Հերթ կանգնեք. Երեւան ծախեմ բիրիքով

16/09/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի սեպտեմբերի 16-ի համարում

Մոտեցեք Երեւանի փողոցով քայլող ցանկացած քաղաքացու եւ հարցրեք, թե ինչ արժե հողը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում: Նա ձեզ անպայման կասի, որ հողի գինը Երեւանում հասել է աստղաբաշխական թվերի, ու կսկսի վերլուծել, թե ինչու է այդպես:  Բայց դուք մի հավատացեք: Երեւանում հողը գին չունի: Համենայն դեպս, Երեւանի քաղաքապետարանի համար Երեւանի հողը մի քանի կիլոգրամ պոմիդորի գին ունի: Հենց այդպիսի գնով էլ քաղաքապետարանը վաճառում է մեր մայրաքաղաքի հողը: Ավելի ճիշտ, չի վաճառում, այլ բիրիքով հանձնում է: Օրինակ, այս տարվա ընթացքում քաղաքապետարանը իբր աճուրդով վաճառել է մայրաքաղաքի տարբեր համայնքներում գտնվող ավելի քան 40 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հողակտորներ: Այս մասին են վկայում այդ աճուրդների մասին հայտարարությունները: Եւ ի՞նչ եք կարծում, որքա՞ն գումար է ստացել քաղաքապետարանը այդ հողերի վաճառքից:

Պինդ բռնվեք: 40 հազար քմ տարածքի վաճառքից իսկի մեկ միլիոն արժեզրկված դոլար էլ չի ստացվել: Այդքան հողը վաճառվել է ընդամենը մոտ 335 մլն դրամով կամ 840 հազար դոլարով: Այսինքն, ավելի քան 4 հեկտար հողը Երեւանում արժե այնքան, որքան որեւէ «էլիտար» շենքում կարժենա երեք հատ միջին չափի բնակարանը: Իսկ իրականում որքանո՞վ կարող էին վաճառվել այդ հողակտորները: Այլ կերպ ասած, որքա՞ն է այդ հողակտորների իսկական գնի ու քաղաքապետարանի սահմանած «բիրիքի» գնի տարբերությունը: Աճուրդների արդյունքների մասին մեր հայթայթած մի քանի տվյալներից հետո պատկերը դառնում է սահմռկեցուցիչ: Այսպես, օրինակ, Դավթաշենի 1-ին եւ 2-րդ փողոցներին հարող տարածքում գտնվող հողակտորը քաղաքապետարանը այս տարի վաճառել է մեկ քառակուսի մետրը 7 հազար դրամով: Այստեղ հողի շուկայական գինը սկսվում է 20 հազար դրամից:

Այսինքն, քաղաքապետարանը իր, իսկ ավելի ճիշտ` մեր բոլորի` հանրության սեփականությունը հանդիսացող հողը վաճառել է շուկայականից մոտ 3 անգամ էժան գնով: Սա չի նշանակում վաճառել: Սա նշանակում է մսխել: Իսկ ի՞նչ կասեք, եթե պնդենք, որ սա ամենաանմեղ օրինակներից մեկն է: Նույն Դավթաշենում կա դեպք, երբ էլի մի 20 հազար դրամանոց հողը վաճառվել է մեկ քմ-ն 5 հազար դրամով: Այսինքն՝ 4 անգամ էժան: Նոր Նորքում էլ այդպիսի պատկեր է. մեկ քմ-ն առնվազն 30 հազար դրամ շուկայական արժեք ունեցող հողակտորը վաճառվել է մոտ 7 հազար դրամով: Իսկ կան դեպքեր, որ ամենաքիչը 32 հազար դրամ շուկայական արժեքով հողը 6 հազարով է մսխվել: Ընդհանուր առմամբ, երբ նայում ես ամբողջական պատկերին, ստացվում է, որ քաղաքապետարան կոչվող «բիրիքնոցը» Երեւանի հողը վաճառել է շուկայականից 3-4 անգամ էժան գնով:

Իհարկե, այս պնդումներին կարող են հակադարձել, թե աճուրդ է տեղի ունեցել, ինչ գին տվել են, այդ գնով էլ վաճառել են: Բայց այդ հեքիաթները կարելի է պատմել շատ փոքր երեխաներին, թե չէ` մի քիչ մեծերի մոտ դա միայն քմծիծաղ կառաջացնի: Այն մասին, թե ինչպես են Հայաստանում անցկացվում նմանատիպ աճուրդներն ու մրցույթները, մի անգամ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանն է կարծիք հայտնել: Դե իհարկե, այստեղ ավելորդ է խոսել այն մասին, որ այդ հողակտորների դիմաց գնորդները շատ ավելի մեծ գումար են վճարել, բայց փաստաթղթերում այլ թվեր են գրվել, մնացածը գնացել է խիստ որոշակի անձանց գրպաններ եւ այլն: Այս մասին այլեւս կարիք չկա խոսել ու էներգիա վատնել: Բայց արդյո՞ք միայն քաղաքապետարանն է իրականացնում «բիրիքնոցի» գործառույթ: Շատ ավելի սարսափելի թվերի հետ է խաղ անում ՀՀ կառավարությունը, որն ունի Երեւանի հողերը առանց աճուրդի` ուղղակի վաճառքով ծախելու իրավունք: Եւ, բառիս բուն իմաստով, ծախում է աջ ու ձախ:

Օրինակ, ձեր կարծիքով` ի՞նչ արժե հողը Արշակունյաց պողոտայի վրա: Կասեք` մի երեք հարյուր դոլա՞ր: Լավ, ասենք` 250 դոլար: Բայց դա ձեր կարծիքն է: Իսկ կառավարության կարծիքով` հողն այդտեղ 60 դոլարից ավելի չէ: Կամ` ի՞նչ արժե հողը Խորենացու փողոցում: Կասեք` մի 500-600 դոլա՞ր: Կրկին սխալվեցիք: Կառավարությունն այն գնահատել է ընդամենը 95 դոլար: Պարոնյան փողոցում հողը, կառավարության կարծիքով, արժե 65 դոլար: Ընդհանրացնելով կառավարության կողմից ուղիղ վաճառքով ծախած հողերի ընդհանուր գները՝ ստացվում է ավելի սարսափելի պատկեր: Կառավարությունը Երեւանի կենտրոնում 1 քմ հողը վաճառում է ընդամենը 27 հազար դրամով կամ 65 դոլարով: Ընդամենը ավելացնենք, որ մեր նշած բոլոր գործարքները մի քանի տարի առաջվա առանձին պատմություններ չեն:

Այս ամբողջը այս տարվա առաջին կիսամյակի իրադարձություններ են: Եւ ուրեմն` ի՞նչ: Եւ ուրեմն՝ ոչինչ: Նույն այս պատկերը եղել է անցած տարի, նախանցած տարի: Որեւէ մեկը պատժվե՞լ է: Որեւէ մեկը պաշտոնանկ արվե՞լ է: Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը շարունակում է մնալ Երեւանի քաղաքապետ: Անգամ ընդգրկվել է Հանրապետական կուսակցության խորհրդի կազմում եւ իր պաշտոնից հեռանալու մտադրություն չունի: Առանց փոփոխությունների իր տեղում է նաեւ ՀՀ կառավարությունը, որը ուղղակիորեն ծախում է մեր Երեւանը: Այնինչ բերված թվերը ոչ թե պաշտոնանկության պետք է հանգեցնեին, այլ մի մեծ, շատ մեծ քրեական գործի:

Հայկ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1843 դիտում

Գանձաքարի նորակառույց դպրոցը հունվարի 7-ից գործում է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին նախագիծը

Ադրբեջանի հաղորդակցման ռազմավարությունն անամոթ ստի վրա է հիմնված. ԵԽ պատգամավոր

Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած և զգալիորեն թուլացած քամիները կրկին կուժգնանան

Մոսկվայից և Երևանից Սարատով թռիչքները «Գագարին»-ի փոխարեն ուղղորդվել են այլընտրանքային օդանավակայաններ

ԱՄՆ-ը դիտարկում է Վենեսուելայի նավթային հատվածի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը

Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհները դեռ չեն մարվել. զոհերի թիվն աճել է

Բախվել են «Երևան Սիթի»-ի բեռնատարը, «Միցուբիշի»-ն և ևս 3 մեքենա. վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Սոչիում մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել

Եվրոն շարունակել է էժանանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 11-ին

Մառախուղ, թե ամպամածություն. ինչ է դիտվում Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը

Ներդրումներ՝ գոյություն չունեցող հարթակներում. ավելի քան 1400 անձ է տուժել համակարգչային հափշտակություններից

Մեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին և բռնկվել. վարորդը հոսպիտալացվել է

«Լեքսուս»-ը ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և գլխիվայր շրջվել

Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Սուրենյանն ասել է՝ ինչեր են դրանք

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և մառախուղ է

Գյումրիի օրինակով կառաջնորդվենք, Փարաքարում մեկնարկել է փրայմրիզը. Արթուր Հովհաննիսյան. տեսանյութ

Դիլիջանի նախկին ղեկավարի եղբորորդիները 16 հազար դոլարի դիմաց նպաստել են, որ հողն օտարվի իրենց ցանկալի անձին

Նոյեմբերյանում երկհարկ խանութ է այրվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

ՄԱԿ-ը կողջունի ՌԴ-ԱՄՆ ցանկացած երկխոսություն

Չի ենթարկվել ոստիկաններին, մտել է բեռնատարի տակ. ինչ է պարզվել տեսագրությունների ուսումնասիրմամբ. տեսանյութ

ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա

Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելու համար տոմսային ինչպիսի փաթեթներ են առաջարկվում. մանրամասներ. տեսանյութ

ՀՖՖ ղեկավարության վերաբերյալ Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները ճանաչվել են որպես զրպարտանք

Հայաստան կայցելի Իրանի խորհրդարանական պատվիրակությունը

Վարչապետը նոր գրառում է արել

Հանրապետությունում խիտ մառախուղ է ձևավորվել

Շատ բարդ է լինելու, բոլոր միջոցները գործադրելու են. ինչ սպասել առաջիկայում ՌԴ-ից և Ադրբեջանից. տեսանյութ

Քրեական ոստիկանություն է տեղափոխվել Արթուր Վանեցյանին սպասարկող նախագահական համարանիշերով «Range Rover»-ը

ՏԿԵ նախարարը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հնդկաստանում ՀՀ դեսպանը, ռազմական կցորդը AeroIndia 2025-ի նախապատրաստական աշխատանքների քննարկմանն են մասնակցել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը. տեսանյութ

Պապիլոմա վիրուսը, 15 տարի մնում է կնոջ օրգանիզմում, հետո՝ վերածվում քաղցկեղի. հիվանդությունը երիտասարդացել է

Կալիֆոռնիայում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված ինքնաթիռը բախվել է ԱԹՍ-ին. հետաքննություն է սկսվել

Քարդաշյանները հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով են ապահովել հրշեջներին և կամավորներին

ՊԵԿ-ում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել է մաքսային և հարկային հարցերով տեղեկությունների փոխանակման գործընթացը

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և մառախուղ է