«Սոսե» կինոփառատոնի այս տարվա ֆիլմերում գերակշռում է կանանց միայնության թեման

Այս տարի 3-րդ անգամ անցկացվելու է «Սոսե» միջազգային կնոփառատոնը: Այն մեկնարկելու է սեպտեմբերի 23-ին եւ ավարտվելու է 30-ին: Ինչպես միշտ, մասնակից խաղարկային, փաստագրական, վավերագրական, լիամետրաժ եւ կարճամետրաժ ֆիլմերը ներկայացնելու են հասարակության մեջ կնոջ դերը, արժանիքները, նվաճումները, ապրումները: Այս տարվա աշխատանքներում, ժյուրիի անդամ դերասանուհի Կարինե Ջանջուղազյանի խոսքով, շատ է արծարծվում կնոջ միայնության, ընկճվածության թեման:

«Հատկապես ընդգծվում է կնոջ միայնության, ոգու ծարավի թեման գրեթե բոլոր կարճամետրաժ ֆիլմերում, եւ նույնիսկ ուսանողական ֆիլմերում՝ ի զարմանս ինձ, քանի որ թվում է՝ գոնե ուսանողներն ավելի պոզիտիվ, ապագայի հանդեպ ավելի լավատեսական դիրքորոշում պետք է ունենային: Կարճամետրաժ ֆիլմերում նկատելի է ընկճվածությունը կանանց մոտ, մեկուսացումը հասարակությունից, փախչելու ցանկությունը, եւ սա անհանգստանալու տեղիք է տալիս», - ասաց նա երեկ՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Կարինե Ջանջուղազյանը շեշտեց նաեւ, որ այդ միայնությունն ու ընկճվածությունը միայն հայկական երեւույթներ չեն: Ըստ նրա՝ ֆիլմերից դատելով կարելի է ասել, որ խնդիրը համամարդկային է:

«Այդ երեւույթը նկատվում է ոչ միայն մեզ մոտ: Ինձ թվում էր՝ մեր երկրում է այդ ընկճված վիճակը տիրում, բայց պարզվում է՝ համատարած բնույթ է կրում, եւ դա պարզ երեւում է գրեթե բոլոր ֆիլմերում», - ասաց նա՝ հավելելով, որ այդ թեմայով միայն կանայք չէ, որ ստեղծագործում են. մասնակիցների թվում կան մի շարք տղամարդ ռեժիսորներ:

«Սոսեի» նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է: Փառատոնի նախագահ Ռիտա Խալաթյանը նման եզրակացության է եկել՝ հիմնվելով լսարանի արձագանքների վրա: Նա նկատել է, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են ցանկանում տեղեկացված լինել փառատոնի մասին:

«Հանրության հետաքրքրությունը տարեցտարի աճում է, անընդհատ զանգեր ենք ստանում, անընդհատ նամակներ ենք ստանում, ցանկանում են ավելի տեղեկացված լինել: Սա կարծում եմ՝ փոքրիկ, բայց ձեռքբերում է», - ասաց Ռիտա Խալաթյանը:

Կինոփառատոնն այս տարի ստացել է 336 հայտ 61 երկրից: Նախնական ընտրությունն անցել են 104-ը՝ 38 երկրից: Աշխատանքները ներկայացված են 3 մրցույթներում՝ բովանդակությունը «Կին», «Հատուկ» եւ «Ուսանողական»:

Բովանդակությունը «Կին» մրցութային ծրագրի ֆիլմերում նկարագրվում է կնոջ դերը հասարակության մեջ եւ ընտանիքում: «Հատուկ» մրցութային ծրագրի համար ամեն տարի կինփառատոնն առաջարկում է թեմա, որի շրջանակներում էլ ռեժիսորները ստեղծագործում են: Այս տարվա թեմաներն են «H2O»՝ էկոլոգիական թեմա, եւ «Անկախություն»՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին, թեեւ կոնկրետ ՀՀ անկախության մասին խոսելը պարտադիր չէ, քանի որ մասնակիցների թվում շատ են արտասահմանցիները: Ըստ կազմակերպիչների՝ անկախությունը կարելի է դիտարկել տարբեր տեսանկյուններից, օրինակ, անձի անկախություն: «Ուսանողական» մրցութային ծրագրին կարելի է ներկայանալ ցանկացած թեմայով:

Ժյուրիի կազմում ընդգրկված են դերասաններ, ռեժիսորներ, կինոգետներ Հայաստանից, Անգլիայից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Մոլդովայից, Վրաստանից:

Ֆիլմերը ցուցադրվելու են Կինոպարկում, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում, Նարեկացի արվեստի միությունում, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական իստիտուտում: Նաեւ Գյումրիում ցուցադրություն կազմակերպելու ցանկություն կա: Այդ ուղղությամբ բանակցություններ են տարվում: Քննարկվում է նաեւ «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմեր ներկայացնելու հարցը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3509 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի