Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից ավտոմեքենա ներկրելիս (տեսանյութ)

14/09/2019 schedule14:27

Երրորդ երկրից Եվրասիական տնտեսական միության տարածք անձնական օգտագործման համար ավտոմեքենա ներմուծելիս հունվարի 1-ից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով` ներառելով մաքսատուրքերի եւ ավելացված արժեքի հարկի հանրագումարը` առանց այդ հարկերը տրոհելու: Հաշվարկը կախված է լինելու ներմուծվող ավտոմեքենայի թողարկման տարեթվից, ավտոմեքենայի արժեքից ու շարժիչի աշխատանքային ծավալից: Գործընթացը կարգավորվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20.12.2017 թ. 107-րդ որոշմամբ: Անկախ միասնական դրույքաչափից, ինչպես ներկայում, այնպես էլ 2020 թվականից շարունակվելու է գանձվել նաեւ բնապահպանական հարկ՝ ՀՀ հարկային օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն։ Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Եթե ավտոմեքենայի թողարկման պահը 3 տարուց ավելի չէ, միասնական մաքսային վճարը հաշվարկվում է ներմուծվող ավտոմեքենայի համար սահմանված արժեքային դրույքաչափով, այսինքն` արժեքի նկատմամբ տոկոսադրույքով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի եւ սահմանված դրույքաչափի արտադրյալը։ Մասնավորապես, եթե ավտոմեքենայի արժեքը չի գերազանցում 8500 եվրոն, օրինակ 7800 եվրո է, եւ դրա համար սահմանված է միասնական դրույքաչափ՝ ձեռքբերման արժեքի 54%-ի չափով, միասնական դրույքաչափը կհաշվարկվի այս բանաձեւով. ՄԴ = 7800€ x 54% = 4212 €։

Սակայն միասնական դրույքաչափը պետք է լինի ոչ պակաս, քան 2,5 եվրո՝ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի համար: Այսինքն` եթե շարժիչի աշխատանքային ծավալը 2500 խորանարդ սանտիմետր է, հաշվարկը կկատարվի այսպես. 2500սմ3 x 2,5€ = 6250 եվրո:

Հետեւաբար վճարման ենթակա գումարը կկազմի 6250 եվրոյին համարժեք դրամ, քանի որ արժեքային դրույքաչափով հաշվարկված գումարը պակաս է, քան շարժիչի աշխատանքային ծավալի համար սահմանված դրույքաչափով հաշվարկված գումարը:

Միեւնույն 7800 եվրո արժեքով, բայց 1600 խորանարդ սանտիմետր աշխատանքային ծավալով շարժիչ ունեցող ավտոմեքենայի համար միասնական մաքսային վճարի հաշվարկը կկատարվի այսպես. ՄԴ = 7800€ x 54% = 4212 եվրո, բայց ոչ պակաս, քան 1600 սմ3 x 2,5€ = 4000 եվրո։

Այս դեպքում վճարման ենթակա գումարը կկազմի 4212 եվրոյին համարժեք դրամ, քանի որ արժեքային դրույքաչափով հաշվարկված գումարը, ի տարբերություն նախորդ օրինակի, գերազանցում է շարժիչի աշխատանքային ծավալի համար սահմանված դրույքաչափով հաշվարկված գումարը:

Այսպիսով` 3 տարուց ոչ ավելի թողարկման պահ ունեցող, նույն արժեքով, բայց աշխատանքային տարբեր ծավալ ունեցող շարժիչներով ավտոմեքենաների համար հաշվարկվում են վճարման ենթակա տարբեր գումարներ։

Ավտոմեքենաների արժեքը հայտարարագրվում է ուղեւորային մաքսային հայտարարագրում: Սակայն եթե ներկայացված փաստաթղթերում արժեքը չի հիմնավորվում, ապրանքի արժեքը կսահմանի մաքսային մարմինը՝ համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 267-րդ հոդվածի։

Այլ է հաշվարկը երեք տարուց ավելի թողարկման պահ ունեցող ավտոմեքենան անձնական օգտագործման նպատակով ներկրելիս։ Այս դեպքում միասնական դրույքաչափը միայն ավտոմեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի եւ սահմանված յուրահատուկ դրույքաչափի արտադրյալն է։ Օրինակ` եթե ներմուծված ավտոմեքենայի թողարկման պահը գերազանցում է 5 տարին, իսկ շարժիչի աշխատանքային ծավալը 1600 խորանարդ սանտիմետր է, միասնական դրույքաչափով վճարման ենթակա գումարը կստացվի այս բանաձեւով․ ՄԴ = 1600 սմ3 x 3,5 € = 5 600 եվրոյին համարժեք ՀՀ դրամ։ Կգանձվի նաեւ բնապահպանական հարկ` կախված մեքենայի տարիքից: Ընդ որում, որքան ներմուծվող ավտոմեքենայի թողարկման տարեթիվը հին է, այնքան յուրահատուկ դրույքաչափն ավելի բարձր է սահմանված, նույնիսկ եթե շարժիչի աշխատանքային ծավալը նույնն է։      

