Գյումրիի ընտրություններից դեռ շատ բան կասվի, բայց կան փաստեր, որոնց մասին պետք է խոսել հիմա. Բաղդասարյան

01/04/2025 schedule15:39

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ, Գյումրիի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու ցուցակում ներառված Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Գյումրիի ընտրությունների մասին դեռ շատ բան կգրվի կամ կասվի, բայց կան անհերքելի փաստեր, որոնց մասին պետք է բարձրաձայնել հենց այսօր։

«Ընտրություններին նախորդող օրերին և բուն ընտրության օրը լրագրողների ու դիտորդների անվան քողի տակ Հայաստանի բոլոր ծայրերից և հատկապես Երևանից ընդդիմադիրների մի մեծ ճամբար էր հանգրվանել Գյումրիում։ Նպատակը մեկն էր՝ անհավանական վերնագրերի ներքո պատրանք ստեղծել, թե իշխանությունները ընտրություններ են կեղծում։ Ոչ կարկառուն ընդդիմադիրների ներկայությունը, ոչ էլ իրենց ջղաձիգ ջանքերի գործադրումը չնպաստեցին այնպիսի խախտումների արձանագրմանը, որոնք կվերագրվեին հենց իշխանություններին և էական ազդեցություն կունենային քվեարկության արդյունքների վրա։

Զավեշտալին այն էր, որ արձանագրված խախտումների առյուծի բաժինը հենց ընդդիմադիրների ձեռամբ էր կատարվում։ Մինչդեռ իշխանության հասցեին հնչեցրած մերկապարանոց մեղադրանքներն այդպես էլ մնացին փաստազուրկ և առանց հիմնավորման։ Ընտրության արդյունքների ամփոփումից հետո էլ աղաղակող «ընտրությունները կեղծվել են», «անվավեր պետք է ճանաչել Գյումրիի ընտրությունները» վերտառությամբ հոդվածներն իսպառ անհետացան։

Ենթադրությունները թողնում եմ ձեզ։

Իսկ իրականությունն այն է, որ մեր քաղաքական թիմը, հավատարիմ մնալով մեր իսկ որդեգրած սկզբունքներին և ձեռագրին, մշտապես մերժել է ընտրական կեղծիքի ցանկացած դրսևորում։ Ուստի Գյումրիում ընդդիմադիրների մասնակցությամբ առերևույթ կաշառքի, մարդու կամքին բռնանալու և հարկադրաբար ընտրություններին ուղղորդելու դեպքերը պետք է հստակ իրավական գնահատական ստանան։

«Քաղաքացիական պայմանագիրն» ազնիվ է եղել և ազնիվ է մնում իր ընտրողների հետ, և դա է պատճառը, որ 17000-ից ավելի գյումրեցի իր քվեն տվեց Սարիկ Մինասյանին ու մեր կուսակցությանը՝ հանուն ժողովրդավար Հայաստանի։

Այլ հարց է, որ ընդդիմադիր ճամբարների կողմից ժողովրդի արժանահավատությունը չարաշահելու և մոլորեցնելու միջոցով կորզվել են քվեներ, որոնք այսօր «նվիրվելու» են մեզանից կրկնակի նվազ ձայներ հավաքած կոմկուսի ներկայացուցչին։

Ժամանակը կտա իր գնահատականը»,- գրել է Բաղդասարյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4512 դիտում

Զովունի գյուղի սկզբնամասում մեքենաներ են բախվել

Անթալիայում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Վրաստանի վարչապետը

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի առաջնություններում իր 4-րդ ոսկե մեդալի համար

Լիոնել Մեսսին իր պաշտոնական էջում հայկական «Թումո» ընկերությունը ներկայացնող story է հրապարակել

Ինչո՞ւ են միմյանց «սևացնում» Քոչարյանն ու Սարգսյանը, ի՞նչ խնդիր են դրանով լուծում. Սաֆարյան

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել

Փոփոխություն՝ դպրոցի տնօրենի ընտրության և նշանակման կարգում. մանրամասներ

ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել. մեկ դիվանագետ հետ է կանչվել

Միրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առավել հավակնոտ օրակարգի հաստատման քայլերի շուրջ

Պահպանել անտառը ՀՀ քաղաքացիների համար. վարչապետը Կապանում մասնակցել է Էկոպարեկային ծառայության մեկնարկին

Ժամանակը պատահական չէր ընտրված. Ալիևն ընկալե՞լ է Հայաստան-Իրան զորավարժությունների մեսիջը. Ստեփանյան

Վարչապետը ծանոթացել է Սյունիքի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ, տեսանյութ

Շահագրգիռ ենք աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ. Միրզոյանը՝ Անգոլայի ԱԳ նախարարին

Սյունիքը՝ ջերմ, սիրառատ ու գրկաբաց. վարչապետի մամուլի քարտուղարը լուսանկարներ է հրապարակել

Կապահովվի տեսակապով մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին․ նախագիծը հանրային քննարկման փուլում է

Ովքե՞ր են ձեր ամենալավ ընկերները. վարչապետն այցելել է Կապանի թիվ 1 հիմնանորոգված մանկապարտեզ. տեսանյութ

Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակչում է

Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում

Միրզոյանն ու Միացյալ Թագավորության պետնախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Զոհ կամ վիրավոր չկա, պետք չէ անհարկի շահարկել. ՆԳՆ-ն՝ Սյունիքում ՊԾ մեքենայի մասնակցությամբ վթարի դեպքի մասին

Հնդկաստանը սատարում է խաղաղության օրակարգին. Հակոբ Արշակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան

Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է. Քըլըչ. Civilnet

Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում

Կապանում սուբվենցիոն ծրագրով հանգստի գոտի է հիմնվել. վարչապետը հետևել է իրականացված աշխատանքներին. տեսանյութ

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը

Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը. ԱԳՆ-ն՝ ՀՀ-Ադրբեջան կարգավորման մասին

Գլխավոր հարկադիր կատարողը Գեղարքունիքում, Տավուշում և Սյունիքում ծանոթացել է շարժական գրասենյակների աշխատանքին

Չնախատեսված հանդիպում նաև Խոտ գյուղում․ վարչապետը Սյունիքում է. տեսանյութ

Առաջիկա օրերին կհայտնեմ դիրքորոշումս ստեղծված իրավիճակի և իմ հետագա քայլերի վերաբերյալ. Սարիկ Մինասյան

Ալիևը Անթալիայում հանդիպել է Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ

ՊԵԿ-ում քննարկվել են Հայաստանի Հանրապետության նավթամթերքի շուկայի զարգացումներն ու առկա խնդիրները

Լուսանների գիշերային զբոսանքը Խոսրովի անտառում. տեսանյութ

ԱԺ-ի միջանցքներից մեկը կունենա յուրահատուկ եվրոպական ճեմուղու տեսք. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին. տեսանյութ

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 102 մլն եվրոյի առողջապահական վարկային համաձայնագրին

Իլհամ Ալիևը հայտարարում է, որ չի ենթարկվի ՄԻԵԴ-ի որոշումներին. սա ընդունելի՞ է. Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ նիստում

Ի՞նչ վիճակում են շտապօգնության վթարից տուժած բուժքույրն ու վարորդը. նոր մանրամասներ

Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին. Էրդողանը՝ Ալիևին

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա. հայտնի է օրակարգը