Երևան
12 °C
Սեպտեմբերի 21-ին Անկախության օրվա բոլոր տոնակատարությունները կենտրոնանալու են Գյումրիում: Որոշումը վարչապետինն է, այն սիրով ընդունելը՝ Գյումրիինը: Տեւական ժամանակ, սակայն, չկար հստակություն, թե տոնակատարության շրջանակներում ովքեր եւ ինչեր են կազմակերպելու, ինչպես է անցկացվելու պատմական այդ օրը Գյումրիում: Քանի դեռ հանդիսության այդ մասը խմորման փուլում էր, Գյումրիում հայտնվեցին Անկախության տոնի ցուցապաստառները, որոնք միանգամից արժանացան գյումրեցիների քննադատությանը: Ինչպես հենասյուներին ամրացված մեծ պաստառները, այնպես էլ Ռիժկովի ճեմափողոցում շարվածները զայրացրել են գյումրեցիների մեծ մասին: Դրանք ուղղագրական կոպիտ սխալներով են արված, գյումրեցիները դրանք նաեւ անընթեռնելի եւ չափազանց տգեղ են համարում:
Այն, որ պաստառներում առկա են ուղղագրական սխալներ տողադարձումներում, փաստ է: Հայոց լեզվի որեւէ մասնագետ չի կարող արդարացնել օրինակ հանրապետություն բառի հետեւյալ տողադարձումը՝ հանր-ապետ-ությ-ուն: Սա հայերենի ուղղագրության ոչ մի կանոնի չենթարկվող տողադարձում է: Նման եւ այլ սխալ ուղղագրությամբ պաստառները սփռված են Գյումրիում:
Գյումրիում որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում պաստառների ո՛չ տպագրման, ո՛չ փակցման համար: Անկախության տոնի ամբողջ գործառույթը ՀՀ վարչապետի աշխատակազմինն է:
Ինչո՞ւ են պաստառներում առկա սխալ տողադարձումներ, եւ ո՞վ է տվել այդ պաստառների տպագրման համաձայնությունը: ՀԺ-ի հարցերին պատասխանել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Լուսինե Դայանը: Ասաց, եթե հաստատվել է, ուրեմն, ընդունելի տերբերակ է եղել: «Ուղղագրությունը տեսեք, քանի որ հաստատվել է, ու պարզ է՝ մի քանի մարդ է նայել, եւ ես հույս ունեմ, որ որեւէ մեկը չի կարծում, որ հայերենի ուղղագրությանը չեն տիրապետում այն մարդիկ, որոնք նայել, հաստատել են: Ուղղակի, դա ավելի շատ դիզայներական լուծում է, որովհետեւ եթե նկատել եք, որոշակի սիմետրիկություն կա: Ես կարող եմ ասել, որ զուտ էսթետիկ տեսանկյունից եթե հաստատվել է, ուրեմն, ընդունելի տարբերակ է եղել: Իհարկե, այնտեղ, չասեմ խնդիր, բայց, այո՛, նույն գծիկները չկան տողադարձերի։ Պաստառը դիտարկվել է որպես ֆեստիվալային: 28-ի դեպքում 8 թիվը նուռի տեսքով է, էնտեղ կինոմատոգրաֆիայի կլորն է, կամ անիվն է, որը Գյումրին է ներկայացնում: Էդ բրենդինգն ավելի շատ երիտասարդական է, դե, միջոցառումն էլ որպես այդպիսին շատ թարմ է, ֆորմատով էլ մի քիչ ուրիշ, դրա համար էլ որոշեցինք, որ մի քիչ, կոպիտ ասած, ստանդարտից դուրս լինի»,-ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնականը:
Նա որեւէ խնդիր չի տեսնում պաստառներում: Միաժամանակ նշում է՝ քանի որ հեղինակն ինքը չէ, չի կարող առավել հանգամանալից պատասխանել հարցերին: Հստակ է մի բան. հեղինակը ներկայացրել է, վարչապետի աշխատակազմը՝ հաստատել: Պաստառների հեղինակն էլ «Ոսկե Ծիրան 2019» միջազգային կինոփառատոնի պաստառների հեղինակ Վիլյամ Կարապետյանն է:
Գիտե՞իք, որ Գյումրիում նման դժգոհություններ կան՝ ուղղագրական սխալներով եւ անընթեռնելի պաստառների հետ կապված հարցին, վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնականը պատասխանեց՝ լսել ենք, բայց լավ կարծիքներ էլ ենք լսել: «Արձագանքն, իհարկե, միանշանակ չէր, ինչպես լինում է նման բոլոր բրենդինգների դեպքում: Քաղաքացու օրն էլ այդպիսի խնդիր կար: Դիզայնն այնպիսի բան է, որ չի կարող բոլորի կողմից միանշանակ ընկալվել, հիմա նույն Երեւանում մարդիկ կան ասում էին՝ անընթեռնելի է ու չի հասկացվում, մարդիկ էլ կային, օրինակ, Գյումրիից էլ արձագանքներ էին հասել, որ շատ լավն է: Մեզ հասած տեղեկություններով՝ այնպես չի, էլի, որ մեծ մասն ասում է՝ շատ վատն է»:
Շատ լավի կամ շատ վատի արանքում ուղղագրությունը չի տեղավորվում: Եթե շատ վատ դիզայնով, բայց ճիշտ տողադարձումներով պաստառներ փակցվեին Գյումրիում, հավանաբար, դժգոհությունն այնքան մեծ չէր լինի, որքան հիմա է: Պատասխանատուն վստահեցնում է՝ առաջիկա օրերին քննարկում է կայանալու, որի ժամանակ էլ հստակեցվելու են ծագած բոլոր հարցերը:
Իսկ, ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 21-ին Գյումրիում լայնածավալ միջոցառումներ են անցկացվելու: Դրանք եւս կազմակերպել եւ իրականացնելու է վարչապետի աշխատակազմը: Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ իրենք զուտ խորհրդատվական գործառույթ ունեն այս անգամ: Ընդամենն ուղղորդում են, թե որ փողոցում ինչ կարելի է անել, եւ թե որ արտիստին, համույթին ու նվագախմբերին կարելի է հրավիրել:
Տոնական միջոցառումները մեկնարկելու են ժամը 11:00-ից: Գյումրու կենտրոնական զբոսայգում ժամը 11:00-ից մինչև 23:00-ն առանձին տաղավարներով ներկայանալու են Երևանում հայտնի բարերն ու սրճարանները: Այգին հետաքրքիր է լինելու հատկապես վինիլ և էլեկտրոնային երաժշտության սիրահարների համար:
Ժամը 12:00ից 17:00-ն Շահումյան փողոցում ցուցադրվելու են գյումրեցի հայտնի արհեստավորների և արվեստագետների աշխատանքներն ու ստեղծագործությունները: Նույն ժամից մինչեւ 23:00-ն Աբովյան փողոցում Գյումրու հայտնի ռեստորաններն ու սննդի կետերը ներկայանալու են առանձին տաղավարներով: «Իհարկե, լինելու է նաեւ մի փոքր ալկոհոլային տաղավար, որ Գյումրիինը չէ, Պռոշյանինն է, սակայն լինելու է նաեւ Գյումրու Գարեջրի գործարանը: Այսինքն՝ այն բոլոր տաղավարները, որոնք լինելու են սննդի հետ կապված, 99 տոկոսվ ներկայացնելու է Գյումրին»,-ասաց վարչապետի աշխատակազմի պատասխանատուն:
Ռուսթավելի փողոցում ՀՀ բոլոր մարզերն իրենց կոլորիտով ներկայանալու հնարավորություն են ունենալու: Ռուսթավելիից բացի, Շիրակի մարզն իր առանձին տաղավարներով կներկայանա նաեւ Աբովյան փողոցում:
Այդ օրը քաղաքի պատմական միջուկում, ինչպես նաեւ Դրամատիկական հրապարակում կհնչի ամենատարբեր ոճի երաժշտություն՝ դասականից մինչեւ ռոք: Հանրապետությունում հայտնի նվագախմբեր, երգչախմբեր, անհատ կատարողներ, երաժիշտներ կմասնակցեն Անկախության տոնին: Վարդանանց հրապարակը կդառնա մանկական ավան, որտեղ փոքրիկները կնկարեն, կուրախանան:
«Փորձել ենք մաքսիմում ներգրավել Գյումրու արտիստներին, համույթներին ե՛ւ դասական հարթակի վրա, ե՛ւ ռոք ու ազգային երգ-երաժշտության հատվածում: Այսինքն՝ բոլոր այն բեմերում, որտեղ հնարավոր էր ներգարվել Գյումրին, արված է: Մշակութային տեսանկյունից մենք սերտ համագործակցում ենք քաղաքապետարանի մշակույթի բաժնի հետ, որ կարողանանք մաքսիմալ ապահովենք Գյումրու մասնակցությունը»,-օրակարգը ներկայացրեց Լուսինե Դայան:
«Հոկտեմբեր» կինոթատրոնում կցուցադրվի գյումրեցի կինոռեժիսոր Սոնա Սիմոնյանի «Մեծ ակնկալիքներ» վավերագրական ֆիլմը, Ասլամազյան քույրերի պատկերասրահում կներկայացվի լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված է ՀՀ Անկախությանը: Շիրազի տուն-թանգարանում «Համայնքների համաչափ զարգացման տեսլականը» թեմայի շուրջ հանրային քննարկում կկայանա՝ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների մասնակցությամբ: Անկախության տոնակատարությունը Գյումրիում կեզրափակվի Վարդանանց հրապարակում կայանալիք գալա համերգով, որին կմասնակցեն «Supacooks»-ը (ՀՀ), «Dole & Kom»-ը (Գերմանիա) եւ «Capital Cities»-ը (ԱՄՆ):
Արդյո՞ք Երեւան-Գյումրի եւ հակառակ ուղղությամբ գնացքն արտահերթ չվերթ կիրականացնի եւ կեսգիշերն անց կմեկնի այնպես, ինչպես արվեց «Գյումրու օր» տոնակատարության ժամանակ: Հարցը հստակ պատասխան չունեցավ: Նման քննարկում եղել է, հստակեցում՝ ոչ: Առաջիկա օրերին պարզ կդառնա:
Գյումրին, անկախ ամեն ինչից, տոնին պատրաստվում է մեծ պատասխանատվությամբ: Փողոցաշինությունն ընթանում է լայն թափով, հյուրանոցների, հյուրատների եւ գիշերակացի բոլոր հնարավորություններն են համակարգված:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT