Երևան
12 °C
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների շրջանում անորոշություն կա, թե որքան է, ի վերջո, կազմելու իրենց ուսման վարձի զեղչը: Այս հարցի պատասխանը չունեն նաեւ երկու եւ ավելի երեխաների ծնող ուսանողները:
Հայտնի է, որ նշված խմբերի վարձավճարի փոխհատուցումն իրականացվում էր Երիտասարդական հիմնադրամի միջոցով, որը, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, սեպտեմբերին լուծարվելու է: Հիմնադրամից դեռեւս միայն ոչ պաշտոնապես տեղեկացրին, որ լուծարման գործընթացը շարունակվում է, ու չի բացառվում, որ մինչեւ դրա ավարտը փոխհատուցումներն իրականացվեն: Նշեցին, որ խնդրի շուրջ քննարկումներ են անցկացվում կրթության նախարարության հետ եւ խոստացան մանրամասն տեղեկություններ տրամադրել վերջնական որոշում լինելուց հետո:
Ապրիլյան պատերազմի մասնակիցներն ու երկու եւ ավելի երեխա ունեցող ուսանողները Երիտասարդական հիմնադրամի միջոցով մինչեւ այժմ ստացել են ուսման վարձավճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում: Նախկին զինծառայողներին տրամադրվել է 20 տոկոս, իսկ երեխաներ ունեցող ուսանողների վարձավճարը փոխհատուցվել է ամբողջությամբ:
Կրթության նախարարությունը նույնպես չի շտապում պարզաբանել, թե վերոնշյալ խմբերի ուսանողները ինչպես են ստանալու՝ նախկինում տրամադրված փոխհատուցումը կամ ստանալո՞ւ են արդյոք: Այս հարցերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու մեր փորձերը երեք օր է՝ անհաջողության են մատնվում: Կրթական գերատեսչությունից առայժմ փոխանցել են ընդհանրական տեղեկատվություն, որը վերաբերում է բուհերում կիրառվող զեղչերի չափերին ու սկզբունքներին: Այդ խմբերի մեջ նաեւ ներառվում են մարտական հերթապահություն իրականացրած ուսանողները, որոնց պետք է տրամադրվի առնվազն 30 տոկոս զեղչ: Ապրիլյան պատերազմի մասնակիցներին տրամադրվող փոխհատուցումը, փաստորեն, սրա հետ միասին կազմում էր 50 տոկոս:
Բուհը վճարովի համակարգում սովորող ուսանողների առնվազն 10 տոկոսին վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն 7 տոկոսի չափով պետք է տրամադրի ուսման վարձի մասնակի փոխհատուցում՝ հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը: Ուսման վճարի մասնակի փոխհատուցում ստանալու համար ուսանողները պետք է դիմեն միայն բուհին:
Ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրվում է
գ 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչեւ 23 տարին լրանալը` առնվազն 50 տոկոս
գ 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին` առնվազն 50 տոկոս
գ մինչեւ մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին` առնվազն 50 տոկոս
գ երեք եւ ավելի անչափահաս կամ երեք եւ ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին` առնվազն 30 տոկոս
գ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողներին` առնվազն 30 տոկոս
գ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին` առնվազն 30 տոկոս
գ սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` առնվազն 30 տոկոս
գ սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` առնվազն 20 տոկոս:
Սահմանված մի քանի արտոնություններին հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից, որի դեպքում կիրառվում է մասնակի փոխհատուցման առավելագույն չափը: Առաջին կուրսի ուսանողները ուսման վճարի մասնակի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել միայն սկսած երկրորդ կիսամյակից:
Ուսման վճարի մասնակի փոխհատուցման մասին դիմումներն ընդունվում են բուհերում՝ տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի պարապմունքների սկզբին նախորդող եւ հաջորդող 2 շաբաթների ընթացքում: Նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ զեղչերի կիրառման վերաբերյալ համապատասխան գրությունն ուղարկվել է նաեւ բուհերին: Դա արվել է ընթացիկ շաբաթվա երկուշաբթի: Այսինքն՝ այն ժամանակ, երբ զեղչի համար դիմելու հնարավոր չորս շաբաթից երեքն արդեն անցել էր:
Բուհերից, սակայն, մեզ վստահեցրին, որ զեղչի իրավունք ստանալու համար ուսանողների դիմումներն ընդունելը կամ մերժելը չի պայմանավորվում նախարարության գրության հետ, որ ուսման վարձի փոխհատուցման պահանջը սահմանվում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքով եւ հետեւաբար ուսումնական հաստատությունները պարտավոր են այն կիրառել անկախ ամեն ինչից, իսկ կրթության նախարարության գրությունը, ուղղակի, հիշեցման կարգով է: Այսպիսի մեկնաբանություն ստացանք ինչպես Երեւանի պետական համալսարանի ուսումնամեթոդական վարչությունից, այնպես էլ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնից: Երկու բուհից էլ պատասխանեցին, որ ուսանողների դիմումների ընդունման գործընթացը ժամանակին սկսվել է ու դեռ չի ավարտվել, եւ դրանց քանակի վերաբերյալ ամփոփ տեղեկություն առայժմ չկա:
Հ.Գ. -1. Ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձավճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրում է նաեւ պետությունը՝ որոշակի սոցիալական խմբերի ու որոշակի չափանիշների բավարարելու դեպքում:
Հ.Գ.-2 Երիտասարդական հիմնադրամը նախորդ տարի փոխհատուցում է տրամադրել Ապրիլյան պատերազմի ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած 511 ուսանողի, ինչպես նաեւ երկու եւ ավելի երեխա ունեցող 31 ուսանողի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT