարբեր գերատեսչություններ այս նույն կազմակերպությունից պարբերաբար կատարում են գնումներ եւ շինարարական աշխատանքներ: Կազմակերպությունն ունի ընդամենը երկու աշխատակից: Դուք 2018-2019թթ. 150 մլն դրամի գնում եք կատարել»,- նկատեց Թանդիլյանը եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է իրականացվել այս տեսակ գնում եւ ի՞նչ հիմնավորում ունի այս տեսակ ձեռքբերումը:
Տոնոյանը պատասխանեց, որ եթե հնարավորություն ունենա ստուգելու՝ միառժամանակ հետո կպատասխանի այդ հարցին, բայց եթե դա մեկ աղբյուրից գնում չի եղել, այլ մրցութային կարգով է իրականացվել, Տոնոյանը չի կարծում՝ խնդիրներ են առաջանալու այդ դեպքում:
«Բացի դրանից, մենք մեծաքանակ ցեմենտ ենք ձեռք բերում տարվա կտրվածքով, բավական շատ ժամանակ ունենում ենք հրատապ գնումների խնդիր»,- ասաց նախարարը՝ հավելելով՝ արձագանքի համար իրեն ժամանակ է պետք՝ ասվածը ճշտելու:
Եւ քանի որ Մանե Թանդիլյանն ակնարկեց նաեւ հնարավոր կոռուպցիոն հանցագործության մասին, նախարարը խոստացավ հենց այսօր արձագանքել:
ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 65 դեպք
Ավտովթար Երևանում․ վարորդներից մեկը Հայկ Մարությանի կինն է, նախկին քաղաքապետը դեպքի վայրում էր
Թուրքի ձեռքը քեզ չհասավ, աղետի դեմ անզոր եղար․ «Սուրմալուի» պայթյունից զոհված 22-ամյա տղան Արտավազդ Եղոյանի եղբոր թոռն է
«Սուրմալուի» պայթյունի գործով մեղադրյալներ չկան․ դատախազությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց
Հրդեհ Գյումրի քաղաքում
Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 7-ը շարունակում է բուժում ստանալ․ ԱԻՆ
Հայաստանում այսօրվանից երկօրյա սուգ է հայտարարված․ իջեցվել են երկրի պետական կառույցների դրոշները
Երևանի որոշ հասցեներում և 4 մարզերում մի քանի ժամ լույս չի լինի
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների և համբերություն՝ անհետ կորած քաղաքացիների ընտանիքի անդամներին․ ԱԻ նախարար
Հայաստանում Ղազախստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Հայաստանում հայտարարված սգո օրերն աշխատանքային են
«Սուրմալու»-ի ողբերգական դեպքերի հետ կապված ովքեր և ինչ նպատակով են տարածում ապատեղեկատվություն
Պարգևատրվել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի սամբո մարզաձևի հաղթող Մհեր Օհանյանը
Զոհերի, մասնավորապես՝ մահացած կնոջ և երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը, համաչափությունը մտահոգության տեղիք է տվել
Սուսաննա Հակոբյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
ժամը 21:00-ի դրությամբ հայտնաբերվել է 16 դի, անհետ կորած է համարվում 2 քաղաքացի (թարմացված)
Արցախում ևս սգո օր կհայտարարվի, կխոնարհվի պետական դրոշը
Մայրաքաղաքի կենտրոնում օդը աղտոտված է. ինչ առողջական խնդիրներ կարող է առաջացնել այն և ինչպես պաշտպանվել
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով օդում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է 4.6, ազոտի երկօքսիդիինը՝ 2.6 անգամ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է 33-ամյա կալանավորի դին՝ սավանով կախված վիճակում
Քննարկվում է խոշոր եղջերավորների համատարած համարակալման և հաշվառման համակարգի ներդրման ծրագիրը
Կառավարության որոշմամբ սահմանվել է Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը
Գնել Սանոսյանը Սյունիքում հետևել է Մ-12- Տեղ-Կոռնիձոր նոր կառուցվող ճանապարհի շինարարությանը
Առգրավվել են «Սուրմալու»-ի հարակից տարածքի բոլոր տեսաձայնագրող սարքերը, քննության առարկա են բոլոր վարկածները
Անի Խաչատրյանի անդրադարձը՝ «Սուրմալուի» սեփականատիրոջ և «Հանրապետություն» կուսակցության կապին վերաբերող նամակներին
ՀՀ-ում սուգ կհայտարարվի․ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել
Ժամը 18։30-ի դրությամբ «Սուրմալուի» տարածքում կա 3 անհետ կորած և 16 զոհ
Զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն
«Սուրմալուի» ողբերգությամբ պայմանավորված Գյումրիում կայանալիք «Գարեջրի օր» փառատոնը հետաձգվում է
Ի գիտություն «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի մասնակիցների
Հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետին
Սուրեն Պապիկյանը Շոյգուին ներկայացրել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված զարգացումները
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը այցելել է Չեխիայի անվտանգության ուժերի գլխավոր տեսչություն
Շիրակում կորոնավիրուսն ակտիվացել է, պատվաստումային գործընթացը՝ նվազել
Առողջապահության նախարարն այցելել է բժշկական կենտրոններում բուժում ստացող, պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին
Նշվել է «Արծիվ» մահապարտների գումարտակի կազմավորման տարեդարձը
Անհետ կորածների թիվը դարձել է 3 (թարմացված)
© 2022 Հայկական ժամանակ