Դիլիջանի նախկին ղեկավարի եղբորորդիները 16 հազար դոլարի դիմաց նպաստել են, որ հողն օտարվի իրենց ցանկալի անձին

11/01/2025 schedule10:09

Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան

«Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և Ա.Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը: Վ.Ս.-ին և Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նրանք 16 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով, նպաստել են, որ Դիլիջան համայնքի սեփականություն հանդիսացող՝ շուրջ 800 քմ մակերեսով հողամասն աճուրդի միջոցով օտարվի իրենց ցանկալի անձին:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Վ.Ս.-ն և Ա.Ս.-ն 2020 թվականի ամռանն իրենց մտերիմ Հ.Մ.-ից տեղեկանալով, որ նա Դիլիջան համայնքում հողամաս ձեռք բերելու մտադրություն ունի, նրանից պահանջել են 16 հազար ԱՄՆ դոլար՝ պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու միջոցով վերոնշյալ հողամասն աճուրդով նրան օտարելու համար:

2020 թվականի հուլիսի 6-ին, Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի որոշմամբ, 800 քմ մակերեսով հողամասը 2 միլիոն դրամ մեկնարկային գնով դրվել է աճուրդի: Աճուրդին մասնակցել են Հ.Մ.-ի երկու մտերիմները. աճուրդում հաղթող է ճանաչվել նրանցից մեկը՝ 2 միլիոն 205 հազար դրամ գնային առաջարկով: Հողամասի աճուրդից հետո, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ա.Ս.-ն և Վ.Ս.-ն հանդիպել են Հ.Մ.-ին և նրանից ստացել 16 հազար ԱՄՆ դոլարին համարժեք՝ 7 միլիոն 762 հազար դրամ:

Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 28-ին Ա.Ս.-ի և Վ.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 3112-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու դիմաց առանձնապես խոշոր չափերով գումար ստանալը):

2024 թվականի դեկտեմբերի 27-ին հաստատվել է Ա.Ս.-ի ու Վ.Ս.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել Հակակոռուպցիոն դատարան»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
347 դիտում

Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհները դեռ չեն մարվել. զոհերի թիվն աճել է

Բախվել են «Երևան Սիթի»-ի բեռնատարը, «Միցուբիշի»-ն և ևս 3 մեքենա. վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Սոչիում մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել

Եվրոն շարունակել է էժանանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 11-ին

Մառախուղ, թե ամպամածություն. ինչ է դիտվում Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը

Ներդրումներ՝ գոյություն չունեցող հարթակներում. ավելի քան 1400 անձ է տուժել համակարգչային հափշտակություններից

Մեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին և բռնկվել. վարորդը հոսպիտալացվել է

«Լեքսուս»-ը ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և գլխիվայր շրջվել

Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Սուրենյանն ասել է՝ ինչեր են դրանք

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և մառախուղ է

Գյումրիի օրինակով կառաջնորդվենք, Փարաքարում մեկնարկել է փրայմրիզը. Արթուր Հովհաննիսյան. տեսանյութ

Դիլիջանի նախկին ղեկավարի եղբորորդիները 16 հազար դոլարի դիմաց նպաստել են, որ հողն օտարվի իրենց ցանկալի անձին

Նոյեմբերյանում երկհարկ խանութ է այրվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

ՄԱԿ-ը կողջունի ՌԴ-ԱՄՆ ցանկացած երկխոսություն

Չի ենթարկվել ոստիկաններին, մտել է բեռնատարի տակ. ինչ է պարզվել տեսագրությունների ուսումնասիրմամբ. տեսանյութ

ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա

Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելու համար տոմսային ինչպիսի փաթեթներ են առաջարկվում. մանրամասներ. տեսանյութ

ՀՖՖ ղեկավարության վերաբերյալ Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները ճանաչվել են որպես զրպարտանք

Հայաստան կայցելի Իրանի խորհրդարանական պատվիրակությունը

Վարչապետը նոր գրառում է արել

Հանրապետությունում խիտ մառախուղ է ձևավորվել

Շատ բարդ է լինելու, բոլոր միջոցները գործադրելու են. ինչ սպասել առաջիկայում ՌԴ-ից և Ադրբեջանից. տեսանյութ

Քրեական ոստիկանություն է տեղափոխվել Արթուր Վանեցյանին սպասարկող նախագահական համարանիշերով «Range Rover»-ը

ՏԿԵ նախարարը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հնդկաստանում ՀՀ դեսպանը, ռազմական կցորդը AeroIndia 2025-ի նախապատրաստական աշխատանքների քննարկմանն են մասնակցել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը. տեսանյութ

Պապիլոմա վիրուսը, 15 տարի մնում է կնոջ օրգանիզմում, հետո՝ վերածվում քաղցկեղի. հիվանդությունը երիտասարդացել է

Կալիֆոռնիայում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված ինքնաթիռը բախվել է ԱԹՍ-ին. հետաքննություն է սկսվել

Քարդաշյանները հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով են ապահովել հրշեջներին և կամավորներին

ՊԵԿ-ում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել է մաքսային և հարկային հարցերով տեղեկությունների փոխանակման գործընթացը

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և մառախուղ է

Վարչապետը նոր նշանակում է արել. լուսանկար

Տեղյակ ենք Հայաստանի կառավարության որոշման մասին և կուսումնասիրենք այն. ԵՄ դեսպան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել

ՔԿՀ խցում հայտնաբերվել է կալանավորված անձի դին՝ կախված վիճակում

Սրբուհի Գալյանը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին

Տոկիոյի համալսարաններից մեկի ուսանողուհին մուրճով հարձակվել է համակուրսեցիների վրա. վիրավորներ կան. տեսանյութ