Կարեւոր է իմանալ, որ եթե անձնական օգտագործման նպատակով 2019 թվականին ներմուծված ավտոմեքենայի համար մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ գրանցվի «ուղեւորային մաքսային հայտարարագիրը», այլ ոչ թե «տարանցման հայտարարագիրը», ապա մաքսազերծումը կկատարվի ներկայում գործող դրույքաչափերով: Բայց եթե ներկրվի, օրինակ, դեկտեմբերի 28-ին, իսկ «ուղեւորային մաքսային հայտարարագիրը» գրանցվի 2020թ․ հունվարի 1-ից սկսած, կհաշվարկվեն նոր դրույքաչափերը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4065 դիտում

Երկաթգծի հարևանությամբ մեքենան բախվել է սյանը և բռնկվել․ կա վիրավոր

F-35 կործանիչները չեն գնա Թուրքիա. ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչ

Իսրայելի ավիահարվածի հետևանքով Բեյրութում «Հըզբոլլահ»-ի պաշտոնյա է սպանվել

Կանանց Մ-19 հավաքականը պարտվել է Խորվաթիայի ընտրանուն

Փաստորեն երգը կիսատ էր. հայ, Հայաստան, հայրենիք, Վարդանիկ. Պետրոս Ղազարյան

ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր. ինչ է քննարկվել դեսպան Գիորգի Շարվաշիձեի հետ

Զեմֆիրան Երևանում մենահամերգով հանդես կգա. երբ կմեկնարկի տոմսերի վաճառքը

Չեռնոգորիայի հետ համագործակցության զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է. Արշակյան

Չեռնոգորիան աջակցում է խաղաղության և կայունության ապահովման ՀՀ ջանքերին. Փաշինյանն ընդունել է փոխվարչապետին

Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի ընթացքը

Ձևավորեք տեղական կոմիտեներ. կրթարշավը հասցրեք ձեր համայնք. «Իմ քայլը» հիմնադրամ

Ես չեմ կարող անպատվել կամ անպատիվ խոսք լսել. «Իմ հզոր համայնք»-ից Սուսաննա Մկրտչյանն ինքնաբացարկ է հայտնել

Մյանմարում նոր երկրաշարժ է գրանցվել

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Աշտարակի խճուղում

Գյումրիի ընտրություններից դեռ շատ բան կասվի, բայց կան փաստեր, որոնց մասին պետք է խոսել հիմա. Բաղդասարյան

«Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրիում կունենա ավելի շատ մանդատ, քան ուներ մինչ այս. Հարությունյան

Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը կտրուկ աճել են

Հռոմի պապի որոշմամբ՝ Հայոց ցեղասպանության նահատակ Երանելի Իգնատիոս Մալոյանը կսրբադասվի

Ողբերգությունը կրիմինալի՝ կրկին քաղաքական որոշիչ գործոն դառնալը չէ, այլ մտավոր էլիտայի քաջալերելը. Աբրահամյան

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Վիլեն Գաբրիելյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ

Հիմնանորոգվում են Տաշիր քաղաքի Յուրի Գագարին և Դպրոցականներ փողոցները. տեսանյութ

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Հայաստան կժամանի Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը

Մարզերում ու Երևանում սպասվում են անձրևներ, ամպրոպ, քամու ուժգնացում

Քվեարկության վերահաշվարկ կատարելու և արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ չեն ստացվել. ԿԸՀ

Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Վարդանանց ՆԲԿ պարտատոմսերը

Ucom-ի աջակցությամբ Տաշիրում ամփոփվեց «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումը

Գյումրիում քոչարյանական ուժերի հաղթանակով ցնծացող բոյկոտիստ դերասանը իսպառ պատռեց դիմակը. Չախոյան

Չինաստանում թռչող տաքսիներին առաջին արտոնագրերն են տրվել. տեսանյութ

Թաիլանդում զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավը բռնկվել է հենց ջրի վրա. կան տուժածներ

Գերմանիայի արտգործնախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Մյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2700-ը

Անհավանական է դառնում Գյումրիում ՀՀԿ-ի և Քոչարյանի թեկնածուների միությունը. Դալլաքյան

Եթե ինքն էլ միանա Ղուկասյանին, կստացվի, որ ՔՊ-ն ճիշտ էր, իսկ ինքը՝ բացարձակ ստախոս

Մարտունիի Վաղաշեն բնակավայրի մանկապարտեզը հիմնանորոգված է. տեսանյութ

Սարգիս Խանդանյանի ադրբեջանցի գործընկերը նրան «պոպուլիստ է» անվանել և մերժել հանդիպման առաջարկը

Ինչ եղանակ է սպասվում ապրիլին. Սուրենյանը նորություն է հայտնել

Ով կփոխարինի Վիլեն Գաբրիելյանին Ազգային ժողովում