Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին մեկնել է Գեղարքունիքի մարզ՝ Սեւանի թերակղզում մասնակցելու Eco fish fest ձկան փառատոնին: Վարչապետը, ելույթ ունենալով փառատոնի մասնակիցների ներկայությամբ, իր գոհունակությունն է հայտնել, որ Հայաստանում զարգանում է փառատոնային մշակույթը․
«Սա ունի երկու կարեւոր իմաստ: Առաջինը՝ երկրում տրամադրությունը փոխվում է, բարձրանում է: Մենք իսկապես պետք է մեր առօրյան ավելի ուրախ եւ էներգիայով լի կազմակերպելու առիթները բաց չթողնենք: Երկրորդը՝ այս կարգի միջոցառումները կարեւոր են Հայաստանի տնտեսության զարգացման գործում, դրանք զարգացնում են զբոսաշրջությունը, ռեստորանային բիզնեսը եւ գուցե ավելի շատ մեր ուշադրությունը հրավիրում այն խնդիրների վրա, որոնք ունենք Սեւանում եւ դրա շուրջ»,- նկատեց ՀՀ վարչապետը:
Նա հույս է հայտնեց, որ Հայաստանի կառավարությունն ու Սեւանի շրջակայքում բիզնես իրականացնող մեր հայրենակիցները կկարողանան համադրել պատկերացումները Սեւանի զարգացման մասին: «Սեւանի զարգացման հետաքրքիր եւ լուրջ նախագծեր կան: Դրանք պետք է զարգացնենք այնպես, որ ոչ թե հակադրություն առաջանա բիզնեսի եւ կառավարության միջեւ, այլ անենք դա համագործակցության ոգով»,- ասաց Փաշինյանը:
Խոսելով Սեւանա լճի մասին՝ վարչապետը նշեց, որ նախորդ տարվա համեմատ լճի մակարդակը բարձրացել է 3 սմ-ով, իսկ ջրային պաշարներն ավելի են շուրջ 900 մլն խմ-ով:
Նիկոլ Փաշինյանը բոլորին հրավիրեց գալ եւ մասնակցել Eco fish fest փառատոնին, որը շարունակվելու է մինչեւ 20:00-ն եւ եզրափակվելու է առաջին անգամ Սեւանա լճի տարածքից կազմակերպվող աննախադեպ հրավառությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում1 մլրդ դրամ կհատկացվի Երևանի և մարզերի թատրոններին, համերգային դահլիճներին գույք և տեխնիկա գնելու համար
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Խոշոր ավտովթար Արարատում, կան տուժածներ. վարորդներից մեկը վարորդական վկայական չի ունեցել
Կրակոցներ՝ Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ. վիրավորում են ստացել ոստիկաններ
Հրդեհվել է մեծ քանակությամբ անասնակեր
ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չէ, որ երբ ուզես՝ գաս, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողով գնաս. Սիմոնյան
Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թուլատրելի է փոխել սեռը
Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվի. սպասվում են ձյան տեղումներ, ցուրտ, քամու ուժգնացում
Կուրսկի շրջանում խոցվել է ուկրաինական երկու հրթիռ և 27 անօդաչու թռչող սարք
Ռումինիայում նախագահական ընտրություններ են. պայքարի մեջ է 14 թեկնածու
Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան մեքենան, «Լեքսուս-ն ու «ԳԱԶել»-ը. վիրավորը դեսպանատան աշխատակից է
Ջրարբի գյուղում այրվել է բնակելի վագոն-տնակ
Երևանում BMW մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, 1 տարեկան երեխան՝ մնացել ներսում
ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է լրատվամիջոցներին
Պարզվում է՝ 3 սոցիալական էջով 1 ամսում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ. Աննա Հակոբյանն առաջարկ է արել
Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
COP29-ում կողմերը համաձայնել են աղքատ երկրներին 300 մլրդ դոլար հատկացնել. ըստ Հնդկաստանի՝ դա չնչին գումար է
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնալուծության մասին
Աշխատասենյակում հայտնաբերվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի պետերից մեկի մարմինը
Ձևավորվել է ՔՊ կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող
Հանրապետությունում կա փակ ավտոճանապարհ
Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա
Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում
Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը
Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
Ադրբեջանը ՀՀ-ի հետ մի դեպքում կգնա խաղաղ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի. Մարգարյան
ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին. տեսանյութ
Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ
Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցությանը
Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին. ՌԴ ՊՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության գլոբալ մարտահրավերները
2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աստվածուհու արձանը մեծացրել է Պատմության թանգարանի հոսքը. տեսանյութ
Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար
Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի
Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր
Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT