Երևան
12 °C
Սահմանադրական դատարանի որոշման ուժով պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան:
Այս մասին այսօր դատարանում հայտարարեց Երեւան քաղաքաի դատախազ, Մարտի 1-ի գործով դատավարական հսկողություն իրականանցնող Գեւորգ Բաղդասարյանը՝ անդրադառնալով պաշտպանական կողմի միջնորդությանը, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի որոշման ուժով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելուն եւ ընտրված խափանման միջոցը վերացնելուն:
«Պաշտպանության կողմի դիրքորոշումը հանգում է հետեւյալին․ քանի որ ՍԴ-ն արձանագրել է, որ չկա սահմանված ընթացակարգ, որով կգնահատվի, թե արդյոք պաշտոնաթող նախագահին վերագրվող գործողությունները բխում են նրա կարգավիճակից եւ գործառույթներից, հետեւաբար այդ հարցն առհասարակ քննարկվել չի կարող։ Սա է ընկած պաշտպանության կողմի միջնորդության հիմքում։ Բայց ՍԴ որոշումն այդ իմաստը չունի․ միջնորդությունը չի բխում ՍԴ որոշման տրամաբանությունից։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը ՍԴ դիմելու եւ քրգործի վարույթը կասեցնելու մասին որոշմամբ՝ ՍԴ-ի առաջ ուղղակիորեն բարձրացրել էր պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիության խնդիրը՝ նրան կոնկրետ քրգործով քրեական հետապնդման ենթարկելու հարցի շրջանակներում։ ՍԴ-ի դիմումի քննությունն այդ մասով ընդունելի չի համարել, այլ կերպ ասած՝ ՍԴ-ն իր առջեւ ուղիղ բարձրացված՝ պաշտոնաթող նախագահի գործառությային անձեռնմխելիության հարցի սահմանադրականության խնդիր այդ դիմումով չի տեսել։ Ավելին՝ սույն քրգործով ՀՀ Վճռաբեկ դատարանն անդրադարձել է նախագահի անձեռնմխելիության հարցին, արտահայտել դիրքորոշումներ, որոնցով սահմանված են պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության առկայությունը գնահատելու որոշակի չափանիշներ»,- մանրամասնեց Գեւորգ Բաղդասարյանը: Մեղադրող դատախազը շեշտեց, որ ՍԴ-ն արձանագրել է, որ Վճռաբեկ դատարանը, ինչպես ցանկացած դատարան կարող է մեկնաբանել Սահմանադրությունը։ Այսինքն՝ ՍԴ առջեւ 2 անգամ շատ ուղիղ բարձրացվել է պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հարցը, եւ երկու անգամ էլ ՍԴ-ն դրանք քննության չի առել, դրանց սահմանադրականության հարց ըստ էության չի տեսել։ ՍԴ-ն չի արձանագրել, որ որեւէ մեկը չի կարող որոշել պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հարցը։ «ՍԴ-ն այդպիսի դիրքորոշում չի արտահայտել նաեւ սեպտեմբերի 4-ին հրապարակված որոշմամբ։ ՍԴ-ն հատուկ սահմանել է, որ որոշակի ընթացակարգի բացակայության պայմաններում գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում՝ քննիչի եւ դատախազի, դատարանի կողմից։ Որտեղ է ՍԴ որոշման այն ձեւակերպումը, որտեղ նշված է, որ որեւէ մեկը չի կարող գնահատել պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիության հարցը, որտեղ է այն հատվածը, որտեղ նշված է, որ առհասարակ պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հարցը քննարկվել չի կարող»,- ասաց Բաղդասարյանը: Նա նկատեց, որ պաշտոնաթող նախագահին չեն մեղսագրվում գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից։ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը, այսինքն՝ նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես նախագահի կարգավիճակից բխող, հետեւաբար ըստ դատախազի՝ ՍԴ որոշման ուժով Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր առկա չեն:
Դատախազն այսպիսով խնդրեց դատարանից մերժել Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT